
Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի 04.07.2023 . Արցախ
Արցախում ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։ «Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին…