Բայրամովը և Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի օրակարգը

Բայրամովը և Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի օրակարգը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային զարգացումներ, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն ու բանակցությունների հեռանկարները:

Read More
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ

Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ

Իսրայելի վարչապետն ընդունել է հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն 4-րդ անգամ այնտեղ մեկնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլը: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները հանդիպել են Երուսաղեմում: Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու՝ այդ երկրի իրավունքին: Նա,…

Read More
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում անդադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: «Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է Կոլոմինան:

Read More
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 14 պատանդի՝ Թաիլանդի 4 քաղաքացու և 10 իսրայելցու: Նշվում է, որ ազատ արձակված գերիների թվում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 2 անձ է եղել: Իսրայելական բանտերից էլ ազատվել է 30 պաղեստինցի: ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է՝ պատրաստ են իսրայելցի զինվորականներին փոխանակել բանտարկված մյուս պաղեստինցիների հետ: Շարժման տվյալով՝ Իսրայելի բանտերում շուրջ 6000 պաղեստինցի է…

Read More
Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է օտարերկրյա քաղաքացիների համար ներդնել «հավատարմության համաձայնագիր» հասկացությունը, որը ենթադրում է երկիր մուտք գործող օտարերկրացիների համաձայնությունը մի շարք սահմանափակումներին: ТАСС գործակալության տեղեկության համաձայն՝ դրանց թվում են Ռուսաստանի պետական քաղաքականության վարկաբեկման արգելքը, ավանդական ընտանեկան արժեքների ժխտումը և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում խորհրդային ժողովրդի ներդրման խեղաթյուրումը: Օրինագծի համաձայն՝ «ՌԴ տարածքում գտնվելու…

Read More
ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի

ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի

ԵԱՀԿ նախագահությունը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ «Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,- ասել է նա Սկոպյեում կազմակերպության արտգործնախարարների նիստի ժամանակ, հավելել՝ ԵԱՀԿ-ն հարթակ է…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին՝ հայտնում են լրատվամիջոցները: Հատկանշական է, որ դեսպանը կսկսի իր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա լարվածության ֆոնին։ Լիբբիի թեկնածությունը հաստատվել էր նոյեմբերի սկզբին Սենատի կողմից՝ նրա նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնը դեսպան չունի Ադրբեջանում անցած ամառվանից: Լիբբին ավելի վաղ զբաղեցրել է…

Read More
Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմավարական շահ ունի՝ զարգացնելու Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում: Եվրամիությունը նաև առաջարկում է Անկարային վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը, որը դադարեցվել էր 2019 թվականին: Բորելը ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որը, սակայն, նրա խոսքով, չի ազդում Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների…

Read More
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն. Բորել

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն. Բորել

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման մասին: «Քննարկել ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը և մեր առջև բացվող հեռանկարները: Մենք միասին աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների շահերի վրա։ Տարածաշրջանային ծրագրերը, «Խաղաղության խաչմերուկը» պետք է…

Read More
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր…

Read More
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։   Անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է…

Read More
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ անդրադարձ կա Հարավային Կովկասում զարգացումներին: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ըստ հաղորդագրության՝ «անդրադարձ է եղել այդ հարցերին արտատարածաշրջանային դերակատարների միջամտության փորձերին»։ Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկարատև խաղաղության…

Read More