Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ԼՂ ՊԲ
		07.07.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ԼՂ ՊԲ 07.07.2023 . Արցախ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   Հայկական կողմում տուժածներ չկան։   Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։  

Read More
Ռուսական զինուժը գիշերային հարձակում է կատարել Լվովի վրա

Ռուսական զինուժը գիշերային հարձակում է կատարել Լվովի վրա

Ուկրաինայի Լվով քաղաքի վրա գիշերային գրոհի զոհերի թիվը հասել է 10-ի: Բնակելի շենքի փլատակներից հանելով 10-րդ զոհի մարմինը՝ իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են որոնողական աշխատանքները։ Գիշերային հրթիռակոծությունից ընդհանուր առմամբ տուժել է 45 լվովցի, այդ թվում՝ երեք երեխա, 16 մարդ հոսպիտալացվել է։ Վնասվել կամ ավերվել է 30-ից ավելի տուն, 250-ից ավելի բնակարան, 10 հանրակացարան, երկու…

Read More
Ուշադիր հետևելու ենք Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին. Պեսկով

Ուշադիր հետևելու ենք Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին. Պեսկով

Այսօր սպասվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու աշխատանքային այցը Թուրքիա։ Երկու երկրի ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից, դրանք կանցկացվեն երկկողմ ձևաչափով և պատվիրակությունների կազմով։ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել հացահատիկի գործարքը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, գերիների փոխանակումը,…

Read More
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ առանձնազրույց է ունեցել իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Այդ մասին ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:

Read More
Հունգարիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Օրբան

Հունգարիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Օրբան

Հունգարիան աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, երկրի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանը հավելել է՝ այդ հարցով մշտական կապի մեջ են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։   Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խոչընդոտել են միայն Հունգարիան և Թուրքիան: Ավելի վաղ Հունագրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը…

Read More
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության չեն եկել, թե ինչ առաջարկել Ուկրաինային Լիտվայի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության չեն եկել, թե ինչ առաջարկել Ուկրաինային Լիտվայի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ի երկրները դեռ համաձայնության չեն եկել, թե համագործակցության ինչպիսի ձևաչափ առաջարկեն Ուկրաինային Վիլնյուսում հուլիսի 11-12-ը դաշինքի կայանալիք գագաթնաժողովում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։ Ըստ պարբերականի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կենտրոնացած են Կիևի հետ երկկողմ և բազմակողմ «փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի» կամ «անվտանգության հուշագրերի» մշակման վրա։ Շատ դաշնակիցներ անհնարին են համարում դաշինք…

Read More
Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի  Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի թեմայով նիստի մասնակից

Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի թեմայով նիստի մասնակից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ նախագահող Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, Կիևին թույլ է տվել մասնակցել JCPOA-ի (միջուկային գործարքի) թեմայով հանդիպմանը։ Մոսկվան ու Չինաստանը դեմ են արտահայտվել, քանի որ Ուկրաինան կապ չունի Իրանի միջուկային ծրագրի հետ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Ուկրաինան Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի և Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Նա խնդրել է Մեծ Բրիտանիայի…

Read More
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:

Read More
Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ, որովհետև որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից. Զելենսկի

Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ, որովհետև որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պրահայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ այն պատճառով, որ որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից։ «Ես հասկանում եմ, որ դժվար է ստանալ բոլորի միասնական աջակցությունը։ Ինչ-որ մեկը նայում է Մոսկվային, ինչ-որ մեկը վախենում է Ռուսաստանից»,- ասել է…

Read More
ԱՄՆ-ում ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ Է տուժել

ԱՄՆ-ում ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ Է տուժել

Նյու Յորքում երկու ավտոբուսի բախման հետևանքով ավելի քան 80 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Բախումը տեղի է ունեցել Մանհեթենի շրջանում՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում, երբ երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը բախվել է քաղաքային տրանսպորտային ցանցի ավտոբուսին: Երկու մեքենաներում էլ բազմաթիվ ուղևորներ են եղել։ Վիրավորված 18 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, ևս…

Read More
17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր՝ հուլիսի 7-ին ԼՂ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Ինչպես հայտնում են ԼՂ ԱՆ-ից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ԼՂ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ…

Read More
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ 50-60 տարեկանը լավագույն տարիքն է նախագահի համար

Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ 50-60 տարեկանը լավագույն տարիքն է նախագահի համար

