ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելում է

ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելում է

Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Վլադիմիր Պուտինը քննարկման թիվ մեկ հարցը համարել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա առաջարկել է Ալիևին երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ քննարկումից հետո մնալ երկուսով և խոսել նաև զգայուն հարցերի մասին: Ալիևն իր հերթին համաձայնություն է տվել ՌԴ նախագահի այդ առաջարկին: Միջազգային իրադարձությունները՝ Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում:

Read More
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը
		12.10.2023 news Ադրբեջան, Արցախ, Լրահոս, Քաղաքական

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը 12.10.2023 news Ադրբեջան, Արցախ, Լրահոս, Քաղաքական

Որոշ ժամանակ առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը։ Բանաձևը դատապարտում է այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Read More
Երբ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում կմիացնեն ջեռուցման համակարգը

Երբ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում կմիացնեն ջեռուցման համակարգը

Սամցխե-Ջավախքում, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, ջերմաստիճանը կնվազի -1 աստիճանով։ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ուսանողներն ասում են, որ ուսումնական հաստատությունում ջեռուցման համակարգը միացված չէ։ Ինչպես մեզ ասում են ուսանողները, բուհում ցուրտ է, հատկապես առավոտները՝ ուսումնական գործընթացը համալսարանում սկսվում է ժամը 9-ից։ Ինչո՞ւ այն չի միանում և ե՞րբ են նախատեսում միացնել ջեռուցման համակարգը. — Հարցն ուղղեցինք ռեկտոր Մակա Բերիձեին։…

Read More
Հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը. Ռուբինյան

Հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը. Ռուբինյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման: «2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մեր Ադրբեջանցի գործընկերը բացահայտ ասաց,…

Read More
Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ևս մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ևս մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ը հայտնել է ԼՂ-ում ևս մեկ դիտակետ փակելու մասին:   «Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման հետ կապված՝ մեկ օրվա ընթացքում Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի մեկ դիտակետ է փակվել:   Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների 7 և 15 ժամանակավոր դիտակետեր են փակվել»,- նշված է…

Read More
Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջումների գնա ավտորիտար ռեժիմների և բռնապետների հետ. Ջուլհակյան

Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջումների գնա ավտորիտար ռեժիմների և բռնապետների հետ. Ջուլհակյան

Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փարոս, և դրա հիմնական նպատակն իր անդամ երկրներում այդ արժեքների պահպանման միջոցով հակամարտությունների կանխմանը մեծապես նպաստելն է: Այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հավելել՝ Եվրոպայի խորհուրդն այդ հարցում չի հաջողել: «Եվրոպայի խորհուրդը պետք է առաջ մղի…

Read More
Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպել են Բիշքեկում:   Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարներն ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված հարցերին:   «Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է»,- ասել է Պուտինը:

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Գևորգյան

Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Գևորգյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը մտահոգություն է հայտնել, որ կազմակերպությունը հանդուրժում է Ադրբեջանի և Թուրքիայի պես քաղաքական ռեժիմները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին: Նա նշել է՝ Եվրոպայի խորհուրդը չի կարող կորցնել մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը և վերածվել աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: «Ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փոխարեն…

Read More
Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին՝ հայտնել է SANA գործակալությունը: Վերջինիս տվյալով՝ երկու օդանավակայանների աշխատանքն ընդհատվել է։ Սիրիայի որոշ քաղաքական գործիչներ տեղեկացրել են, որ ավերվել են օդանավակայանների թռիչքուղիները, իսկ Հալեպի մոտ ոչնչացվել է ռազմաբազա: Հարձակումների նպատակը, ըստ աղբյուրների, Սիրիայի տարածք օդային ճանապարհով իրանական զենքի առաքումը դադարեցնելն է։

Read More
Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի. Զախարովա

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի. Զախարովա

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի, նման բացահայտ քաղաքական երկխոսություն երկկողմ հարաբերությունների պատմության մեջ դեռ չի եղել՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսաստան-Թուրքիա. մեդիայի դերը համագործակցության ամրապնդման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ: «Ռուսաստանի և Թուրքիայի դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների հիմքում մի քանի առանցքային բան կա։ Նախ՝ դա բարձր մակարդակի անկեղծ…

Read More
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ
		12.10.2023 . Արցախ

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ 12.10.2023 . Արցախ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։   Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած…

