Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական մարտավարական զորավարժություններ կանցկացվեն՝ հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանում են Թուրքիայի մի խումբ զինվորականներ և ավիացիոն միջոցներ, որոնք կմասնակցեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Վարժանքները նախատեսված են հոկտեմբերի 23-25-ը։

Read More
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո»,- նշված է ԵԽ պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ բոլոր նրանք,…

Read More
Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ. Մեցոլա

Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ. Մեցոլա

Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Լուրեր»-ի հարցին, թե արդյոք խորհրդարանը պատրաստվո՞ւմ է մեխանիզմներ կիրառել, որ Ադրբեջանի դեմ խորհրդարանի բանաձևերով առաջ քաշված պատժամիջոցների հարցը գործնականում կյանքի կոչվի: «Պատահականություն չէ, որ այս խորհրդարանը շատ հստակ դիրքորոշում…

Read More
Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները…

Read More
Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել

Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել: Նա նշել է, որ եթե նման գործողությունները շարունակվեն, ապա «Դիմադրության ուժերն ու մուսուլմանները կկորցնեն համբերությունը, ու ոչ ոք չի կարողանա նրանց կանգնեցնել»: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Դիմադրության շարժման առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել…

Read More
ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ձեզ Ստրասբուրգում հյուընկալելը նշանակում է, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և Դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Եվրոպական հարևանությունը հիմա ավելի քան երբևէ անկայուն է և անապահով: Պատերազմ, հակամարտություն և անկայունություն՝ այդպիսին է մեզ շրջապատող իրականությունը: Հավաստիացնում եմ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար…

Read More
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ
		17.10.2023 . Միջազգային

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ 17.10.2023 . Միջազգային

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ: «Վշտացած եմ Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության և երրորդ անձի լուրջ վիրավորվելու լուրից։ Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և իմ համերաշխությունն եմ հայտնում իմ գործընկերներին՝ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին և Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter)…

Read More
Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձը վնասազերծվել է

Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձը վնասազերծվել է

Բրյուսելում հրաձգություն է եղել, կա 2 զոհ: Անցորդները Շվեդիայի քաղաքացիներ են եղել, նրանք կրել են Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստ: Ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցածի պատճառով Բելգիայի և Շվեդիայի հավաքականների հանդիպումը դադարեցվել է: Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անձը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է` «Իսլամական պետություն» խմբավորումից է, պատրաստ է սպանել և սպանվել հանուն մուսուլմանների:…

Read More
Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել

Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել

Ադրբեջանական ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանն ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել:   Բաքվի Յասամալի շրջանային դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: Նրան առաջադրվել է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության» շինծու մեղադրանք: 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 20 տարվա կամ…

Read More
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, դատապարտել ցանկացած գործողություն, որը վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կրեմլի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Պուտինը նաև տեղեկացրել է Նեթանյահուին ավելի վաղ Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի և Սիրիայի ղեկավարների հետ իր հեռախոսազրույցների մասին, որոնց…

Read More
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի պնդմամբ՝ նախագահը խախտել է օրենքը՝ ի հեճուկս կառավարության արգելքի՝ մեկնելով արտերկիր: «Ես հրաժարական չեմ տալիս։ Ես կմնամ այստեղ և կպայքարեմ մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար»,- նշել է Վրաստանի նախագահը: Նա նաև մեկնաբանել է Սահմանադրական դատարանի…

Read More
Իսրայելի ՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ թիրախավորելու մասին

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ թիրախավորելու մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ է թիրախավորել։ ԶՈՒ մամուլի ծառայության տվյալով՝ հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստների և բանկի, որն օգտագործվում էր ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար: Նշվում է, որ Իսրայելի բանակը ոչնչացրել է նաև չորս զինյալի, որոնք փորձել են երկրի տարածք ներխուժել Լիբանանից։ Շարունակվում են ավիահարվածները Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Հակամարտության…

Read More
Կրակոցներ Բրյուսելում. հանցագործը տեսանյութ է հրապարակել

Կրակոցներ Բրյուսելում. հանցագործը տեսանյութ է հրապարակել

Երկուշաբթի Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անձը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է` «Իսլամական պետություն» խմբավորումից է, պատրաստ է սպանել և սպանվել: Ոստիկանության տվյալներով` հարձակվողը ժամանել է մոպեդով` գազարագույն անթև բաճկոնով: Հնարավոր է` նա օգտագործել է Կալաշնիկովի ինքնաձիգ, կրակոցի պահին հանցագործը «Ալլահ Ակբար» է գոռացել, ինչից հետո էլ թաքնվել է: Ոստիկանները փնտրում են նրան: Հիշեցնենք,…

Read More
Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Դիմադրության առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել այն, ինչ կցանկանա. առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել կանխարգելիչ ցանկացած միջոցի իրականացում: Այս մասին հեռուստաելույթում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա մասնավորեցրել է` խոսելով դիմադրության մասին` նկատի չունի միայն լիբանանյան «Հըզբոլլահը»: «Առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել ցանկացած կանխարգելիչ միջոցի իրականացում»,- ասել է նախարարը: Խոսելով…

Read More
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն. Բայրամովը` Բերբոքին

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն. Բայրամովը` Բերբոքին

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները: Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսերի մասին խոսելիս` Բայրամովը նշել է` «Ադրբեջանը հուսով է` Հայաստանը կգնահատի ստեղծված…

Read More
Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին. Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներին
		16.10.2023 . Արցախ

Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին. Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներին 16.10.2023 . Արցախ

Կանադայում «Հայաստան» հիմնադրամի կողմից արցախցիների համար կազմակերպված դրամահավաքից առաջ միջադեպ է տեղի ունեցել: ՀՅԴ-ական երիտասարդները Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանին փորձել են թույլ չտալ մասնակցել դրամահավաք-ճաշկերույթին: «Արցախահայությունն այսօր մեր կարիքն ունի, մենք պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք նրանց ոտքի կանգնեցնել: Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր…

Read More
Օրը՝ 60 վայրկյանում | 16.10.2023

Օրը՝ 60 վայրկյանում | 16.10.2023

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ. նա ելույթ կունենա Եվրախորհրդարանում: Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: Դունյա Միյատովիչը Հայաստանից հետո կլինի նաև Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում: Politico-ի հոդվածը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում պետքարտուղար Բլինքենի ասածները. ԱՄՆ պետքարտուղարություն: Հակամարտությունը կշարունակվի, քանի դեռ պաղեստինցիները ձեռք չեն բերել անկախություն. Մահմուդ Աբբաս: Մահմուդ Աբբասը…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել. զոհերի թիվն աճում է

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել. զոհերի թիվն աճում է

ՀԱՄԱՍ-ի կողմից կառավարվող Գազայի ռմբակոծությունները շարունակվել են ամբողջ գիշեր և առավոտյան. բնակիչներն փաստում են, որ դա շրջանին ամենաուժեղ հարվածն է եղել ինն օրվա ընթացքում: Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տվյալով` միայն Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առավոտյան զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ, մեծ մասը՝ կանայք և երեխաներ: ՀԱՄԱՍ խմբավորումը պատասխանել է՝ հայտարարելով Թել Ավիվի…

Read More
Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է. Ամիրբեկով

Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է. Ամիրբեկով

Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքների վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։ «Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Կարևոր է հասկանալ, թե հայկական կողմն ինչպես է ապահովելու տրանսպորտային միջանցքով երթևեկության անվտանգությունը»,- նշել է Ամիրբեկովը։…

Read More
Ստեղծվել են պատվաստումներ իրականացնող արտագնա շարժական խմբեր

Ստեղծվել են պատվաստումներ իրականացնող արտագնա շարժական խմբեր

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել են արտագնա շարժական խմբեր, որոնք պատվաստման գործընթացը կազմակերպում և իրականացնում են տեղահանված քաղաքացիների կեցության վայրերում:

Read More
Բլինքենը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Իսրայել

Բլինքենը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ այցելել է Թել Ավիվ։ Նա Իսրայել է վերադարձել արաբական վեց երկիր կատարած շրջագայությունից հետո։ Այդ մասին հայտնում է CNN-ը:  Բլինքենը ծրագրել է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի ռազմական կաբինետի հետ։ Պետքարտուղարի այցը տեղի է ունենում Գազայի հատվածում արգելափակված ամերիկացի քաղաքացիներին Եգիպտոսի «Ռաֆահ» հսկիչ-անցագրային…

Read More
Իսրայելում և Պաղեստինում ավելի ու ավելի քիչ են հավատում «երկու պետություն երկու ժողովրդի համար» գաղափարին. Pew Research Center

Իսրայելում և Պաղեստինում ավելի ու ավելի քիչ են հավատում «երկու պետություն երկու ժողովրդի համար» գաղափարին. Pew Research Center

Դեռևս ՀԱՄԱՍ-ի հարձակումից մեկ շաբաթ առաջ Իսրայելում և Պաղեստինում ավելի քիչ մարդիկ էին հավատում «երկու պետություն երկու ժողովրդի համար» գաղափարին և համոզված էին, որ չեն կարող խաղաղ գոյակցել: Իսրայելում, Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ երկրի միայն յուրաքանչյուր երրորդ բնակիչն է հնարավոր համարում խնդրի քաղաքական լուծումը: Ըստ…

