Անազատության մեջ գտնվող Դեմիրթաշը հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից 01.06.2023 . Տարածաշրջան

Անազատության մեջ գտնվող Դեմիրթաշը հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից
		01.06.2023 . Տարածաշրջան


Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից՝ մայիսի 28-ին նախագահի ընտրության երկրորդ փուլում կրած պարտությունից հետո: Նա նշել է, որ շարունակելու է պայքարը ավտորիտար ռեժիմի դեմ։

Մինչդեռ ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

Քուրդ քաղաքական գործիչը ներողություն է խնդրել, որ չի կարողացել այնպիսի քաղաքականություն վարել, որին արժանի են իր աջակիցները: Նա հավելել է, որ հաշվի կառնի իր հասցեին հնչած քննադատությունները և կփորձի շտկել նախկին բացթողումները բանտից: