Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրգործը կփակվի. նա կտեղափոխվի Բելառուս
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, սակայն նա կհեռանա Բելառուս: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա չի մանրամասնել, թե Բելառուսում ինչով է զբաղվելու Պրիգոժինը: Հարցին` արդյոք ՌԴ նախագահը նախկինի պես վստահում է երկրի պաշտպանության նախարարին, Պեսկովը պատասխանել է. «Այս առումով որևէ փոփոխություն ինձ հայտնի չէ»:…
