ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներն ապահովելու համար. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներն ապահովելու համար. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» գագաթնաժողովում հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բնակիչների տեղահանման հետևանքով առաջացած խնդիրներին: «Կայուն զարգացումը էական ազդեցության է ենթարկվում, երբ բախվում ենք տարածաշրջանում ուժի կիրառման, տնտեսական և հարկադրանքի այլ ձևերի սոցիալ-տնտեսական, հումանիտար հետևանքների: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի…

Read More
Գազայի հատվածի վրա հարձակումները կշարունակվեն. Իսրայելի ՊՆ

Գազայի հատվածի վրա հարձակումները կշարունակվեն. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ինտենսիվ գործել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ և զանգվածային հարձակումներ իրականացնել Գազայի հատվածում, հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Իսրայելը Գազայի հատվածի հետ սահմանին կենտրոնացրել է մոտ 300 հազար զինվորական, ինչպես նաև զրահատեխնիկա և հրետանի: «Տասնյակ կործանիչներ վերջերս հարձակվել են ավելի քան 200 թիրախի վրա Գազայի հատվածի ամբողջ…

Read More
Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն

Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածին, նշել է, թե վերջինիս պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավային Կովկասի գործերին, իրականությանը չեն համապատասխանում: «Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում խաղաղության ու կայունության ապահովումն է, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու հումանիտար կարիքների…

Read More
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների ուղղությամբ
		11.10.2023 . Միջազգային

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների ուղղությամբ 11.10.2023 . Միջազգային

Իսրայելի բանակը հարձակում է գործել ՀԱՄԱՍ-ի «Ալ Ղասամ» զինյալ թևի հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի տան վրա` սպանելով նրա հորը, եղբորը, երեխաներին և այլ հարազատների. հրամանատարի ճակատագրի մասին չի հաղորդվում: Իսրայելցիները վերջինիս համարում են գլխավոր ահաբեկիչներից մեկը, պաղեստինցիները` ժողովրդի ազատության լեգենդար մարտիկ: Իսրայելի ուժայինները մի քանի անգամ փորձել են նրան ոչնչացնել, նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, կորցրել…

Read More
Պատրուշևն ու Ալիևը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված հարցեր

Պատրուշևն ու Ալիևը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված հարցեր

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու այցի ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև միջազգային անվտանգության ամրապնդումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ: Շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ու ամրապնդման հետ կապված թեմաների վրա:

Read More
Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: «Ցավոք, կեղծավորությունն այն մակարդակի է հասել, որ հեշտ է խոսել որևէ բանի մասին՝ առանց ինքդ քեզ նայելու: Պարոն Սեիդով, դուք խոսում եք բոլոր զարգացումների մասին,…

Read More
Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցին
		10.10.2023 . Տարածաշրջան

Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցին 10.10.2023 . Տարածաշրջան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: «Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության, խտրականության և բռնության հանցագործությունների տագնապալի աճին: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են անհատների մարդու…

Read More
ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հերթական նիստի իր ելույթում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին, տեղեկացրել, որ փախստականների և միգրանտների հարցով իր հատուկ ներկայացուցիչն ուղևորվել է Հայաստան՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ: Նա հավելել է, որ երբ իր ներկայացուցիչը վերադառնա,…

Read More
ՄԱԿ-ի hումանիտար առաքելությունն արձանագրել է ԼՂ փախստականների սեփականության իրավունքի հարգման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի hումանիտար առաքելությունն արձանագրել է ԼՂ փախստականների սեփականության իրավունքի հարգման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի թիմը հոկտեմբերի 5-ին ավարտել է մեկշաբաթյա առաքելությունը Ադրբեջանում և Հայաստանում, որի նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղում մարդկանց, ինչպես նաև Հայաստան տեղափոխված փախստականների առավել հրատապ կարիքները: Առաքելությունը զեկույցում արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում շատ քիչ բնակիչներ են մնացել, որոնց մեծ մասը սպասում էր ավտոբուսի՝ տարածաշրջանը լքելու համար: Նշվում է, որ թիմը…

Read More
Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ այսուհետ Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում: «Ուրախ եմ հայտարարել Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայության մասին։ Այսօրվանից Բելգիայում և Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներից մեկը մշտապես կլինի Լյուքսեմբուրգում՝ նպաստելու Հայաստան- Լյուքսեմբուրգ գործընկերության հետագա ընդլայնմանը»,- նշել է Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Read More
Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Ադրբեջան

Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Բաքու: «Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքում նա անվտանգության վերաբերյալ ռուս-ադրբեջանական պլանային խորհրդակցություններ կանցկացնի»,- հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Read More
ԼՂ-ից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ բժշկական օգնություն համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
		10.10.2023 . Արցախ

ԼՂ-ից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ բժշկական օգնություն համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 10.10.2023 . Արցախ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար: Այդ մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք օգնեցին շտապ բժշկական տարհանում իրականացնել»,- նշված է դեսպանության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում: This weekend, two seriously injured young people from Nagorno-Karabakh were evacuated to…

Read More
Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գերիների խնդիրը լուծելու համար լավ պայմաններ են ստեղծվել

Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գերիների խնդիրը լուծելու համար լավ պայմաններ են ստեղծվել

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվածների ճակատագրին, հույս է հայտնել, որ հարցը հաջողությամբ կլուծվի: Զախարովայի խոսքով՝ դրա համար լավ պայմաններ են ստեղծվել: «Հիմք ենք ընդունում այն, որ ցանկացած իրավիճակում պահվող անձանց նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմերը: Մենք մեր գործընկերներին թե՛ երկկողմ, թե՛…

Read More
Պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Ալիև

Պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Ալիև

Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ելույթում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, իբր, Բաքուն միշտ խաղաղության կողմնակից է եղել և հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններով։ Իլհամ Ալիևը արտահայտվել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի օգտին, նշել՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նա նաև տեղեկացրել է,…

Read More
Խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ. Զախարովա

Խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը: «Ինչպես գիտեք, վերջին տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում արմատապես փոխվել է: Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ճանաչել է Ղարաբաղի տարածաշրջանը որպես ադրբեջանական տարածք, իր դիրքորոշումը վերահաստատել է այս տարվա մայիսին և հուլիսին՝ Բրյուսելի…

Read More
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Բաքվում ԱՄՆ դեսպանություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Բաքվում ԱՄՆ դեսպանություն

Բաքու այցի ժամանակ Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Այդ մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար»,- ասված է…

Read More
Ռուսաստանը կփորձի օգնել Իսրայելին և Պաղեստինին կարգավորման ուղիների որոնման հարցում. Պեսկով

Ռուսաստանը կփորձի օգնել Իսրայելին և Պաղեստինին կարգավորման ուղիների որոնման հարցում. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է շփումները ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի հետ և կփորձի օգնել կարգավորման ուղիների որոնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Անշուշտ, մենք վաղեմի պատմական կապեր ունենք պաղեստինցիների հետ, մենք շարունակում ենք մեր շփումները: Բայց դրա հետ մեկտեղ ունենք նաև հարաբերություններ Իսրայելի հետ, որի հետ նույնպես մեզ միավորում են շատ…

Read More
Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել. Ալի Խամենեի

Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել. Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ելույթ ունենալով երկրի ռազմական ուսումնարանների շրջանավարտներին նվիրված արարողության ժամանակ, հայտարարել է, որ Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել: «Մենք համբուրում ենք գրոհի հնարամիտ և հմուտ կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատն ու ձեռքերը։ Բայց նրանք, ովքեր ասում են, թե վերջին մեծ իրադարձությունները պաղեստինցիների գործը չեն, սխալ գնահատական են…

Read More
ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Օսման Քավալային

ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Օսման Քավալային

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից Օսման Քավալային։ Մրցանակը հանձնվել է իրավապաշտպանի կնոջը՝ Աիշա Բուգրա Քավալային։ Նա կարդացել է ամուսնու ուղերձը առ այն, որ Թուրքիան մի օր կդառնա ժողովրդավարական և ազատ երկիր: Փարիզում ծնված ակտիվիստ և գործարար Քավալային մեղադրել են 2013 թվականին Ստամբուլի…

Read More
Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն. Պապուաշվիլի

Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն. Պապուաշվիլի

Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մեր յուրահատկությունը բխում է այն քաղաքականությունից, որը տարիներ շարունակ Վրաստանը վարում է հարևանների նկատմամբ։ Այս վստահությունն այն է, ինչ մենք առաջարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի մեր բարեկամներին՝ ընդհանուր տարածաշրջանային վստահություն ձևավորելու համար»,- ասել…

