Եվրամիության դիտորդները գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում
		26.07.2023 . Տարածաշրջան

Եվրամիության դիտորդները գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում 26.07.2023 . Տարածաշրջան

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել առաքելության գործունեության մասին: «Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության  ղեկավար Մարկուս Ռիտերը մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհին տեղի ունեցող զարգացումներին՝ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և հավաստի տեղեկատվություններ ստանալու համար»:

Read More
Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայում

Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայում

Ավելի քան 600 հրշեջ և 40 ինքնաթիռ արդեն երկրորդ օրն է՝ պայքարում են Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմեր շրջանում բռնկված անտառային հրդեհը մարելու համար: Լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակից տուժած տարածքը կազմում է ավելի քան 180 հեկտար, սակայն դեռևս չի սպառնում բնակելի շրջաններին: Տարբեր աստիճանի ծխահարությամբ և այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ:  Հրդեհներ են բռնկվել…

Read More
Դանիայում կրկին Ղուրան են այրել

Դանիայում կրկին Ղուրան են այրել

Դանիայի մայրաքաղաքում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ այրել են մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը: Մեկն այրել են հուլիսի 24-ին՝ Կոպեհնագենում Իրաքի դեսպանատան մոտ, երկրորդը՝ հուլիսի 25-ին՝ Եգիպտոսի դեսպանատան մոտ, իսկ երրորդը՝ հուլիսի 26-ին դանիացի աջ ծայրահեղականները Սուրբ Գիրքը պղծել են Պակիստանի դեսպանատան մոտ: Իրաքի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ակցիան, նշել է, որ նման գործողությունները թույլ են տալիս ծայրահեղականությանն…

Read More
Թբիլիսիի քաղաքապետն առաջարկել է խստացնել տուգանքները ռեստորաններից բարձր աղմուկի համար

Թբիլիսիի քաղաքապետն առաջարկել է խստացնել տուգանքները ռեստորաններից բարձր աղմուկի համար

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի խորհրդարանին առաջարկել է ընդունել փոփոխություններ, ըստ որոնց՝ աղմուկի մակարդակը գերազանցելու համար նախազգուշացման փոխարեն ռեստորանների և բարերի սեփականատերերը կվճարեն 1500 հազար լարի (մոտ 600 դոլար) տուգանք։ Քաղաքապետի խոսքով՝ գործող կանոնակարգերն անարդյունավետ են, և ձեռնարկությունների՝ սրճարանների, բարերի և ռեստորանների սեփականատերերը խախտում են արգելքը, որը վերաբերում է ցերեկային և գիշերային ժամերին: Այսօր աղմուկի…

Read More
Հունաստանում շոգ եղանակը կպահպանվի, կանխատեսվել են նոր հրդեհներ

Հունաստանում շոգ եղանակը կպահպանվի, կանխատեսվել են նոր հրդեհներ

Հույն հրշեջներն այլ երկրների գործընկերների հետ շարունակում են պայքարել ծայրահեղ շոգից առաջացած անտառային հրդեհների դեմ, գրում է Euronews-ը: Հունական Հռոդոսում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն իններորդ օրն անընդմեջ: Հազարավոր մարդիկ արդեն լքել են կղզին, այդ թվում՝ բազմաթիվ հանգստացողներ։ Մարդկանց տարհանում են նաև Կորֆուից և Եվբեայից։ Երեքշաբթի հրդեհը հանգցնող ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել Եվբեայում, երկու…

Read More
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Ադրբեջանից ավելի քան 47 տոննա լոլիկի և 14 տոննա ելակի ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Ադրբեջանից ավելի քան 47 տոննա լոլիկի և 14 տոննա ելակի ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորի» Դաղստանի վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։ Ըստ կազմակերպության՝ արգելանք է դրվել թարմ լոլիկի 3 խմբաքանակի՝ 47,2 տոննա և թարմ ելակի 1 խմբաքանակի՝ 14 տոննայի վրա։ Դրանք նախատեսված են եղել Ռուսաստանում հետագա վաճառքի համար: Ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրող երկիր: Ապրանքների վերադարձի պատճառ է դարձել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են…

