Ուժեղ քամու հետեւանքները Վաչիանում (video)

Ուժեղ քամու հետեւանքները Վաչիանում (video)

Այսօր՝ Հուլիսի 4-ին, Վաչիանում մոլեգնած քամին քշել է տների տանիքներն ու ահռելի վնաս հասցրել բնակիչությանը, ինչպես ենթակառուցվածքներին, այնպես էլ գյուղատնտեսությանը։ Մեր նկարահանման պահին քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեմուր Մճեդլիձեն գյուղում էին եւ ծանոթանում էին աղետի հետեւանքով ավիրվածություններին։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Read More
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կմնա ևս մեկ տարի

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կմնա ևս մեկ տարի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ «Բարձր եմ գնահատում ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու իմ լիազորությունները գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը»,- նշել է պաշտոնյան Twitter-ի իր միկրոբլոգում։ Ստոլտենբերգի խոսքով՝ Անդրատլանտյան կապերն ապահովել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ազատությունն ու անվտանգությունը գրեթե յոթանասունհինգ…

Read More
Թուրքիան և Եգիպտոսը տասը տարվա մեջ առաջին անգամ դեսպաններ են նշանակել

Թուրքիան և Եգիպտոսը տասը տարվա մեջ առաջին անգամ դեսպաններ են նշանակել

Թուրքիան և Եգիպտոսը տասը տարվա ընթացքում առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել՝ ասված է երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ: Նշվում է, որ այս քայլը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին պայմանավորել էին բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ…

Read More
Արտգործնախարարությունը շնորհավորել է ԱՄՆ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ

Արտգործնախարարությունը շնորհավորել է ԱՄՆ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ

Մեր ամենաջերմ ու անկեղծ շնորհավորանքները Միացյալ Նահանգների ժողովրդին Անկախության 247-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ բարեկամությունը, ռազմավարական երկխոսությունը և բազմակողմանի գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Շնորհավոր հուլիսի 4, սիրելի՛ ամերիկացիներ»,- ասված է գրառման մեջ:

Read More
Զելենսկին Թբիլիսիից պահանջել է Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկել

Զելենսկին Թբիլիսիից պահանջել է Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է վճռական բողոք հայտնել Վրաստանի դեսպանին, կարգադրել նրան 48 ժամվա ընթացքում վերադառնալ Թբիլիսի և Վրաստանի իշխանության հետ քննարկել բանտարկված Միխեիլ Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկելու պաշտոնական Կիևի պահանջը: Զելենսկին հայտարարել է՝ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և նրա կյանքը վտանգված է: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն…

Read More
Արցախում տնամերձում աշխատող ամուսիններին թիրախավորելու դեպքով քրգործ է հարուցվել

Արցախում տնամերձում աշխատող ամուսիններին թիրախավորելու դեպքով քրգործ է հարուցվել

. 2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակները պատին դիպչելու հետևանքով հանցագործությունն ավարտին չեն հասցրել:  …

Read More
Ուկրաինան առավոտյան ԱԹՍ-ներով փորձել է հարվածել Նովայա Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

Ուկրաինան առավոտյան ԱԹՍ-ներով փորձել է հարվածել Նովայա Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

Կիևը առավոտյան անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածել Նովայա Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Գերատեսչության տվյալով՝ բոլոր 5 անօդաչուները խոցվել են: «Ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարձակումը որակել է «ահաբեկչության գործողություն»։

Read More
Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներով և անվտանգությամբ զբաղվելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Պետական հեռուստատեսությամբ երկու տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի դեմ նոր «Ռևանշ 3» գործողության մասին, առցանց հարցման մասնակիցների 83 %-ն այդ գործողությանն ասել է «այո»: Սա թշնամանքի աղաղակող դրսևորում…

Read More
Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կրկին սրվել է. Մալյար

Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կրկին սրվել է. Մալյար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կրկին սրվել է։ «Հակառակորդը փորձել է առաջխաղացում գրանցել, սակայն ապարդյուն։ Մեր պաշտպանական ուժերը որոշակի հաջողություններ ունեն: Իրադրությունը ռազմաճակատում շատ արագ է փոխվում։ Միևնույն դիրքի նկատմամբ վերահսկողությունը օրական մի քանի անգամ կարող է անցնել կողմերից մեկին»,- ասել է Մալյարը: Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակտիվորեն արձագանքում…

Read More
Քիշնևի օդանավակայանում երկու անձի սպանած տաջիկը մահացել է հիվանդանոցում

