Այսօր՝ Հունիսի 5-ին Ախալքալաքում էր Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Մարիուշ Մաշկևիչը։
Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ շարունակում է «Պաշտպանել էթնիկ փոքրամասնություններին ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է Ախալքալաքում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների համար։
Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անդամների և երիտասարդների տեղեկացվածությունը, նրանց տալ անհրաժեշտ հմտություններ՝ ճանաչելու հիբրիդային սպառնալիքների բաղադրիչները, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, քարոզչությունը, կեղծ լուրերը:
Ծրագրի շրջանակներում Ախալքալաքում անցկացվում է քառօրյա դասընթաց, որը հունիսի 5-ին բացեց Լեհաստանի Հանրապետության լիազոր դեսպան Մարիուշ Մաշկևիչը։