ՆԱՏՕ-ն դաշինքում Ուկրաինայի ապագայի երկու տարբերակ է տեսնում

ՆԱՏՕ-ն դաշինքում Ուկրաինայի ապագայի երկու տարբերակ է տեսնում

ՆԱՏՕ-ում գերիշխում է Ուկրաինայի հետ դաշինքի հարաբերությունների հետագա զարգացման երկու տարբերակ՝ կա՛մ արևմտյան դաշինքը Կիևին անվտանգության երաշխիքներ կտա, կա՛մ կօգնի ու կամրապնդի երկիրը ռազմական առումով՝ Իսրայելի մոդելով: Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով դաշինքում դիվանագիտական աղբյուրներին։ «Այս պահին ՆԱՏՕ-ի անդամների ընտրությունն Ուկրաինայի հարցում կա՛մ իսրայելական մոդելն է, որը ենթադրում է, որ Ուկրաինան կարող…

Read More
Կոչ ենք անում միմյանց չկապել ԵՄ-ին՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցությունները. Եվրահանձնաժողով

Կոչ ենք անում միմյանց չկապել ԵՄ-ին՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցությունները. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի առաջընթացը միմյանց հետ կապ չունեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա, երբ Թուրքիան ընդունվի Եվրամիություն։ «Այդ գործընթացները չեն կարող փոխկապակցվել, քանի որ ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց, կան որոշակի քայլեր, որոնք պետք…

Read More
Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Լիտվայի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը, նրա մարտահրավերները ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ռազմական դաշինքն ուժեղացնելու քայլերը: Օրակարգում կլինի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի…

Read More
Զելենսկին զայրացած է Գերմանիայի և ԱՄՆ-ի որոշումից՝ արգելափակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումը. Bild
		10.07.2023 . Միջազգային

Զելենսկին զայրացած է Գերմանիայի և ԱՄՆ-ի որոշումից՝ արգելափակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումը. Bild 10.07.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խիստ զայրացել է, երբ ԱՄՆ-ն ու Գերմանիան սկսել են արգելափակել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը, գրում է Bild-ը։ Զելենսկին ծրագրում էր ուղևորություն Վիլնյուս՝ «դաշինքին միանալու մեխանիզմը գործարկելու հստակ նպատակով։ Զելենսկին ցանկանում էր հրապարակայնորեն կոչ անել, որպեսզի իր երկիրն ընդունվի դաշինք, մինչդեռ իրեն թույլ չեն տվել դա անել»,- թերթին ասել է Կիևի աղբյուրը:…

Read More
Պուտինը Կրեմլում մոտ երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ. Պեսկով

Պուտինը Կրեմլում մոտ երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողներին հետաքրքրող հիմնական թեմաներին՝ Կրեմլում Եվգենի Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ հանդիպմանը, «Ազով» գումարտակի զինյալներին Ուկրաինային հանձնելուց հետո Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև ռուբլու թուլացման ֆոնին ՌԴ տնտեսության հետ կապված իրավիճակին: Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հունիսի 29-ին Պուտինը Կրեմլում գրեթե երեք ժամ տևողությամբ…

Read More
Բաստիլի գրավման օրը ֆրանսիացիներին կարգելվի հրավառություններ կազմակերպել

Բաստիլի գրավման օրը ֆրանսիացիներին կարգելվի հրավառություններ կազմակերպել

Հուլիսի 14-ի՝ Բաստիլի օրվա տոնակատարության նախօրեին, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են  հրավառության նյութերի վաճառքը, փոխադրումն ու օգտագործումը: Արգելքը գործում է ամբողջ երկրում ֆիզիկական անձանց համար մինչև հուլիսի 15-ը ներառյալ, գրում է Euronews-ը։ Ազգային տոնի նախօրեին իշխանությունները վախենում են փողոցային բռնությունների նոր բռնկումներից։ Նաել Մերզուկի սպանության հետ կապված ջարդերի ավարտից մեկ շաբաթ անց Ֆրանսիայի վարչապետը խոստացել է,…

Read More
Լավրովն անընդունելի է համարել Կիևին Թուրքիայից զենքի նոր մատակարարումները

