
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ 13.07.2023 . Տարածաշրջան
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։