Read More
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան։ Նա մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրերի շրջանակներում Բաքվում նախատեսված միջոցառումներին: Թաթարի հետ Ադրբեջան է մեկնել նաև 200 հոգուց բաղկացած պատվիրակություն, որում, բացի պաշտոնատար անձանցից, ընդգրկված են գործարարներ, զբոսաշրջության, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ:

Read More
Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցեց Հայաստանի 10 պահանջները

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցեց Հայաստանի 10 պահանջները

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանում լսումների ժամանակ ընթերցեց Հայաստանի 10 պահանջները: «2023 թվականի սեպտեմբերի 28-ին միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա և բանավոր նիստի հիման վրա Հայաստանը ամենայն հարգանքով խնդրում է, որ դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները նախքան գործով որոշման կայացումը»,- ասաց նա: Միջանկյալ միջոցները նշված են ստորև. 1. Ադրբեջանը չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ,…

Read More
Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Հայաստան փախչելու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Շիֆբաուեր

Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Հայաստան փախչելու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Շիֆբաուեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների՝ «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերը պատասխանել է պատգամավորների հարցերին: Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պնդմանը, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրագործվել, Շիֆբաուերը նշել է, թե սոցիալական ցեղասպանության մասին ևս խոսք…

Read More
Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը. Ռուբինյան

Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը. Ռուբինյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում իր ելույթում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը: «Այն, ինչ ինձ զարմացնում է այս քննարկման մեջ, մեր…

Read More
Ցեղասպանության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը. Վարդանյանը պատասխանել է Շիֆբաուերին

Ցեղասպանության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը. Վարդանյանը պատասխանել է Շիֆբաուերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերի ելույթին, նշել՝ ցեղասպանության հանցագործության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը: «Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ էր: Չկար սնունդ, դեղորայք և…

Read More
ԼՂ-ից հայերի հարկադրական ելքը կանխելը և նրանց անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելը կդադարեցնեն էթնիկ զտումը. Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

ԼՂ-ից հայերի հարկադրական ելքը կանխելը և նրանց անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելը կդադարեցնեն էթնիկ զտումը. Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի լսումները։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել դատարան: ՄԻԵԴ նախկին նախագահ, միջազգային իրավունքի պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց երեք կետ՝  Դատարանի առերևույթ իրավազորությունը. հայցվող իրավունքների…

Read More
Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից,…

Read More
Գազայում և Իսրայելում զոհերի թիվն անցել է 2500-ը

Գազայում և Իսրայելում զոհերի թիվն անցել է 2500-ը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման թիրախներին: Շարժումն էլ հայտնում է, որ թիրախավորում են Իսրայելի տարածքները: Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին: Զոհերի և վիրավորների թիվը մեծանում է: Լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր ոչնչացվել է Իսրայելի տարածք ներխուժած առնվազն հազար պաղեստինցի զինյալ: Պաղեստինի առողջապահության…

Read More
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումների համար. Շիֆբաուեր

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումների համար. Շիֆբաուեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերը ընդգծել է՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, սակայն չկա իրավական հիմնավորում, որը թույլ է տալիս Ադրբեջանին անտեսել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները: «Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը: Միջազգային պայմանագրային իրավունքով՝…

Read More
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմում է Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմում է Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

Իսրայելում ՀՀ դեսպանությունից խնդրում են Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: «Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Read More
ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով: Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ: Նա հիշեցրել…

Read More
Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ եղբայրական կապերի զարգացմամբ. Լավրով

Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ եղբայրական կապերի զարգացմամբ. Լավրով

Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին: «Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք այն հասարակական կազմակերպությունների քանակը, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, թեև նախկինում ևս դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի…

Read More
Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց թիվը, ՄԱԿ-ի գնահատականներով, գերազանցում է 330 000-ը

Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց թիվը, ՄԱԿ-ի գնահատականներով, գերազանցում է 330 000-ը

Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց` այսինքն ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած, սակայն երկրի տարածքում մնացած անձանց թիվը գերազանցում է 330 000-ը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: «Գազայի հատվածում բնակչության զանգվածային տեղաշարժը շարունակվում է: Վերջին օրերին տեղահանված անձանց ընդհանուր թիվն ավելացել է 30 տոկոսով և այժմ կազմում է 338 934 մարդ,…

Read More