Ախալքալաքում արցախահայերի համար օգնության հավաքագրում է մեկնարկում

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը կազմակերպում է օգնության հավաքագրում՝ Արցախահայ բռնագաղթված մեր հայրենակիցների համար:

Այս մասին հայտնում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության ֆբ էջը։ 

«Հոկտեմբերի 3-ից ժամը 10:00-17:00 կարող եք այցելել Առաջնորդական Փոխանորդություն և փոխանցել ձեր օգնությունը:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նարեկ քհն. Տիգրանյանի հետ (հեռ. +995551721152)»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։