Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների. կոնգրեսական Բիլ Քիթինգ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների. կոնգրեսական Բիլ Քիթինգ


ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ կոնգրեսական Բիլ Քիթինգն ասել է. 

 

«Այսօր կովկասյան տարածաշրջանում իրավիճակն անկայուն է, մինչդեռ այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: 

 

44-օրյա պատերազմից հետո հաստատված հրադադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս Վաշինգտոնում հանդիպել են` խոսելու խաղաղության հեռանկարների, պետությունների հանդիպած մարտահրավերների հաղթահարման մասին բանակցելու համար: Երկու պետությունների ղեկավարների բանակցություններին նպաստել է նաև Եվրամիությունը. դրանց ժամանակ քննարկվել են սահմանազատման, միմյանց  ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության ճանաչման հարցերը:

 

Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունը, Լաչինի միջանցքով  երթևեկության ապահովումը կարևոր բաղադրիչներ են խաղաղության պայմանագրի համար: Ամիսներ շարունակվող դիվանագիտական երկխոսությունները նկատելի առաջընթաց են արձանագրել, հատկապես, ի դեմս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 

 

2023-ի սեպտեմբերին, մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձեց խզել միջազգայնորեն ընդունված և օրինական դիվանագիտական ուղին՝ օգտագործելով զինված ուժեր Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի անընդունելի ռազմական գործողության հետևանքով 100 հազարավոր էթնիկ հայեր լքեցին իրենց տները ԼՂ-ում:

 

Այս հարցը պետք է լուծվի նախ՝  դիվանագիտորեն և խաղաղ, ռազմական գործողություններն անընդունելի են, կողմերը պետք է պատրաստակամություն ցուցաբերեն բանակցությունները շարունակելու հարցում: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների»: