Վարչապետը ներկա է եղել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Միջոցառմանը ներկա են եղել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:  

Read More
Բորելը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ

Բորելը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ

Կոսովոյի հյուսիսում բռնությունից հնարավոր էր խուսափել և դրանից պետք է խուսափել ապագայում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի զինծառայողների, քաղաքացիների, իրավապահ մարմինների և ԶԼՄ ներկայացուցիչների դեմ բռնությունը Կոսովոյի հյուսիսում»,- ասված է Բորելի հայտարարության մեջ: Հանձնակատարը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել «անհապաղ և…

Read More
Կրեմլի խոսնակն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկխոսությանը

Կրեմլի խոսնակն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկխոսությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկխոսությանը: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած շփման, որպեսզի Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն ոչ թե հատուկ գործողության միջոցով, այլ նաև ուրիշ տարբերակներով: «Սակայն Արևմուտքը դեռ այլ ելք չի թողնում»,- հավելել է Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի…

Read More
Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը՝ ևս հինգ տարի ժամկետով: Հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա նախագահի մանդատ է ստացել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Դևլեթ Բահչելիից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Անկարայում Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև…

Read More
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հունիսի 4-5-ը հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Կոսովոյում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի միացյալ դաշնակից ուժերի հրամանատարության խնդրանքով Նեապոլում որպես պահեստային ստորաբաժանում տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի կոմանդոս գումարտակը, որն ավելի վաղ ՆԱՏՕ-ի ուժերին հատկացվել էր Կոսովոյի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ…

Read More
Դանիլովը ներկայացրել է պատերազմն ավարտելու՝ Ուկրաինայի պայմանները

Դանիլովը ներկայացրել է պատերազմն ավարտելու՝ Ուկրաինայի պայմանները

Կիևը չի պատրաստվում երկխոսություն սկսել Մոսկվայի հետ՝ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը: «Մենք չենք փակել բանակցությունների դուռը, ուստի չենք էլ պատրաստվում այն բացել: Մենք Պուտինի հետ չենք խոսելու»,- ասել է Ալեքսի Դանիլովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության հարցով Չինաստանի հատուկ ներկայացուցչի խոսքն այն մասին, թե կողմերը պատրաստ են բանակցելու: Դանիլովը նշել է՝ հակամարտության…

Read More
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ: «Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նախագահը։

Read More
Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:

Read More
Ուկրաինան չի կարող ևս մի քանի ամիս սպասել հակահարձակման համար. Զելենսկի

Ուկրաինան չի կարող ևս մի քանի ամիս սպասել հակահարձակման համար. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է հակահարձակման՝ Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է՝ Կիևը, իհարկե, լրացուցիչ ռեսուրսների կարիք ունի ռազմական գործողություններ անցկացնելու համար, սակայն չի կարող ևս մի քանի ամիս սպասել։ Զելենսկու խոսքով՝ զինված ուժերին Patriot զենիթահրթիռայի համալիրներ են անհրաժեշտ՝ ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ առաջնագծում պայքարող զինվորներին պաշտպանելու համար։ «Չգիտեմ՝ որքան…

Read More
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով շուրջ 300 մարդ զոհվել է, 900-ը՝ վիրավորվել

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով շուրջ 300 մարդ զոհվել է, 900-ը՝ վիրավորվել

Հնդկաստանի արևելքում շուրջ 300 մարդ է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժել է ավելի քան 900 մարդ:   «Հնդկական երկաթուղիներ» պետական ընկերությունը հայտնել է, որ մարդատար ճեպընթաց գնացքի մի քանի վագոն անհայտ պատճառներով դուրս է եկել ռելսերից և բախվել բեռնատար գնացքին: Այժմ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում:  …

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան

Ադրբեջանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան: Ադրբեջանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը դա պատճառաբանել է հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպով և դրանից հետո Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության սահմանափակմամբ: Բաքուն Իրանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է զգոն լինել:

Read More
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալեմի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։

Read More