Երաժշտական երեկո Ախալքալաքում 26.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Մշակույթ, Վրաստան
Հունիսի 25-ին՝ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ երաժշտական երեկո։ Անցկացվեգ է բացօթյա համերգ, կազմակերպվեցին տարբեր ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ ձեռքի աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, հեքիաթի հերոսներ, խաղերով շոու ծրագիր, նաև փրփուր շոու երեխաների համար։ Երեկոն անցավ «Շվիդկացա» անսամբլի և Mix2ra խմբերի գեղեցիկ ելույթների ուղեկցությամբ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի և Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի աշխատակիցներ:…
