Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Read More
Քիսինջերը Ռուսաստանին կոչ է արել ընդունել Եվրոպայի հետ կոնսենսուսային հարաբերությունները

Քիսինջերը Ռուսաստանին կոչ է արել ընդունել Եվրոպայի հետ կոնսենսուսային հարաբերությունները

Ռուսաստանը պետք է ընդունի, որ իր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է հիմնված լինեն համաձայնության վրա։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ «Ես կցանկանայի տեսնել մի Ռուսաստան, որը կընդունի, որ իր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է հիմնված լինեն համաձայնության վրա, և ես կարծում եմ, որ եթե պատերազմն ավարտվի ինչպես հարկն…

Read More
Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Գերատեսչության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 12:54-ին՝ Վան քաղաքում: Էպիկենտրոնում բնական տարերքի օջախը գտնվել է 7,01 կմ խորությամբ։

Read More
Ադրբեջանը դադարեցնում է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

Ադրբեջանը դադարեցնում է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնելու է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջան այցելած Իրանի քաղաքացիներին խնդրում են նախապես վիզա ստանալ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից: Հիշեցվում է, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թ.-ից։

Read More
Թբիլիսիի նպատակը հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումն է. Դարչիաշվիլի

Թբիլիսիի նպատակը հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումն է. Դարչիաշվիլի

Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հարևան երկրների նկատմամբ հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա, գրում է Aliq.ge-ն: ԱԳ նախարարը խոսել է Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի մասին։ Ըստ նախարարի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այս նախաձեռնության…

Read More
Ամբողջությամբ դադարեցվել են դեղորայքի մատակարարումները. Արցախի ՄԻՊ

Ամբողջությամբ դադարեցվել են դեղորայքի մատակարարումները. Արցախի ՄԻՊ

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:   «Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց…

Read More
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով. Պուտին
		16.06.2023 . Միջազգային

ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով. Պուտին 16.06.2023 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում և խոսել նոր աշխարհակարգի, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման և ռուսական տնտեսության կայունության մասին, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»։ Խոսելով Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հետ կապված իրավիճակի մասին՝ Պուտինը նշել է, որ հակահարձակման ժամանակ Կիևն օգտագործում է իր ռազմավարական ռեզերվները՝ առաջ շարժվելու և…

Read More
Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից…

Read More
Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:     Նախարար Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ:     Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ…

Read More
Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի. պետնախարար

Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի. պետնախարար

Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը, ինչի հետևանքով երեկվանից դադարեցվել են խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, ինչպես նաև ԿԽՄԿ-ի միջոցով հիվանդներին բուժօգնության նպատակով ՀՀ տեղափոխելու գործընթացը: Նմանատիպ իրավիճակում Արցախի Կառավարությունը որոշակի սահմանափակումներ է մտցրել. «Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ…

Read More
ԵՄ-ն չի աջակցի Ուկրաինայի վերաբերյալ Աֆրիկայի նախաձեռնությանը, եթե այն ենթադրի հակամարտության սառեցում. Ստանո

ԵՄ-ն չի աջակցի Ուկրաինայի վերաբերյալ Աֆրիկայի նախաձեռնությանը, եթե այն ենթադրի հակամարտության սառեցում. Ստանո

ԵՄ-ն չի աջակցի Ուկրաինայի հարցով աֆրիկյան առաջնորդների նախաձեռնությանը, եթե դա ենթադրում է հակամարտության սառեցում, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Միության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն, գրում է РИА Новости-ին։ «Մենք ողջունում ենք բոլոր կառուցողական նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության: Մենք ցանկանում ենք խաղաղություն, որը կվերականգնի ուկրաինացիների իրավունքները, նրանց ինքնիշխանությունը և տարածքները: Եթե որևէ մեկը…