Pew Research Center-ի անցկացրած հարցման մասնակիցների 49 տոկոսը համաձայնել է, որ պետության ղեկավարի համար լավագույն տարիքը 50-60-ն է, 24 %-ը նախընտրում է այդ պաշտոնում տեսնել 60-70 տարեկան քաղաքացու, իսկ 17 %-ը՝ 40-50 տարեկան: Ընդ որում՝ հարցվածների միայն երեք տոկոսն է ասել, որ նախագահի համար լավագույն տարիքը 70-ն է կամ ավելի բարձրը: Pew Research Center-ի անցկացրած…

Read More
Լեռնային Ղարաբաղում անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի նաև շաբաթ օրը

Լեռնային Ղարաբաղում անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի նաև շաբաթ օրը

Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը: Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին:

Read More
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից interpressnews.ge-ին հայտնել են, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից։ Դեսպանը ստիպված է եղել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը նախագահ Զելենսկու որոշմամբ։ Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, կառավարության…

Read More
Սպիտակ տունը որոշել է կասետային զինամթերք մատակարարել Ուկրաինային

Սպիտակ տունը որոշել է կասետային զինամթերք մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ը արդեն որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերին կասետային զինամթերք մատակարարել։ Այս մասին The New York Times-ին (NYT) հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։ Որոշումը կայացվել է Սպիտակ տանը մի քանի ամիս տևած քննարկումներից հետո՝ ասել է աղբյուրը։ Նա ընդգծել է, որ կասետային զենքը կարող է արագացնել ուկրաինական հակահարձակման տեմպերը։ NYT-ն նաև նշում…

Read More
Հրդեհ Միլանի ծերանոցում. կան զոհեր ու տուժածներ

Հրդեհ Միլանի ծերանոցում. կան զոհեր ու տուժածներ

Ավելի քան 80 մարդ է տուժել Միլանի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով, 6 մարդ մահացել է: Բացի այդ, քառասուն մարդ այրվող նյութերից թունավորում է ստացել, սակայն նրանց մոտ ընդամենը ինքնազգացողության վատացում է: Ինչպես հայտնի է դարձել, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 01:20-ին: Հրշեջները դեռևս փորձում են մարել հրդեհը: Այս պահի դրությամբ հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն…

Read More
Շրջափակված ԼՂ-ն ամբողջությամբ ապրում է ներքին ռեսուրսներով. ԼՂ-ՀՀ տեսակամուրջ

Շրջափակված ԼՂ-ն ամբողջությամբ ապրում է ներքին ռեսուրսներով. ԼՂ-ՀՀ տեսակամուրջ

ԼՂ նախագահը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, նաև Արայիկ Հարությունյանի խնդրանքով երեկ կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, մասնակցելով Երևան-Ստեփանակերտ քննարկմանը` մանրամասնել է ԼՂ արտգործնախարարը: Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից տեսակամրջին միացած գործընկերները քննարկել են ԼՂ շրջափակումը դադարեցնելուն ուղղված քայլերը՝ ակնկալելով միջազգային հանրության պատշաճ արձագանքը ադրբեջանական ագրեսիվ քայլերին: Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում:

Read More
ԼՂ Մարտունու շրջանում կեսօրին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
		06.07.2023 . Արցախ

ԼՂ Մարտունու շրջանում կեսօրին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 06.07.2023 . Արցախ

Հուլիսի 6-ին` ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ-ից: Հրադադարի ռեժիմի…

Read More
Շվեդիան Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Ստոլտենբերգ

Շվեդիան Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Ստոլտենբերգ

Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Թուրքիան պարզապես չի հասցնի վավերացնել Շվեդիայի հայտը, նույնիսկ եթե նման ցանկություն ունենա, սակայն առաջիկա գագաթնաժողովում հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել։ Ստոլտենբերգը խոստացել է հուլիսի 10-ին հանդիպում անցկացնել Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ տարաձայնությունները լուծելու համար:

Read More
Ալբանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ալբանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը Իլհամ Ալիևի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Նախագահ Բեգային և առաջին տիկին Արմանդա Բեգային դիմավորել են վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնատար անձինք: Ակնկալվում է, որ Բաքվում տեղի կունենան երկկողմ համագործակցության և Ալբանիայից տարածաշրջանի այլ երկրներ գազի բաշխման նախագծերի շուրջ քննարկումներ:

Read More
ՌԴ զինված ուժերը Լվովում թիրախավորել են ռազմական ակադեմիայի տարածքում գտնվող տեխնիկան և զինյալներին․ РИА Новости