Լավրովն անընդունելի է համարել Կիևին Թուրքիայից զենքի նոր մատակարարումները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մատնանշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինային զենքի մատակարարումը շարունակելը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադառնալով ուկրաինական «Ազովի» բրիգադի նախկին հրամանատարներին…

Read More
Ստեփանակերտի փողոցներում երթևեկությունն օրեցօր նոսրանում է. կյանքը շրջափակված ԼՂ-ում՝ օր 210-րդ

Ստեփանակերտի փողոցներում երթևեկությունն օրեցօր նոսրանում է. կյանքը շրջափակված ԼՂ-ում՝ օր 210-րդ

Գազի մատակարարմամբ, թե առանց, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում չի լուծվում: Դեկտեմբերի 12-ից կեղծ էկոակտիվիստներին օգտագործելով ու միջազգային ասպարեզում լուրջ հանդիմանության չհանդիպելով՝ ամռանն արդեն Ադրբեջանը ԼՂ-ում ապրող հայերի շրջափակումը շարունակեց պաշտոնապես՝ ապօրինի տեղադրված անցակետով: Շրջափակումը բավարար չէ, Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է իր հողում աշխատող գյուղացուն, որ հնարավոր չլինի նաև տեղում բերք ստանալ: Թե Երևանի, թե Ստեփանակերտի…

Read More
Անցնող շաբաթը՝ մի քանի րոպեում

Անցնող շաբաթը՝ մի քանի րոպեում

Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները։ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան Վրաստանի դեսպանը հեռացել է Ուկրաինայից «Ջավախքի գարուն» 13-րդ փառատոնն Ախալքալաքում Ախալքալաքի մարզիկների հաղթանակները  եւ այլ կարեւորի մասին դիտեք տեսանյութում։ 

Read More
ԼՂ-ում երկու անչափահասների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԼՂ-ում երկու անչափահասների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԼՂ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ…

Read More
Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-ԼՂ գազատար խողովակաշարի փականը

Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-ԼՂ գազատար խողովակաշարի փականը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ քիչ առաջ Հայաստան-ԼՂ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:    Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը…

Read More
Որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում

Որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում

Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը: «Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ
		09.07.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ 09.07.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  ԼՂ Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից։   «Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե…

Read More
«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:   «Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:   Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում,…

Read More
Ուկրաինան և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից։ Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրը: Համագործակցության առանցքային ուղղություններից են անօդաչու թռչող սարքերի արտադրության կարողությունների զարգացումը, տարբեր տեսակի ԱԹՍ-ների արտադրության ավելացումը, տիեզերական տեխնոլոգիաները։

Read More
Վրաստանի վարչապետի հետ հետևում ենք Անգլիա-Իսպանիա մրցավեճին․ Փաշինյան

Վրաստանի վարչապետի հետ հետևում ենք Անգլիա-Իսպանիա մրցավեճին․ Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտում հետևում ենք ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկարներ հրապարակել։    

Read More
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին։  «Այժմ մենք խոսում ենք համաշխարհային խառնաշփոթի, ինչպես նաև միջազգային իրավունքի, միջազգային կանոնների խախտման մասին։ Մենք այդ մասին խոսում ենք 2020 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսվեց։ Մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։

Read More
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների փոխանակման շուրջ․ Սալիվան

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների փոխանակման շուրջ․ Սալիվան

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների, այդ թվում՝ The Wall Street Journal թերթի լրագրող Էվան Գերշկովիչի փոխանակման շուրջ։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։ Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն դեռ չեն հանգեցրել խնդրի լուծման հստակ մեխանիզմի։…

Read More
Ֆրանսիան անհիմն է որակել ռասայական խտրականության վերաբերյալ մեղադրանքները

Ֆրանսիան անհիմն է որակել ռասայական խտրականության վերաբերյալ մեղադրանքները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անհիմն և միակողմանի է որակել ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հայտարարությունները, որը Փարիզից պահանջել է վերացնել ռասայական խտրականության համակարգային պատճառները ոստիկանությունում: «Ֆրանսիան իր անհամաձայնությունն է հայտնում ավելորդ մեկնաբանությունների կապակցությամբ և ափսոսանք է հայտնում, որ վերջին օրերին ոստիկանության և այլ անձանց նկատմամբ իրականացված չարդարացված բռնությունը մոռացվել է։ Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից…

