Էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկում` Արցախում

Էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկում` Արցախում

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Հերթական խորհրդակցության ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ծրագիրը: Այն արժանացել է հավանության, որից հետո իմ կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»:

Read More
Վրաստանում Լեհաստանի դեսպանն Ախալքալսքում ներկայացրեց համատեղ ծրագրի 2-րդ փուլը

Վրաստանում Լեհաստանի դեսպանն Ախալքալսքում ներկայացրեց համատեղ ծրագրի 2-րդ փուլը

Այսօր՝ Հունիսի 5-ին Ախալքալաքում էր Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Մարիուշ Մաշկևիչը։ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ շարունակում է «Պաշտպանել էթնիկ փոքրամասնություններին ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է Ախալքալաքում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության…

Read More
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում
		05.06.2023 . Միջազգային

Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում 05.06.2023 . Միջազգային

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը CNN-ի եթերում ասել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն չէ։ Նա կարծում է, որ ամերիկացիներն ավելի լավ տարբերակներ կունենան, քան Թրամփը, և չի բացառել, որ հենց ինքը կլինի դրանցից մեկը։ «Ես ձեզ տեղյակ կպահեմ»,- խոստացել է նախկին փոխնախագահը։ Փենսը պատրաստվում է իր ծննդյան օրը՝…

Read More
Արցախում հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախում հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում. Աննա Մալյար

Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում. Աննա Մալյար

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պաշտպանական գործողությունը և հարձակման են անցնում որոշ ուղղություններով, ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։   «Մենք շարունակում ենք պաշտպանությունը, բայց պաշտպանական գործողությունը պարունակում է ամեն ինչ, այդ թվում՝ հակահարձակում: Ուստի որոշ հատվածներում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների»,- գրել է պաշտոնյան Telegram-ալիքում։ Նրա խոսքով` «մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի…

Read More
Պենտագոնը չի բացառում Ուկրաինայի հակամարտության սրումը Բելգորոդի շրջանի վրա հարձակումների պատճառով

Պենտագոնը չի բացառում Ուկրաինայի հակամարտության սրումը Բելգորոդի շրջանի վրա հարձակումների պատճառով

ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլլին CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ «միշտ էսկալացիայի վտանգ կա», Ռուսաստանի սահմանային Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով: Միլլին հավելել է, որ ԱՄՆ-ը «շատ, ուշադիր» հետևում է Բելգորոդի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 4-ին ՌԴ ԶՈՒ և ԱԴԾ սահմանապահ…

Read More
Վրաստանը ցանկանում է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել

Վրաստանը ցանկանում է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել

Թբիլիսիում նախատեսվում է միջազգային կարգի նոր օդանավակայան կառուցել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ այն կկառուցվի նախկին «Վազիանի» օդանավակայանի տեղում, գրում է Interfax-ը։ «Խոսքը միջազգային կարգի նոր օդանավակայանի կառուցման մասին է, որը կարող է հանգույց դառնալ, այն պետք է լինի տարանցիկ և լոգիստիկ օդանավակայան»,- ասել է վարչապետը։ «Մենք աշխատել ենք երկու…

Read More
Քարը պոկվել է ժայռից եւ վնասել մեքենան
		05.06.2023 Sona Tonakanian Без рубрики

Քարը պոկվել է ժայռից եւ վնասել մեքենան 05.06.2023 Sona Tonakanian Без рубрики

Այսօր՝ հունիսի 5-ին Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին «Խանդոյի խան» կոչվող վայրից դեպի Ախալքալաք տանող հատվածում խոշոր քարը պոկվել է ժայռից եւ ընկել ճանապարհին, ինչի արդյունքում հարվածել է Ford մակնիշի մեքենային։ Մեքենան զգալի վնասվել է, սակայն ուղեւորներից ոչ ոք չի տուժել։  

Read More
ԱՄՆ-ը և Չինաստանը միմյանց մեղադրել են Թայվանի նեղուցում տեղի ունեցած միջադեպի համար

ԱՄՆ-ը և Չինաստանը միմյանց մեղադրել են Թայվանի նեղուցում տեղի ունեցած միջադեպի համար

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ն և Կանադան համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանն ու Չինաստանը բաժանող նեղուցում, երբ չինական նավն անցել է ամերիկյան ականակրի առջևով՝ ստիպելով նվազեցնել արագությունը՝ բախումից խուսափելու համար, ասված է ամերիկյան հրամանատարության հայտարարության մեջ: Վաշինգտոնում հայտարարել են դրվագի ռիսկային բնույթի մասին, գրում է Euronews-ը։ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ չինական ռազմանավը 137…