ՌԴ զինված ուժերը Լվովում թիրախավորել են ռազմական ակադեմիայի տարածքում գտնվող տեխնիկան և զինյալներին․ РИА Новости

Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ գիշերային հարվածի թիրախ են դարձել Լվովի ռազմական ակադեմիայի տարածքում գտնվող տեխնիկան և զինյալները։ Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության իր աղբյուրը։ Գործակալության տվյալով՝ հարվածը հասցվել է ակադեմիայի զբոսայգու տարածքին, որտեղ գտնվել է Արևմուտիքց Կիևին փոխանցված զրահատեխնիկան: Նշվում է, որ խոցվել են նաև այն զորանոցները, որտեղ տեղակայված…

Read More
Սումգայիթի դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Սումգայիթի դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին՝ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին: Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 7-ին: Նշվում է, որ վճիռն ընթերցվելու է վաղը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարելու ժամանակ:…

Read More
Կիևում Վրաստանի դեսպանը Ուկրաինայի իշխանությունների պահանջով մեկնում է Թբիլիսի․ լրատվամիջոց

Կիևում Վրաստանի դեսպանը Ուկրաինայի իշխանությունների պահանջով մեկնում է Թբիլիսի․ լրատվամիջոց

Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին, որին Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են լքել երկիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջության հետ կապված իրավիճակի պատճառով, արդեն մեկնում է Թբիլիսի: Այս մասին հայտնել է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ն։ Թե երբ է դիվանագետը ժամանելու Վրաստան՝ չի նշվում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր Վրաստանի…

Read More
Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է․ Լուկաշենկո

Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է․ Լուկաշենկո

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Բելառուսում չէ, իսկ մարտիկները մնում են Ռուսաստանի մշտական ճամբարներում, քանի որ նրանց տեղակայման հարցը լուծված չէ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Լուկաշենկոն հավելել է, որ Պրիգոժինը ազատության մեջ է, Սանկտ Պետերբուրգում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը «Վագներին» տեղակայման…

Read More
Իսրայելի ԱԳ նախարարը հայտնել է, որ Նեթանյահուն կարող է մեկնել Թուրքիա

Իսրայելի ԱԳ նախարարը հայտնել է, որ Նեթանյահուն կարող է մեկնել Թուրքիա

Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում «նոր դարաշրջանի մասին»: Նա հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանաբար կմեկնի Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում անցկացնելու համար: Կոհենն անդրադարձել է նաև Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը՝ այն անվանելով «եզակի ձեռքբերում», քանի որ Ադրբեջանը շիա իսլամական…

Read More
Փարիզի բոլոր ցուցադրական քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն․ Զախարովա

Փարիզի բոլոր ցուցադրական քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրենց զարմացրել է՝ Մարսելում հունիսի 28-ին հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ավելի շատ է ճնշում գործադրում, և որ միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, և որ գրեթե միայնակ այդ հարցը պահում է միջազգային հանրության օրակարգում։ Զախարովայի կարծիքով՝…

Read More
ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպման առաջարկը. Սերգեյ Ղազարյան

ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպման առաջարկը. Սերգեյ Ղազարյան

ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը: Այդ մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ ԼՂ-ն հրաժարվեց ԱՄՆ միջնորդությամբ Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու առաջարկից: «ԼՂ կողմը չի մերժել մի պարզ պատճառով. որ ամենից շահագրգիռ կողմ է նման իրական երկխոսության մեջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ…

Read More
Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ․ Զախարովա
		06.07.2023 . Տարածաշրջան

Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ․ Զախարովա 06.07.2023 . Տարածաշրջան

Ռուսաստանը շարունակում է շփումները ադրբեջանական և հայկական կողմերի հետ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով։ Այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակում և ռուսական խաղաղապահ առաքելության գծով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   «Շատ բան կախված է կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից գործադրում ենք…

Read More
Լվովին հրթիռային հարված է հասցվել․ Ուկրաինայի ՆԳՆ

Լվովին հրթիռային հարված է հասցվել․ Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ռուսական կողմը հրթիռակոծել է Լվով քաղաքը, ինչի հետևանքով կա 4 զոհ և 9 վիրավոր։ Իրավապահների տվյալով՝ վնասվել է բազմաբնակարան շենք, ավերվել են երկու մուտքերի 3-րդ և 4-րդ հարկերը։ Տարհանվել է 64 մարդ։ Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Read More
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին: Այս կերպ արձագանքեց ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահի կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին, ինչպես նաև նրա խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Ըստ նախարարի՝ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ…

Read More