Read More
Դադարեցված է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան

Դադարեցված է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան

ՀՀ Կառավարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառումը գրեթե ամբողջությամբ իրականացված է, այսօրվանից դադարեցված է նրանց անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան:   «Այսուհանդերձ, բռնի տեղահանված և մինչ այժմ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են մոտենալ համայնքապետարաններ, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), նրանց տվյալները…

Read More
Եվրոպան սպասում է Լեհաստանի խորհրդարանի ընտրության արդյունքներին

Եվրոպան սպասում է Լեհաստանի խորհրդարանի ընտրության արդյունքներին

Կիրակի՝ հոկտեմբերի 15-ին, Լեհաստանում անցկացվել է խորհրդարանի ընտրություն: Արդյունքների մասին հայտարարությանն ընտրողները սպասում են երեքշաբթի: Այսօր արդեն exit poll-երը ենթադրում են, որ աջ պոպուլիստական ​​«Իրավունք և արդարություն» կուսակցությունն ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորություն ունի, սակայն կարող է դժվարությունների հանդիպել կառավարություն ձևավորելու հարցում: Ըստ Ipsos-ի հարցման՝ «Իրավունք և արդարությունը» կստանա ձայների 36,8%-ը, իսկ կենտրոնամետ ընդդիմությունը՝ 31,6%-ը։…

Read More
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները

Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները Գազայի հատվածում՝ Իսրայելի կողմից անկլավի զանգվածային գնդակոծության պատճառով։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) հայտարարության մեջ: «Ավելի քան 1 միլիոն մարդ, որը կազմում է Գազայի ամբողջ բնակչության գրեթե կեսը, ստիպված լքել է իր տունը։ Միևնույն ժամանակ, շուրջ…

Read More
Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը

Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը

«Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ հակառակ կառավարության արգելքի մեկնելով արտերկիր, ինչը կարող է հիմք դառնալ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»,- ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան: Իմփիչմենթի միջնորդությունը, որը ստորագրել է 80 պատգամավոր, դատարանում ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում՝ կուսակցության նախագահ Իրակլի…

Read More
Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստանի իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ավելի վաղ էլ Բաբայանը Հանրայինի եթերում ԼՂ-ի բարձրագույն նախկին ու ներկա ղեկավարությանը մեղադրել էր օտարերկրյա գործակալ լինելու, պետական արխիվները վերացնելու, ռազմամթերքը հակառակորդին հանձնելու համար: Դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Բաբայանի հաղորդման և ավելի վաղ Առաջին ալիքի եթերում արած հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել…

Read More
Թեհրանը Գազայի շուրջ իրավիճակը քննարկել է Փարիզի և Պեկինի հետ

Թեհրանը Գազայի շուրջ իրավիճակը քննարկել է Փարիզի և Պեկինի հետ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսով քննարկել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման ֆոնին առկա է իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն: Իրավիճակը Իրանի ԱԳ նախարարը քննարկել է Չինաստանի արտգործնախարարի հետ: Վան…

Read More
«Ղամիս շոու» բենդն Ախալքալաքում էր

«Ղամիս շոու» բենդն Ախալքալաքում էր

Հոկտեմբերի 15-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ «Ղամիս շոու» բենդի համերգը։ Համերգը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին Ախալքալաքի տոնի շդջանակներում, սակայն այն ետաձգվել էր պայմանավորված Գուրիայում տեղի ունեցած բնական աղետով։ Համերգը 2-րդ անգամ ետաձգվեց պայմանավորված՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձվզերծած պատերազմով, քանի որ Ախալքալաքի բնակչությունը վշտակցում էր 200-ից ավելի զոհված հայրենակիցների հիշատակը։ «Ղամիս շոու»  բենդը վրացական…

Read More
Մոսադն աջակցել է Իսրայելում Al Jazeera-ի բյուրոն փակելու առաջարկին

Մոսադն աջակցել է Իսրայելում Al Jazeera-ի բյուրոն փակելու առաջարկին

Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայությունն աջակցում է երկրում «Ալ Ջազիրայի» բյուրոն փակելու՝ Իսրայելի կապի նախարար Շլոմո Քարլի առաջարկին: Այդ մասին հայտնում է Kan ռադիոկայանը։ Ըստ կապի նախարարի՝ հեռուստաալիքը սադրանքներ է հրահրում, և այդ գործունեությունը ռիսկային է իսրայելցի զինվորականների համար: Նախաձեռնությանն արդեն աջակցել են հրեական պետության ԶՈՒ գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ը, որտեղ նախկինում հակառակ կարծիքի…

Read More