Read More
Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել թուրքական ընկերության հետ Սու-25-ի արդիականացման վերաբերյալ

Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել թուրքական ընկերության հետ Սու-25-ի արդիականացման վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման պայմանագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում անցկացվող IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր փոխգործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է. Զախարովա

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր փոխգործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ամուր ու սերտ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։ «Դաշնակցային համագործակցության մասին ռուս-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից հետո մեր հարաբերությունները զարգանում են որակապես նոր մակարդակով։ Մենք միասին աշխատում ենք, որպեսզի այս ռազմավարական փաստաթղթի ներուժը լիովին բացահայտվի,…

Read More
ԿԽՄԿ-ն պետք է կարողանա ազատ գործել տարածաշրջանում. Կլաար

ԿԽՄԿ-ն պետք է կարողանա ազատ գործել տարածաշրջանում. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կարմիր խաչի նախազգուշացմանը: «ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ դժվար պայմաններում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լուրջ է վերաբերվում նրանց նախազգուշացումներին»: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի պատճառով ներկայումս ի վիճակի…

Read More
Ուկրաինան առաջարկում է իր հացահատիկն առաքել Բալթյան երթուղիներով

Ուկրաինան առաջարկում է իր հացահատիկն առաքել Բալթյան երթուղիներով

Հուլիսի 25-ին Եվրահանձնաժողովի խոսնակ Ադալբերտ Յանցը հայտնել է, որ Կիևն առաջարկել է պատերազմական գոտուց հացահատիկն արտահանել Բալթյան երկրների տարածքով։ «Կարևոր են համերաշխության ուղիներով արտահանման բոլոր հնարավորությունները, Եվրահանձնաժողովն աշխատում է բոլոր ուղղություններով, Բալթյան երթուղիները, անկասկած, կարևոր են»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթյան երկրներն իրենց նավահանգիստներով Ուկրաինական հացահատիկ…

Read More
ԼՂ շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը հետապնդում են ժողովրդին բռնի ենթարկելու  նպատակ. Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը

ԼՂ շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը հետապնդում են ժողովրդին բռնի ենթարկելու նպատակ. Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը 2023 թվականի հուլիսի 25-ին հայտարարությունէ հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես անհանգստացածենք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) իրադրությամբ: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանության կողմից հովանավորվող հատուկ ծառայության գործակալները, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, շրջափակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող…

Read More
Ցին Գանի պաշտոնանկության որոշումը Չինաստանի ինքնիշխան գործն է. Բլինքեն

Ցին Գանի պաշտոնանկության որոշումը Չինաստանի ինքնիշխան գործն է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մեկնաբանել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի պաշտոնանկության մասին հայտարարությունը։ «Դա Չինաստանի ինքնիշխան գործն է՝ որոշել, թե ով է լինելու իր արտաքին գործերի նախարարը»,- ասել է նա լրագրողներին Տոնգայի Թագավորություն կատարած այցի ժամանակ։ Պետքարտուղարը նշել է, որ Ցին Գանի հետ ծանոթ է եղել Վաշինգտոնում դեսպան եղած ժամանակ և «կառուցողական զրույցներ» է ունեցել…

Read More
ԱՄՆ-ն և նրա գործընկերները չեն կարողացել համաձայնության գալ F-16-ով ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ծրագրի շուրջ. Politico

ԱՄՆ-ն և նրա գործընկերները չեն կարողացել համաձայնության գալ F-16-ով ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ծրագրի շուրջ. Politico

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները դեռ համաձայնության չեն եկել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ շահագործելու պատրաստման ծրագրի շուրջ, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ առաջարկներից մեկի, նախատեսվում է ուկրաինացի օդաչուներին ԱՄՆ ուղարկել կամ ԱՄՆ ռազմական հրահանգիչների ուղարկել Եվրոպա՝ Ուկրաինայից դուրս որևէ տեղ, ամենայն հավանականությամբ՝ Ռումինիայում և Դանիայում մարզելու համար, ասվում է զեկույցում: Պարբերականը հիշեցնում է, որ…

Read More