Նիդերլանդների ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը

Նիդերլանդների ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը

Նիդերլանդների խորհրդարանի ընտրությունում, նախնական տվյալների համաձայն, հաղթել է ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը: Քվեաթերթիկների 98%-ի դիտարկումից հետո նշվում է, որ Գերտ Վիլդերսի գլխավորած քաղաքական ուժը կարող է ակնկալել խորհրդարանի 150 տեղից 37-ը: Հատկանշական է, որ քաղաքական ուժը հայտնի է որպես միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակից և ԵՄ-ից Նիդերլանդների դուրս գալու գաղափարախոս: Երկրորդ տեղը զբաղեցրած ձախերի դաշինքը, որը բաղկացած…

Read More
Գազայում ռազմական գործողությունների դադարը կարճ կլինի. Իսրայելի պաշտպանության նախարար

Գազայում ռազմական գործողությունների դադարը կարճ կլինի. Իսրայելի պաշտպանության նախարար

Գազայում Իսրայելի գործողության համար դեռևս առնվազն երկու ամիս կպահանջվի. ռազմական գործողություններում դադարը կարճ կլինի: Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: «Կարճ դադար կլինի, որի ավարտից հետո կշարունակվեն ինտենսիվ ռազմական գործողությունները, ճնշում կգործադրվի` ավելի մեծ թվով առևանգվածների վերադարձնելու համար: Սպասվում է ռազմական գործողությունների ևս երկու ամիս»,- ասել է նա:

Read More
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը

Գազայի հատվածում ժամանակավոր մարդասիրական հրադադարի՝ ուժի մեջ մտնելու հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, CNN-ի տվյալով՝ դա կարող է տեղի ունենալ վաղը: Երեկ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնել էին 4 օրով դադարեցնել կրակը, զինադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է իսրայելական կողմին վերադարձնի առնվազն 50 պատանդի՝ կանանց և երեխաների: Փոխարենը՝ Իսրայելն ազատ կարձակի երկրի բանտերում պահվող 150 կնոջ և…

Read More
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը

Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը

Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 71 անձի խնամքը կազմակերպել Նորքի տուն-ինտերնատում, Երևանի N 1 տուն-ինտերնատում, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց…

Read More
Աբդոլլահիանը Լիբանանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի, «Իսլամական ջիհադի» և «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ

Աբդոլլահիանը Լիբանանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի, «Իսլամական ջիհադի» և «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը երեկ չհայտարարված այցով ժամանել է Լիբանան: Դրանից մի քանի ժամ առաջ…

Read More
Թուրքիան չի վավերացնի Շվեդիայի անդամակցության հայտը մինչև նոյեմբերի 28-29-ը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը. Reuters

Թուրքիան չի վավերացնի Շվեդիայի անդամակցության հայտը մինչև նոյեմբերի 28-29-ը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը. Reuters

Թուրքիայի իշխանությունները չեն կարող վավերացնել Շվեդիայի անդամակցության հայտը մինչև նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության աղբյուրները նշել են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վավերացման հարցի քննարկումը կարող է վերսկսել նոյեմբերի 28-ին կամ 29-ին: ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ հույս ունեին, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Շվեդիան արդեն կկարողանա դառնալ…

Read More
Կիևը կարող է դադարեցնել պատերազմը՝ զիջելով Դոնբասը և Ղրիմը, սակայն պատրաստ չէ դրան. Զելենսկի

Կիևը կարող է դադարեցնել պատերազմը՝ զիջելով Դոնբասը և Ղրիմը, սակայն պատրաստ չէ դրան. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Կիևը կարող է դադարեցնել պատերազմը՝ զիջելով Դոնբասը և Ղրիմը, «սակայն մեր երկիրը պատրաստ չէ նման «խաղաղության ծրագրի»՝ շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նաև արձագանքել է լրագրողի դիտարկմանը, որ Թրամփը խոստացել էր «24 ժամվա ընթացքում» հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի։ Զելենսկին պատասխանել է՝ պատրաստ է հանդիպել…

Read More
ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ բոլոր որոշումները փոխանցելու հայ գործընկերներին. Ալեյնիկ

ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ բոլոր որոշումները փոխանցելու հայ գործընկերներին. Ալեյնիկ

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Հանդիպմանն ընդառաջ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է՝ այժմ ՀԱՊԿ-ում գլխավորը բոլոր անդամների համերաշխությունն ու միասնությունն է: Սերգեյ Ալեյնիկի խոսքով՝ երեկ կայացած քննարկումներում ՀԱՊԿ պետությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են մի շարք փաստաթղթեր, որոնք այսօր կներկայացվեն պետությունների ղեկավարներին: Նա նշել է, որ գագաթնաժողովում կայացված բոլոր որոշումները լեգիտիմ…

Read More
Պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հետևանքով երկու կողմի զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը

Պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հետևանքով երկու կողմի զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը

Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Գազայի հատվածի հարավային տարածքներին, զոհվել են խաղաղ բնակիչներ: Իսրայելի բանակի տվյալով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ին պատկանող 400 թունել, դրանք գտնվել են քաղաքացիական շենքերի տակ: Իսրայելում էլ օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Փոխադարձ հարվածների մասին են հայտարարել ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը»: Հայտնի է…

Read More
Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վրաստանում հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Խաինդրավայի հետ: Ադրբեջանական պատվիրակության կազմում են եղել պաշտպանության նախարարի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Read More
Ֆինլանդիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջին անգամ գլխավորել է «Սառցե քամիներ 23» միջազգային ռազմածովային զորավարժությունները

Ֆինլանդիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջին անգամ գլխավորել է «Սառցե քամիներ 23» միջազգային ռազմածովային զորավարժությունները

Ֆինլանդիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջին անգամ գլխավորել է «Սառցե քամիներ 23» միջազգային ռազմածովային զորավարժությունները: Դրանք կտևեն մինչև դեկտեմբերի 1-ը։ Միջոցառմանը հիմնականում ներգրավված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի և Ֆրանսիայի ուժերը։ Բալթիկ ծովում ռազմածովային գործողությունների և համատեղ կարողությունների զարգացմանն ուղղված վարժանքներին մասնակցում են տասնյակ նավեր, ինչպես նաև ինքնաթիռներ:

Read More
Ադբեջանցիները Շուշիում հայկական գերեզմանատան միջով ճանապարհ են բացել. Caucasus Heritage Watch

Ադբեջանցիները Շուշիում հայկական գերեզմանատան միջով ճանապարհ են բացել. Caucasus Heritage Watch

Caucasus Heritage Watch մշակութային ժառանգության մոնիթորինգային գործակալությունը X-ի էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Ծառերի մեջ տեղավորված է առնվազն 78 հայերեն տապանաքար, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներով: «Խիտ անտառը թաքցնում է գերեզմանատունը: Մենք օգտագործել…

Read More
Բաքվում հրդեհվել է շինանյութի շուկաներից մեկը

Բաքվում հրդեհվել է շինանյութի շուկաներից մեկը

Բաքվի Զիա Բունիաթովի պողոտայում գտնվող շինանյութի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր է ժամանել պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից և ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության երկու բրիգադ: Հրդեհը տեղայնացվել է: Նշվում է, որ հրդեհի պատճառով մեկ մարդ մահացել է:

Read More
Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր

ԱՄՆ-Կանադա սահմանին տեղակայված, Նիագարայի ջրվեժի վրայով անցնող կամրջի վրա պայթյուն է գրանցվել: ABC News-ը հայտնում է, որ կամուրջը երկու ուղղությամբ փակվել է անցակետում ավտոմեքենայի հետ կապված միջադեպից հետո: «Նիագարայի ջրվեժի վրա տեղակայված կամուրջը երկու կողմից փակ է` կապված միջադեպի հետ, որը կապ ունի ԱՄՆ ուղևորվող տրանսպորտային միջոցի հետ: Ինչ-որ տեսակի պայթյուն է տեղի ունեցել: Տեղում մեծ…

Read More