ՄԱԿ-ը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին: Գրասենյակի տվյալով՝ բնակչության մեծ մասը զրկված է խմելու ջրի հասանելիությունից, քանի որ Իսրայելը դադարեցրել է ջրամատակարարումը։ Գազայի հատվածի մի շարք հիվանդանոցներ ծանրաբեռնված են և ի վիճակի չեն նոր բուժառուների ընդունել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն էլ հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները…
