
Չինաստանը Յոթի խմբի երկրներին կոչ է արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից
Չինաստանի իշխանությունները Յոթի խմբի երկրներին կոչ են արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից՝ ասված է Չինաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։ «Մենք G7-ի պետություններին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականության ծրագրերից և դրան մասնակցությունից: Միացյալ Նահանգներն ակտիվորեն կիրառում է միակողմանի պատժամիջոցներ և որդեգրել է, այսպես կոչված, անջատման քաղաքականություն։ Հենց նրանք են զբաղվում տնտեսության քաղաքականացմամբ,…