Citibank-ը խտրականության համար տուգանք կվճարի ամերիկահայերին

Citibank-ը խտրականության համար տուգանք կվճարի ամերիկահայերին

ԱՄՆ Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն 25.9 մլն դոլարով տուգանել է «Սիթիբանկին», որից 1.4 մլն-ը կուղղվի բանկից տուժածների փոխհատուցմանը: Տուգանքի պատճառը Միացյալ Նահանգների հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքն է, փորձագետի կարծիքով՝ բանկը «յան» վերջավորություն ունեցող անձանց վարկավորումը համարել է ռիսկային: Ակտիվների ծավալով Միացյալ Նահանգներում 3-րդ տեղը զբաղեցնող ֆինանսական հսկան իր գործողությունները կոծկելու համար կեղծել է փաստաթղթեր:…

Read More
Թուրքիան Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայում ցեղասպանության համար
		14.11.2023 . Միջազգային

Թուրքիան Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայում ցեղասպանության համար 14.11.2023 . Միջազգային

Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում «ցեղասպանության» համար: Այդ մասին հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իրավաբաններին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելին մեղադրել էր «ֆաշիզմի» համար:

Read More
Գերմանիան ռազմական օգնության հերթական փաթեթն է փոխանցել Ուկրաինային

Գերմանիան ռազմական օգնության հերթական փաթեթն է փոխանցել Ուկրաինային

Գերմանիան ռազմական օգնության հերթական փաթեթն է փոխանցել Ուկրաինային: Այն ներառում է 10 Leopard տանկ, ականազերծման սարքեր, բեռնատարներ, անօդաչուներ: Ակնկալվում է, որ առաջիկայում Կիևը Բեռլինից նաև հակաօդային պաշտպանության համակարգեր կստանա: Միևնույն ժամանակ, Սլովակիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բրատիսլավան կդադարեցնի իր զինանոցներից ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա: Փոխարենը՝ Սլովակիան առաջարկում է մարդասիրական,…

Read More
ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը և ԱՀԿ-ն լքել են Գազայի հատվածը. Al Arabiya

ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը և ԱՀԿ-ն լքել են Գազայի հատվածը. Al Arabiya

Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս օգնություն չեն ցուցաբերում Գազայի հատվածի բնակչությանը և լքել են տարածաշրջանը: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի հատվածի առողջապահության նախարարությանը։ «ՄԱԿ-ի հաստատությունները ենթարկվել են Իսրայելին և լքել են Գազայի հատվածը»,- նշել է Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ-Գաբաշը:…

Read More
Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 110 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 110 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Եվրահանձնաժողովը ձմռանն ընդառաջ որոշել է լրացուցիչ 110 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար: Դրանից 100 միլիոնը կուղղվի Ուկրաինայում հումանիտար գործողություններին, իսկ 10 միլիոնը՝ Մոլդովայում ուկրաինացի փախստականներին: Գումարը նախատեսվում է ծախսել դրամական օգնության, սննդի, ջրի, կացարանով ապահովման, առողջապահական և հոգեբանական աջակցության համար: Այսպիսով, Ուկրաինային ԵՄ-ի տրամադրած մարդասիրական օգնությունը կկազմի 843 մլն եվրո:

Read More
Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ հարցեր

Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ հարցեր

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ՝ հայտնել են Բաքվում Իսլամական Հանրապետության դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների նախագահների՝ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած բանակցությունների ընթացքում: Մասնավորապես, կողմերը տեղեկություններ են փոխանակել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանին կապող Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով երկաթուղային հաղորդակցության գործարկման ենթակառուցվածքային ծրագրերի…

Read More
Հունգարիան թույլ չի տա, որ Եվրամիությունը Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի. Սիյարտո

Հունգարիան թույլ չի տա, որ Եվրամիությունը Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի. Սիյարտո

Հունգարիան թույլ չի տա Եվրամիության կողմից Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների ընդունումը, քանի որ նման քայլը կվնասի Բուդապեշտի շահերը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, որը Բրյուսելում մասնակցել է ԵՄ երկրների գործընկերների հետ խորհրդակցությանը։ Նա նշել է, որ դեռ ծանոթ չէ պատժամիջոցների 12-րդ փաթեթին, սակայն Բուդապեշտը դեմ է միջուկային էներգետիկայի ոլորտում…

