
ՆԱՏՕ-ի անդամները համաձայն են, որ Ուկրաինան դաշինքի անդամ չի դառնա մինչև ռազմական գործողությունների ավարտը․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են երեք տարրից բաղկացած փաթեթ, որի նպատակը Ուկրաինային դաշինքի անդամակցությունը մոտեցնելն է՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Դա ներառում է Ուկրաինայի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում օգնությունը, Ուկրաինա-ՆԱՏՕ ձևաչափի ստեղծումը, որում Ուկրաինան դաշինքի անդամների հետ հավասար ձայն կունենա, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ընդունված ծրագրի չեղարկումը»,- տեղեկացրել է Ստոլտենբերգը Վիլնյուսում…