Read More
Հայաստանը ԵԱՏՄ-ում Իրանի դարպասն է դեպի 200 միլիոնանոց շուկա. Սոբհանի

Հայաստանը ԵԱՏՄ-ում Իրանի դարպասն է դեպի 200 միլիոնանոց շուկա. Սոբհանի

Իրանի Զանջան նահանգի տնտեսական նիստի ընթացքում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է, գրում է IRNA-ն։ Կարևորելով Զանջան նահանգի հետ տնտեսական հնարավորությունները՝ դեսպանը շեշտել է, որ այս հնարավորությունները կարող են ամրապնդել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։ Նշելով, որ Հայաստանի հետ Իրանի ապրանքաշրջանառության…

Read More
Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքը. տեսանյութ

Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքը. տեսանյութ

Karabakh Records-ի տարածած տեսանյութը ներկայացնում է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը շարունակաբար անտեսում է միջազգային օրենքները։ Ի՞նչ է ձեր մտքով անցնում, երբ մտածում եք Ադրբեջանի մասին։ Նավթ, էներգիա, մարդու իրավունքներ, ավտոկրատիա, խախտված մարդու իրավունքներ, ագրեսիա, պատերազմ, ռազմական հանցագործություն, ռազմագերիներ, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, Ադրբեջանի կողմից գերեվարված 200+ հայ ռազմագերիներ, հայ ռազմագերիների քրեական…

Read More
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն լոբբինգ են անում ԵՄ դաշնակիցներին՝ վերականգնելու հարաբերությունները Սիրիայի հետ. Bloomberg

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն լոբբինգ են անում ԵՄ դաշնակիցներին՝ վերականգնելու հարաբերությունները Սիրիայի հետ. Bloomberg

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն մի քանի եվրոպացի դաշնակիցների հետ լոբբինգ են իրականացնում Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և պատերազմից տուժած երկրի դեմ տնտեսական պատժամիջոցները մեղմելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պարսից ծոցի երկրների ջանքերը շարունակվում են «տարբեր մակարդակներում ամիսներ շարունակ»՝ հատուկ ուշադրություն է դարձվում պատժամիջոցների չեղարկմանը: Պաշտոնյաները պնդում են, որ «պատժամիջոցները պետք է…

Read More
Բեռլինը հրաժարվում է լրացնել Ուկրաինային աջակցելու պատճառով սպառված ԵՄ բյուջեն

Բեռլինը հրաժարվում է լրացնել Ուկրաինային աջակցելու պատճառով սպառված ԵՄ բյուջեն

ԵՄ բյուջեն 2021-2027 թվականներին կազմել է 2 տրիլիոն դոլար, սակայն Ուկրաինային աջակցելու պատճառով այն «առավելագույնս սպառվել է»։ ԵՀ-ն դեռևս հունվարին եվրոպական երկրներին նախազգուշացրել էր հնարավոր լրացուցիչ ներդրումների մասին, սակայն Բեռլինը դեմ է արտահայտվել: Եվրահանձնաժողովը կարող է 2021-2027 թվականների ԵՄ երկարաժամկետ բյուջե լրացուցիչ վճարումներ պահանջել՝ Ուկրաինային ցույց տրված աջակցության պատճառով, սակայն Գերմանիան չի կարողանա մասնակցել դրան,…

Read More
Վերին Լարսի սահմանային անցակետն տրանսպորտային միջոցների համար ընդլայնվել է մինչև 39 գոտիով

Վերին Լարսի սահմանային անցակետն տրանսպորտային միջոցների համար ընդլայնվել է մինչև 39 գոտիով

Վրաստանի հետ սահմանային անցակետում ավարտվել են «Վերին Լարսի» վերանորոգման աշխատանքները: Անցակետն ընդլայնվել է մինչև 39 գոտիով, որից 15-ը՝ բեռնափոխադրումների համար։ «Ռոստրանսնադզորը» հաղորդել է, որ օրական 1200-ից մինչև 1500 մեքենա կարող է անցնել այդ հատվածով: Մեքենաների հերթը նախատեսվում է վերացնել մինչև հունիսի 22-ը։ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Վերակառուցումը վրացական կողմը սկսել…

Read More
Արցախում վերանայել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները
		16.06.2023 . Արցախ

Արցախում վերանայել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները 16.06.2023 . Արցախ

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 15.06.2023թ. դրությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Read More