Read More
Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը. Քանանին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը. Քանանին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին: «Պատերազմի ընդլայնմանը ձգտում են նրանք, որոնք Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու փոխարեն, որը ռազմական հանցագործություններ է կատարում, պաշտոնապես և բացահայտ հայտարարում են, որ դեռ չի եկել հրադադարի ժամանակը, և հրապարակայնորեն ուղարկում են մեծ թվով զինվորականներ, զենքեր և նույնիսկ արգելված…

Read More
ԱՄՆ-ում աշխատանք է տարվում Ուկրաինային հետագա աջակցության մեխանիզմ մշակելու ուղղությամբ. Սալիվան

ԱՄՆ-ում աշխատանք է տարվում Ուկրաինային հետագա աջակցության մեխանիզմ մշակելու ուղղությամբ. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմն ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության մեխանիզմ մշակելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայի համար Ջո Բայդենի առաջարկած խոշոր բյուջետային հատկացումները չհաստատվեն, ԱՄՆ ազգային շահերին լուրջ վնաս կհասցվի: «Կիևին օգնության տրամադրումը բարդանում է»,- հավելել է Սալիվանը: Նախագահի օգնականն անդրադարձել է…

Read More
Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

ՌԴ նախագահի խոսնակը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին: «Եթե դա իրոք այդպես է, մենք ափսոսանք ենք հայտնում: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության կամ պետության ղեկավարի աշխատանքային օրակարգով կարող են միջոցառումներ նախատեսված լինել, կամ համապատասխան հանգամանքներ կարող են լինել»,- ասել է Դմիտրի…

Read More
Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները

Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Բաքվից նշել են, թե Բորելի մեղադրանքները «սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: «Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված…

Read More
Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից

Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից

Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: ԶԼՄ-ները գրում են, որ ՑԱԽԱԼ-ը կրկին թիրախավորել է Ջաբալիայի փախստականների ճամբարը, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ակտիվ մարտեր են Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում, որի տակ, իսրայելական կողմի համոզմամբ, ՀԱՄԱՍ-ին պատկանող ենթակառուցվածքներ կան: Հարյուրավոր պաղեստինցիներ շրջափակված են հիվանդանոցում, որտեղ…

Read More
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է հուլիսի 29-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռն Ադրբեջանում և միջազգային հանրությանը կոչ է արել «դիմել Ալիևի ռեժիմին՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պահվող անձանց»: «Օրենքը հաճախ ծառայում է իշխանության լեգիտիմացմանը, հատկապես բռնապետական ռեժիմներում, ինչպիսին է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած ռեժիմը: Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի…

Read More
Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել. Մենենդես

Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել. Մենենդես

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական, հորդորել է Վաշինգտոնին՝ կանգնել այն դաշնակիցների կողքին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար և հետևում են պատերազմի օրենքներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կանխի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները: «Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական համայնքը հեռացել է ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով:…

Read More
Կուլեբան հաստատել է, որ ԵՄ-ն կարող է չհասցնել մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային փոխանցել 1 միլիոն հրետանային արկ

Կուլեբան հաստատել է, որ ԵՄ-ն կարող է չհասցնել մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային փոխանցել 1 միլիոն հրետանային արկ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հաստատել է լրատվամիջոցների տեղեկությունը, որ Եվրամիությունը կարող է չհասցնել մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային փոխանցել 1 միլիոն հրետանային արկ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը քաղաքական կամք ունի՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, իսկ խոստումը կատարելու իրական խոչընդոտը պաշտպանական արդյունաբերության և պահեստների անմխիթար վիճակն է, բյուրոկրատիան և մեծ թվով չհամակարգված հարցեր: «Եվրամիությունն աշխատում է…

Read More
Էրդողանը խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ

Էրդողանը խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ

Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը սկսած նոյեմբերի 17-ից ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ: Փաստաթղթում նշվում է, որ «Անկարան կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում», ընդգծվում է «ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հաջող աշխատանքը»: Օրինագծում նշվում է, թե համատեղ մոնիթորինգային կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գործունեությունը տարածաշրջանում այդ…

Read More
ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը: Նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: «ՀԱՄԱՍ-ը չունի ուժեր, որոնք ունակ են կանգնեցնել Իսրայելի Պաշտպանության բանակին. վերջինս առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: Ահաբեկիչները փախչում են հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ-ի բազաները: Նրանք կառավարության նկատմամբ վստահություն չունեն»,- ասել է նախարարը:

Read More
Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից 1.2 մլրդ դոլարի զենք գնել. Defence Industry

Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից 1.2 մլրդ դոլարի զենք գնել. Defence Industry

Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի…

Read More