Read More
«Թուրքական հոսքով» գազի մատակարարումը մեկ շաբաթով կդադարեցվի պլանային վերանորոգման պատճառով

«Թուրքական հոսքով» գազի մատակարարումը մեկ շաբաթով կդադարեցվի պլանային վերանորոգման պատճառով

«Գազպրոմը» հայտնել է, որ «Թուրքական հոսքով» ռուսական գազի մատակարարումները հունիսի 5-12-ը կդադարեցվեն գազատարի ամենամյա պլանային սպասարկման պատճառով։ Միաժամանակ Ռուսաստանից գազը շարունակում է Թուրքիա հոսել մեկ այլ՝ «Երկնագույն հոսք» խողովակաշարով, որը վերանորոգվել է մայիսի երկրորդ կեսին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գազպրոմը» նշել է, որ պլանային տեխնիկական սպասարկումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ռուսաստանը Թուրքիային գազ…

Read More
Թուրքիան հուլիսից կբարձրացնի Սև ծովի նեղուցներով նավերի անցման վճարները

Թուրքիան հուլիսից կբարձրացնի Սև ծովի նեղուցներով նավերի անցման վճարները

Թուրքիան, հիմնվելով Մոնտրոյի կոնվենցիայի վրա, հուլիսի 1-ից 8,3%-ով կավելացնի Սև ծովի նեղուցների՝ Բոսֆորի և Դարդանելի գոտիներով առևտրային նավերի անցման վճարները։ Դրանք կկազմեն 4,42 դոլար, անցյալ տարվա հոկտեմբերին վճարների արժեքն աճել էր մինչև 4,08 դոլար, հաղորդել է Aydinlik թերթը: Ըստ հրատարակության՝ այս տարի նեղուցներով նավերի անցման համար գանձվող մաքսատուրքերից Թուրքիայի եկամուտները կկազմեն մոտ 900 մլն դոլար՝…

Read More
ՌԴ ՊՆ-ը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին։ Ուկրաինան չի մեկնաբանում հայտարարությունները։ Ռազմական գործողությունների ակտիվացումը հաստատող ուրիշ ապացույցներ նույնպես չկան, գրում է BBC-ն։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինան հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել հինգ հատվածում՝ հարավային Դոնեցկի ուղղությամբ։ Ինչպես նշում է ռուսական ռազմական գերատեսչությունը, ուկրաինական բանակը չի կարողացել հասնել իր նպատակներին։ Ուկրաինացի…

Read More
Ֆինանսների նոր նախարարի նշանակումից հետո թուրքական լիրան արժեզրկվել է 1%-ով

Ֆինանսների նոր նախարարի նշանակումից հետո թուրքական լիրան արժեզրկվել է 1%-ով

Թուրքական լիրայի փոխարժեքը հունիսի 5-ին նվազել է 1,15%-ով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 21,17 լիրա։ Դա մոտ է նախորդ շաբաթվա ռեկորդային նվազագույնին` 21,8 լիրա մեկ դոլարի դիմաց, գրում է Reuters-ը։ Լիրան շարունակում է նվազել՝ չնայած ֆինանսների նոր նախարարի նշանակմանը։ Հունիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը գանձապետարանի և ֆինանսների նախարարության ղեկավար է նշանակել Մեհմեդ Շիմշեքին։ Նախկինում նա աշխատել…

Read More
Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին

Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է խուսափեն Իրան այցելելուց, Թվիթերում գրել է. «Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Իրան: Սա հենց այն քաղաքականությունն է, որն Իսրայելի նախագահը որդեգրել էր իր՝ Բաքու այցի ժամանակ: Ադրբեջանի քաղաքացիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։   Հայկական կողմը կորուստներ չունի։   Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   Հունիսի 5-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն…

Read More
Վարշավայում մեկնարկել է լեհական ընդդիմության բողոքի ակցիան

Վարշավայում մեկնարկել է լեհական ընդդիմության բողոքի ակցիան

Վարշավայում ընթանում է լեհական ընդդիմության բողոքի խոշոր ակցիան, հայտնում է РИА Новости-ն։ Մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել երթին, որը կազմակերպել էր Քաղաքացիական դաշինքի ղեկավար, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը։ Ցուցարարները պատահական չէին ընտրել միջոցառման օրը՝ 1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում տեղի է ունեցել խորհրդարանի առաջին ազատ ընտրությունը։ Տուսկը, կոչ անելով մարդկանց մասնակցել ակցիային,…

Read More