Քիշնևի օդանավակայանում երկու անձի սպանած տաջիկը մահացել է հիվանդանոցում

Տաջիկստանի քաղաքացին, որ Քիշնևի օդանավակայանում երկու ոստիկանի էր սպանել, հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանությունը: Ուրբաթ օրը Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են հնչել. ուղևորները տարհանվել են, թռիչքները` ժամանակավորապես հետաձգվել: Երկրի ՆԳ նախարարության տվյալներով` կրակողը Տաջիկստանի քաղաքացի է, որի մուտքը երկիր արգելել են: Նա սպանել է օդանավի անվտանգության ծառայության աշխատակցի և սահմանապահի: Տաջիկստանի դատախազությունը…

Read More
Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան

Ադրբեջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկրաշարժը եղել է 5,5 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումներն ուժգին զգացվել են մայրաքաղաք Բաքվում, Աբշերոնյան թերակղզում և Սումգայիթում: Նախնական տվյալներով` ստորերկրյա ցնցումները զգացել է երկրի ողջ բնակչությունը: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Հաղորդվում է, որ բնակիչները շտապում են լքել տները:

Read More
Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր
		03.07.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր 03.07.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր: Այս մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից: Այսպես. Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը: Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով: Մթերված ցորենի դիմաց գումարը…

Read More
Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան՝ ընդգծելով, որ նման գործողությունները չի կարելի արդարացնել խոսքի ազատությամբ: Նրա խոսքը մեջբերում է Vatican News-ը։ «Ես վրդովմունք ու նողկանք եմ զգում։ Ցանկացած գիրք, որը սուրբ է համարվում, պետք է հարգվի հավատացյալների հանդեպ հարգանքից ելնելով, և խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին արհամարհելու համար»,-…

Read More
Արցախի նախագահի՝ ալյուրի երկու օրվա պաշար ունենալու մասին հայտարարության վերաբերյալ տեղեկությունը կեղծ է

Արցախի նախագահի՝ ալյուրի երկու օրվա պաշար ունենալու մասին հայտարարության վերաբերյալ տեղեկությունը կեղծ է

Այսօր Արցախի նախագահը հանդիպում է ունեցել Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր նախագահը հանդիպման ժամանակ հայտնել է ալյուրի երկու օրվա պաշարի մասին:   Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ կեղծ է:   «Հունիսի 15-ից հետո տարբեր շրջանակների կողմից փորձ…

Read More
Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել լրագրողների նկատմամբ բռնության վերջին դեպքերը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել լրագրողների նկատմամբ բռնության վերջին դեպքերը

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ) Ադրբեջանին կոչ է արել պայմաններ ստեղծել ցույցերի անարգել լուսաբանման համար և հետաքննել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության բռնությունները։ Հունիսի 22-ից ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է, ծեծի ենթարկել, սպառնացել կամ այլ կերպ խոչընդոտել է Սոյուդլու գյուղում բնապահպանական ցույցերը լուսաբանող առնվազն վեց լրագրողի աշխատանքը, ասվում է ԼՊԿ-ի հայտարարության մեջ: Լրատվամիջոցների տվյալներով՝ հունիսի…

Read More
Առցանց դրամահավաք է կազմակերպվել և՛ Ֆրանսիայում դեռահասին սպանած ոստիկանի ընտանիքի, և՛ սպանված դեռահասի մոր համար

Առցանց դրամահավաք է կազմակերպվել և՛ Ֆրանսիայում դեռահասին սպանած ոստիկանի ընտանիքի, և՛ սպանված դեռահասի մոր համար

Համացանցի օգտատերերը շուրջ 860 հազար եվրո են հավաքել առցանց նվիրատվության հարթակում՝ Փարիզի Նանտեր արվարձանում դեռահասին կրակած ոստիկանի ընտանիքի համար: Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Ըստ լրատվականի՝ Gofundme կայքում ավելի քան 40 հազար մարդ է նվիրատվություն կատարել, նախնական նպատակը եղել է հավաքել 50 հազար եվրո: Միաժամանակ համացանցի օգտատերերը Leetchi կայքում 155 հազար եվրո են հավաքել…

Read More
Լեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը

Լեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը

Վարշավան լրացուցիչ 500 ոստիկան և հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ կուղարկի Բելառուսի հետ սահման՝ հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժին: 500-հոգանոց ստորաբաժանումը կմիանա լեհ-բելառուսական սահմանի անվտանգությունն ապահովող 5000 սահմանապահին և 2000 զինծառայողին: Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանը կուժեղացվի՝ այդ երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զորքերի տեղակայման հետ կապված։…

