
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշում է կայացվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման նպատակով ստեղծել քաղաքական և տնտեսական հանձնաժողովներ։ Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը…