ՀՀ քաղաքացիներն արժանի են խաղաղության, ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ՀՀ քաղաքացիներն արժանի են խաղաղության, ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, և շատ կարևոր է,  որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել և ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարևոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբևէ: ՀՀ ԱԺ կայքի հաղորդմամբ` այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝…

Read More
Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին՝ հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ Անցակետերն ապահովում են երկու երկրի միջև ճանապարհորդությունների մեծ մասը: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։ Ֆինլանդիան 1340 կմ սահման ունի Ռուսաստանի հետ, որը նաև ծառայում է որպես…

Read More
Գազայի հատվածի կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին. Բորել

Գազայի հատվածի կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին. Բորել

Գազայի հատվածի կառավարումն իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին՝ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը։ Այսպիսով՝ ո՞վ կարող է ստանձնել այդ գործառույթը: Ես կարծում եմ, որ միայն Պաղեստինի իշխանությունը»,- ասել է Բորելը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի…

Read More
Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, որ քննարկվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա իրավիճակն ու համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է նաև տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների…

Read More
Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված

Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը թույլատրել է խիստ սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված՝ աջակցելու մարդասիրական օգնության տեղափոխմանն ու հանրային ծառայություններին՝ ՄԱԿ-ի գործունեությանն աջակցելու համար: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վաշինգտոնը պնդել է, որ պետք է վառելիքի մատակարարվի: Ասվում է, որ Իսրայելը 48 ժամը մեկ 140 հազար լիտր վառելիք է մատակարարելու Գազա։ Դեռ չկա պաշտոնական հաստատում, թե արդյոք վառելիքն…

Read More
Չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա. Բուայե

Չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա. Բուայե

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, որը Երևանում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, նշել է, որ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին: «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի մեկնարկը Երևանում: Թեև միջազգային քաղաքականությունն ուղղված է Իսրայելին և Ուկրաինային, ես մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ, որ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա»,- նշել…

Read More
Կառավարությունը ներկայացրել է Խաղաղության խաչմերուկը

Կառավարությունը ներկայացրել է Խաղաղության խաչմերուկը

Կառավարությունը հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ քարտեզի վրա ցուցադրելով ապաշրջափակման այն ուղիները, որոնք առաջարկում է: Բաց սահմաններ, բացված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր: Հայաստանի կառավարության համոզմամբ՝ դրանք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։

Read More
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը կայուն ապագա ստեղծելու վերաբերյալ հռչակագիր է ընդունել

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը կայուն ապագա ստեղծելու վերաբերյալ հռչակագիր է ընդունել

Սան Ֆրանցիսկոյում ավարտվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ հանդիպումը: Կայուն ապագա ստեղծելու վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, որով շեշտվում է Ասիական-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանձնառությունը՝ առաջ մղելու տնտեսական ինտեգրումը տարածաշրջանում: Այդ նպատակով կազմակերպությունը կուժեղացնի իր կարողությունների զարգացումը և տեխնիկական համագործակցությունը: Հռչակագրում կառույցը վերահաստատել է արդար առևտրի և ներդրումային միջավայր ապահովելու իր վճռականությունը: Հաջորդ տարի Ասիա-Խաղաղօվկիանոսյան…

Read More
Սարգիս Խանդանյանը պարզաբանել է՝ ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

Սարգիս Խանդանյանը պարզաբանել է՝ ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որին չեն մասնակցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցները: Լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այս երկրների ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացրե՞լ են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին չմասնակցելու վերաբերյալ: «Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն…

Read More
Հայ գերիների դատավարությունների ուղերձն այն է, որ հայերը չփորձեն վերադառնալ ԼՂ. Օկամպո

Հայ գերիների դատավարությունների ուղերձն այն է, որ հայերը չփորձեն վերադառնալ ԼՂ. Օկամպո

Լոս Անջելեսում հրավիրված ասուլիսում ԱՄՆ կոնգրեսականների գնահատականով՝ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել ԼՂ-ում, նրանք ամերիկյան վարչակազմին կոչ են արել կանգնել հայ ժողովրդի կողքին և պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ: Ադամ Շիֆը արցախցիների բռնի տեղահանությունը, նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան սպառնալիք է համարել մեր երկրի համար: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով՝ Բաքվում…

Read More
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 13 400-ը
		18.11.2023 . Միջազգային

Պաղեստինա-իսրայելական հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 13 400-ը 18.11.2023 . Միջազգային

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի շատ կարճ հրադադարի միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո: Նրա խոսքով՝ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդառած զինյալների ազատ արձակման վերաբերյալ։ «Այս փուլում ոչ մի գործարք չկա, ոչ մի օրակարգային հարցի շուրջ համաձայնություն չկա։ Եթե նման գործարք լինի, դա կհանգեցնի նրան, որ…

Read More
Եթե ՄԱԿ-ը չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա դրա օգտակարությունը հարցեր կառաջացնի. Գեբրեյեսուս

Եթե ՄԱԿ-ը չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա դրա օգտակարությունը հարցեր կառաջացնի. Գեբրեյեսուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։ Թեդրոս Գեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ…

Read More
Կոլոննան և Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Կոլոննան և Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնում: Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով` նրանք անկեղծ և կարևոր զրույց են ունեցել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների, երկկողմ և հյուպատոսական հարցերի, Իրանի և Ֆրանսիայի միջև…

Read More
Շոլցն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում

Շոլցն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում

Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Ղեկավարները քննարկել են ապօրինի միգրացիայի, Ուկրաինայում պատերազմի, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր՝ հայտնում է Deutsche Welle-ն: Նշվում է, որ Էրդողանն ու Շոլցը համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի դեմ…

Read More
Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով

Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով

Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ տարեվերջին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները հրավիրված են: «Հայկական կողմը տեղյակ է, որ բոլորը հրավիրված են, որ դա ավանդական ձևաչափ է։ Իհարկե, մենք ՀՀ վարչապետին կսպասենք Սանկտ…

Read More
Արտգործնախարար Միրզոյանը մեկնել է Բահրեյն. ԱԳՆ խոսնակ

Արտգործնախարար Միրզոյանը մեկնել է Բահրեյն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Բահրեյն: «Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բահրեյնում: Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի մի շարք գործընկերների հետ»,- նշել է Բադալյանը։

Read More
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
		18.11.2023 . Միջազգային

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 18.11.2023 . Միջազգային

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ, որն ամրապնդվել է Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:

Read More
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են 3 օրով դադարեցնել կրակը. Al Arabiya

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են 3 օրով դադարեցնել կրակը. Al Arabiya

Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Բեռլին: Էրդողանին ընդունել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նոյեմբերի 18-ին Բեռլինում կանցկացվի Գերմանիայի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Բայց Էրդողանը ներկա չի գտնվի խաղին: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանին Բեռլինում «սառը ընդունելության» են արժանացրել Թուրքիայի նախագահի հակաիսրայելական դիրքորոշման պատճառով: Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ կոչ էին արել ընդհանրապես…

Read More