Իսրայելը հարվածներ է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարին. զոհերի ու վիրավորների թիվն անցնում է 400-ը

Իսրայելը հարվածներ է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարին. զոհերի ու վիրավորների թիվն անցնում է 400-ը

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Իսրայելը հարված է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարի ուղղությամբ` ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման հրամանատարներից մեկին ոչնչացնելու նպատակով: Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ Ջաբալիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 400-ը:

Read More
Իսրայելի հիմնական թիրախն այս պահին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելներն են. Reuters

Իսրայելի հիմնական թիրախն այս պահին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելներն են. Reuters

Իսրայելի Զինված ուժերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև կատաղի մարտեր են: ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ իսրայելական ուժերին հաջողվել է հայտնվել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելային ցանցում և մարտեր վարել զինյալների դեմ՝ գրում է Reuters-ը: Գործակալության տվյալով՝ ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է ցամաքային գործողությունը և այդ ճանապարհին ՀԱՄԱՍ-ի թունելներն Իսրայելի հիմնական թիրախն են: Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ մի…

Read More
Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կոնգրես

Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կոնգրես

Գազայի հատվածում Իսրայելի գործողության դեմ բողոքող մի քանի անձ ներխուժել է ԱՄՆ Կոնգրես պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթի ժամանակ:    Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ, որոնք պարունակել են Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչեր։   Անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել Կոնգրեսից։

Read More
Քննարկվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական գործակցության ընդլայնման հարցը

Քննարկվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական գործակցության ընդլայնման հարցը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Բաքվում ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավոյի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Վելիևն իտալական պատվիրակությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ուժերի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքները: Կողմերը քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ-ում անցկացվող բարեփոխումները, ընդգծել Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմական գործակցության ընդլայնման…

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը։ Բելոուսովը և Մուստաֆաևը դեռ հոկտեմբերի սկզբին բանակցություններ էին վարել հաղորդակցությունների ոլորտում գործակցությունը զարգացնելու շուրջ։ Հյուսիս-հարավը Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ մուլտիմոդալ երթուղի է՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։ Նախատեսվում է 3 երթուղի՝ տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների…

Read More
Փարիզում երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Փարիզում երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Փարիզում ոստիկանությունը կրակ է բացել մուսուլմանական հագուստով կնոջ վրա, որը, ականատեսների խոսքով, ահաբեկչական գործողությունների կոչ է արել, սպառնացել ռումբ պայթեցնել մետրոյում: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել: Կնոջ մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, նա այժմ ծանր վիճակում է: Դեպքի վայրի մոտակայքում գտնվող երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են։ Ավելի վաղ Ֆրանսիայում ահաբեկչության մի քանի դեպք…

Read More
Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։     Ինչպես հայտնում են ԱՍՀ-ից, հայկական պատվիրակության կազմում եղել են շուրջ 15 բիզնես-ներկայացուցիչներ, որոնք միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն…

Read More
Ուկրաինայի ԶՈՒ-ն թիրախավորել է Ռուսաստանի Բրյանսկի և Բելգորոդի շրջանները
		31.10.2023 . Միջազգային

Ուկրաինայի ԶՈՒ-ն թիրախավորել է Ռուսաստանի Բրյանսկի և Բելգորոդի շրջանները 31.10.2023 . Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարում են փոխադարձ հարվածների մասին: Թիրախավորվել են ռազմական օբյեկտներ, հրամանատարական կետեր: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նշում է, որ առաջնագծում թեժ մարտեր են, ռուսական ուժերը, զգալի կորուստներ կրելով, հետ են քաշվել Ավդեևկայի, Մարյինկայի և այլ ուղղություններում: Ռուսական կողմի տվյալով՝ մարտեր են ընթանում, մասնավորապես, Կուպյանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի ուղղություններում, ուկրաինական ուժերն էական կորուստներ ունեն:…

Read More
Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին

Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին

Եվրոպական հանձնաժողովը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց: «Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- նշված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ: Ճգնաժամային…

Read More
ԱՍՀ նախարարն Իրանում է. դիտարկվել է Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը

ԱՍՀ նախարարն Իրանում է. դիտարկվել է Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։   Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ…

Read More
ԵԽԽՎ նախագահը մի քանի երկրի հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԵԽԽՎ նախագահը մի քանի երկրի հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը այն երկրների շարքում են, որոնց ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը դատապարտել է քաղբանտարկյալներ ունենալու համար և կոչ է արել ազատ արձակել նրանց։ «Միայն այս տարի ես բազմիցս դատապարտել եմ Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիրներ Օսման Քավալայի (Թուրքիա), Վլադիմիր Կարա-Մուրզայի (Ռուսաստան), Մարիա Կոլեսնիկովայի և Ալես Բելյացկու (Բելառուս) ազատազրկումը։ Քաղբանտարկյալների և իրավապաշտպանների…

Read More
Սաուդյան Արաբիայի բանակը և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստվածության բարձր վիճակի. Bloomberg
		31.10.2023 . Միջազգային

Սաուդյան Արաբիայի բանակը և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստվածության բարձր վիճակի. Bloomberg 31.10.2023 . Միջազգային

Սաուդյան Արաբիան իր բանակը և հակաօդային պաշտպանության ուժերը բերել է մարտական պատրաստվածության բարձր վիճակի՝ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Գործակալության տվյալով՝ Թագավորության իշխանությունները նման որոշում են կայացրել Եմենի ապստամբների հետ բախումներից հետո, որոնք «Անսար Ալլահ» շարժման մաս են: Մասնավորապես, ապստամբները փորձել են հրթիռային հարված հասցնել Սաուդյան Արաբիային, սակայն հարձակումը հետ է մղվել: Որոշման համար…

Read More
Չնայած Իսրայելի հարցում Վաշինգտոնի և Անկարայի տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է. Միլլեր

Չնայած Իսրայելի հարցում Վաշինգտոնի և Անկարայի տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է. Միլլեր

Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չպե՞տք է վերանայվի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը ՀԱՄԱՍ-ին աջակցության ֆոնին: «Մենք մտադիր ենք աշխատել Թուրքիայի հետ՝ հանուն ՆԱՏՕ-ի ամրապնդման: Նաև պետք է ապահովվի Շվեդիայի մուտքը դաշինք. այդ…

Read More
Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն ՀԱՄԱՍ-ին՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին՝ ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահին», հութիներին, Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս ահաբեկչական խմբավորումների զինելու և ֆինանսավորելու համար: Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Իսրայելին: «Այս ռազմական առճակատումը շրջադարձային է լինելու ամբողջ աշխարհի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը:…

Read More
ՆԳՆ-ն ԼՂ-ից տեղահանված անձանց հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն

ՆԳՆ-ն ԼՂ-ից տեղահանված անձանց հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: Այդ մասին ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության ֆեյսբուքի էջում:   «Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և…

Read More
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հյուսիսային Կովկաս

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հյուսիսային Կովկաս

Իսրայելի կառավարությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Հյուսիսային Կովկաս այցելություններից, իսկ արդեն այնտեղ գտնվողներին հորդորել է լքել տարածաշրջանը: Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ բազմություն էր հավաքվել։ Պատճառը Թել Ավիվ-Մախաչկալա չվերթն էր։ Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ «Իսրայելից ժամանած հրեաներին» գտնելու համար։ Տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ քայլեր չեն…

Read More