Read More
Հանգստյան օրերին ընդառաջ ռուբլին փոքր-ինչ արժևորվել է

Հանգստյան օրերին ընդառաջ ռուբլին փոքր-ինչ արժևորվել է

Հուլիսի 7-ին ռուսական ռուբլին չափավոր բարձրացել է երկարժութային զամբյուղի նկատմամբ նավթի թանկացման ֆոնին և հանգստյան օրերից առաջ։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 91,25 ռուբլի, ինչը 1,05 ռուբլով ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Միևնույն ժամանակ եվրոն արժեցել է 100,35 ռուբլի՝ թանկանալով 35 կոպեկով։ Երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 41,86 կոպեկով՝ հասնելով 95,35 ռուբլու։ Չինական յուանի…

Read More
Ուկրաինայում հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին

Ուկրաինայում հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին

Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին՝ հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նա տեղեկացրել է, որ հարվածների հերևանքով ավերվել է գյուղատնտեսական ձեռնարկություն, հրդեհներ են բռնկվել, կրակն ընդգրկել է 360 քմ տարածք, վիրավորվել է մեկ մարդ, նրա վիճակը միջին ծանրության է։ Նշվում է, որ ոչնչացվել է նաև…

Read More
ՀՀ արտգործնախարարը մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտգործնախարարը մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ «Դուբրովնիկի համաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր փոխանակեցի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ»,- տեղեկացրել է ԱԳ նախարարը։   ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին:

Read More
Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների` Վոլոդիմիր Զելենսկու ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպումն ավարտվել է: Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է 2 ժամ 30 րոպե: Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիան հույս ունի` սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային…

Read More
Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
		08.07.2023 . Արցախ

Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 08.07.2023 . Արցախ

Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը: @CIJ_ICJ…

Read More
Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Նիդերլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ կառավարության հրաժարականի դիմումը թագավորին կհանձնի մոտ ժամանակներս։ Ռյուտեն հավելել է, որ Հոլանդիայի իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնությունների հետ: «Սա ծայրահեղ հիասթափություն առաջացնող քաղաքական իրողություն է», — նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։ Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որի…

Read More
ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությունը կառույցի և Թեհրանի տեսանկյունից

ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությունը կառույցի և Թեհրանի տեսանկյունից

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների թիվն ավելացավ ևս մեկով: Կառույցի 9-րդ անդամը դարձավ Իրանը, որը 2005 թվականից կազմակերպությունում ուներ դիտորդ երկրի կարգավիճակ: Իրանագետ Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական նպատակ, այն կարող է նոր հարթակ դառնալ արևմտյան պատժամիջոցների բեռը թեթևացնելու համար: Գարիկ Միսակյան (իրանագետ) — Իրանի գերխնդիրներից մեկն է նաև արտարժույթ…

Read More
Ուկրաինան Սպիտակ տանը երաշխիքներ է տվել, որ կասետային զինամթերքի կիրառումից խաղաղ բնակչությունը չի տուժի

Ուկրաինան Սպիտակ տանը երաշխիքներ է տվել, որ կասետային զինամթերքի կիրառումից խաղաղ բնակչությունը չի տուժի

Ուկրաինան այս պահի դրությամբ չի համապատասխանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջներին: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին: Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել` Ուկրաինային փոխանցել ATACMS` մինչև 300 կմ հեռահար գործողության հրթիռները: Վերջինս նաև տեղեկացրել է, որ F-16 կործանիչները երբեք նախատեսված չեն…

Read More
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի մուտք

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի մուտք

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը Թվիթերի իր էջում ներկայացրել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը Լաչինի միջանցք: «Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է 7 ամսով արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ։ Այցը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ իրավիճակը տեղում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար մարդու իրավունքների և մարդասիրական լուրջ հետևանքներով»,- գրել է Արման խաչատրյանը։

Read More
Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։ Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ…

Read More