Read More
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 4 500 հրթիռ. Իսրայելի ՊԲ

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 4 500 հրթիռ. Իսրայելի ՊԲ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տելեգրամյան էջում Գազայի հատվածի հրթիռակոծության տեսանյութ է հրապարակել, գրել. «Մենք սկսել ենք, Իսրայելը կհաղթի»։ Ժողովրդին ուղղված ելույթում էլ Նեթանյահուն տեղեկացրել է, որ մի շարք ահաբեկիչներ դեռ Իսրայելի տարածքում են, երկրի ուժերն ամեն րոպե աշխատում են նրանց վերացնելու ուղղությամբ: «Նրանք երեխաների են մահապատժի ենթարկում, երիտասարդ տղամարդկանց ու կանանց թիկունքից գնդակահարում: Մենք միշտ…

Read More
Էրդողանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարի մասին

Էրդողանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարի մասին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանը միտված քաղաքականություն է ակնկալում: Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում նշել է՝ եթե Երևանը կատարի խոստումները և բացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Անկարան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիայի նախագահը, սակայն, չի պարզաբանել՝ ինչ խոստումների մասին է խոսքը:

Read More
Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին, փաստում են՝ Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ: Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող մասնագետները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ…

Read More
Այժմ եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը. Լավրով

Այժմ եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը. Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» վերտառությամբ հոդվածում: Լավրովը հերթական անգամ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ իր որակմամբ, Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդական ծառայություններ պարտադրելու և Հարավային Կովկասում անկայունություն սերմանելու համար:…

Read More
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն հանդես են եկել իսրայելապաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է. «Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին: Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան:…

Read More
Կրակի վրա յուղ լցնելը չի բխում Իսրայելի և Պաղեստինի շահերից. Էրդողան

Կրակի վրա յուղ լցնելը չի բխում Իսրայելի և Պաղեստինի շահերից. Էրդողան

Մոլորակի ամենաթեժ կետն այս օրերին Իսրայելն է ու Գազայի հատվածը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք արդեն պատերազմի մեջ են ու փոխելու են Մերձավոր Արևելքը: Կրեմլում, մտահոգություն հայտնելով Իսրայելում հակամարտության սրմամբ, կարծիք են հայտնել, որ կա երրորդ ուժերի միջամտության ռիսկ: Թուրքիայի նախագահն էլ ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, միջազգային…

Read More
Եվրահանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին իր օգնությունը. Օլիվեր Վարհեի

Եվրահանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին իր օգնությունը. Օլիվեր Վարհեի

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: «Իսրայելի և նրա ժողովրդի դեմ ահաբեկչության և դաժանության մասշտաբները շրջադարձային են: Որպես պաղեստինցիների ամենամեծ դոնոր՝ Եվրահանձնաժողովը վերանայում է իր զարգացման ամբողջական պորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 691 մլն եվրո։ Կասեցվել են բոլոր վճարումները, դիտարկվող բոլոր նախագծերը, բյուջեի բոլոր նոր…

Read More
Ռուբեն Վարդանյանին 4 ամսով  կալանավորելու՝  Բաքվի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ

Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու՝ Բաքվի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիևան հայտնել է, որ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը: Մերժելով կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը՝  Բաքվի վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Վարդանյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով …

Read More
Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ…

Read More
ՄԱԿ-ը կոչ է անում հրատապ օգնություն ցուցաբերել Ղարաբաղից փախստականներին

ՄԱԿ-ը կոչ է անում հրատապ օգնություն ցուցաբերել Ղարաբաղից փախստականներին

ՄԱԿ-ը և նրա գործընկերները շաբաթ օրը գործարկել են Արտակարգ արձագանքման ծրագիրը՝ 136 հազար փախստականներին օգնելու համար: Այն նախատեսում է 97 միլիոն դոլար տրամադրել՝ Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանում նրանց հյուրընկալողներին, հրատապ կարիքների համար, ի հաջակցություն կառավարության պատասխան քայլերի, գրում է news.un.org կայքը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը շտապ աջակցել փախստականներին և նրանց ընդունողներին», — հայտարարել…

Read More