Read More
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բաքու

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բաքու

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կմեկնի Բաքու՝ հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ Իրանցի դիվանագետը կմասնակցի Չմիավորման շարժման մասնակից պետությունների արտգործնախարարների գագաթնաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպում կունենա Բայրամովի հետ։ Օրակարգում են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ այցի…

Read More
Ուզբեկստանը վավերացրել է Ղազախստանի հետ սահմանի սահմանազատման պայմանագիրը

Ուզբեկստանը վավերացրել է Ղազախստանի հետ սահմանի սահմանազատման պայմանագիրը

Ուզբեկստանը վավերացրել է Ղազախստանի հետ ուզբեկա-ղազախական սահմանի սահմանազատման պայմանագիրը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է հանրապետության արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ փաստաթուղթը հաստատվել է Ուզբեկստանի նախագահի ստորագրած օրենքով:

Read More
Օրկնեյան կղզիները որոշել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից

Օրկնեյան կղզիները որոշել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից

Շոտլանդիայի հյուսիսային Օրկնեյան կղզիների իշխանությունները հավանական են համարում կղզեխմբի՝ Մեծ Բրիտանիայից դուրս գալու և Նորվեգիայի հետ վերամիավորվելու հավանականությունը։ Այս մասին կիրակի հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով տեղական խորհրդի ղեկավար Ջեյմս Սթոքանին։ Պարբերականի համաձայն՝ հուլիսի 4-ին կայանալիք խորհրդի ժամանակ տարածաշրջանի իշխանությունները կքննարկեն «կառավարման այլընտրանքային ձևերի» առաջարկը, մասնավորապես՝ Նորվեգիայի ինքնակառավարվող տարածք դառնալու հարցը։ Օրկնեյի խորհրդի…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ. Արցախի ՊՆ
		03.07.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ. Արցախի ՊՆ 03.07.2023 . Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ-ի…

Read More
Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների դատը

Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների դատը

Սումգայիթում այսօր մեկնարկել է մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։ 1989 թվականին ծնված Հարություն Հովագիմյանը և 2004 թվականին ծնված Կարեն Ղազարյանը առևանգվել էին մայիսի 26-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր Պաշտպանության նախարարության  մարտական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի վրա։ Գերեվարված հայ զինծառայողներին մեղադրում են սահմանը անօրինական հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության…

Read More
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Նազելի Բաղդասարյան

Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:   «Իրականության հետ աղերս չունեցող այս…

Read More
Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն…

Read More
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են

Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել վարչապետ Էլիզաբեթ Բորնի և ներքին գործերի ու արդարադատության նախարարների հետ: Երեքշաբթի նախատեսված է նրա հանդիպումը տուժած համայնքների ղեկավարների հետ։ Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Հանդիպման ընթացքում Մակրոնը նախարարներին հորդորել է հնարավոր ամեն ինչ անել Ֆրանսիայում կարգուկանոն հաստատելու և խաղաղությունը վերականգնելու համար։ Ավելի վաղ հանդարտության…

Read More
Հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է. Իրանի դեսպան

Հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է. Իրանի դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ…

Read More
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հուլիսի 3-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել…

Read More
Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափին
		03.07.2023 . Միջազգային

Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափին 03.07.2023 . Միջազգային

Կիրակի լույս երկուշաբթի գիշերն Իսրայելի պաշտպանության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում, հայտնում է РИА Новости-ն։ Հաղորդվում է, որ առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել Ջենինի փախստականների ճամբարում գտնվող ահաբեկչական խմբավորումների միացյալ շտաբը, ինչպես նաև…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին։ Այսօր ` Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ, Հոգևոր Տեսչությունը Ախալցխայում և հարակից գյուղերում բնակվող 45 սոցիալապես անապահով ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրեց։

Read More
Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ լինելու ադրբեջանական պնդումները փաստերով հերքել է Արցախի ՄԻՊ-ը

Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ լինելու ադրբեջանական պնդումները փաստերով հերքել է Արցախի ՄԻՊ-ը

Արցախի դեմ հունիսի 28-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողից երկուսի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու նրանց ծնողների խնդրանքն ու Կարմիր խաչի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է՝ պնդելու, թե իբր Արցախում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ կան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ այս քայլով Բաքուն Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու տեղեկատվական հող…

Read More