
Հարցազրույց Մանվել Սահարյանի հետ
Մեր հյուրը Մանվել Սահարյանն է։ Երիտասարդ ռեժիսոր եւ պարուսույցի հետ խոսել ենք մասնագիտական ընտրության եւ Ջավախքում պարարվեստի հեռանկարների մասին, մանրամասները դիտեք տեսանյութում։
Մեր հյուրը Մանվել Սահարյանն է։ Երիտասարդ ռեժիսոր եւ պարուսույցի հետ խոսել ենք մասնագիտական ընտրության եւ Ջավախքում պարարվեստի հեռանկարների մասին, մանրամասները դիտեք տեսանյութում։
Նոյեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիում կազմակերպվեց տոնական համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին։ Միջոցառումը անցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո և մասնակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երեկոյի…
Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում տեղի ունեցավ վազքի համայնքային մրցույթ, որին մասնակցում էին աղջիկների 1 և տղաների 12 թիմեր։ Մրցաշարը տեղի ունեցավ Ախալքալաքի մարզադաշտում: Հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից։ Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 1-ին տեղ՝ Արագվա գյուղի հանրակրթական դպրոց, 2-րդ տեղ՝ Գոման գյուղի հանրակրթական դպրոց, 3 — տեղ՝ Մաճադիայի հանրակրթական դպրոց, 1-ին տեղ՝ Զակ գյուղի հանրակրթական…
Լիտվայի ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել, որ միգրանտների հոսքը երկիր աճում է: Ագնե Բիլոտաիտեի խոսքով՝ դա սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվացման վտանգ կա։ Նա նշել է, որ խոսքը առաջին հերթին հետխորհրդային երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասին է: Ըստ դիվանագետի՝ ստեղծված իրավիճակում բարդ է…
ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Առանձին-առանձին անցկացված հանդիպումներում նշվել է, թե ադրբեջանական «AbzasMedia» լրատվականը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացրել: Ադրբեջանական կողմը պնդել է, թե այդ գործընթացներին ներգրավվել են նաև երեք երկրների դեսպանատները: Ադրբեջանի արտաքին…
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի հայկական գերեզմանոցը: Ենթադրվում է, որ բուլդոզերներով աղբի կույտեր են լցվել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք, այդպիսով վտանգելով առանց այդ էլ արդեն մասնատված տապանաքարերը: «Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և…
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ այսօր նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է՝ հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։ Որոշման պատճառների մասին գործակալությունը մանրամասներ չի հայտնել, չի նշել նաև այցի հնարավոր ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը:…
Վրաստանի խորհրդարանի բյուրոն հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Լելո» կուսակցության բանաձևը, որով նախատեսվում էր վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար և սահմանափակել ռուսաստանցիների՝ այդ երկրում աշխատելու և հող գնելու իրավունքը: Խորհրդարանի բյուջետային գրասենյակի ղեկավար Անդրիա Գվիդիանին նշել է, որ բանաձևի նախագծում հստակ սահմանված չէ վիզային ռեժիմի ներդրման, զբաղվածության, հողի և անշարժ գույքի առքուվաճառքի, ավտոմեքենաների տեղաշարժի և…
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս 2 օրով երկարաձգել հրադադարը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ը բաց է թողել իսրայելցի 11 պատանդի՝ կանանց և երեխաների: Jerusalem Post-ը հայտնել է, որ շարժումը պատրաստ է քննարկել նաև գերեվարված իսրայելցի զինվորականներին ազատ արձակելու հնարավորությունը և պայմանները: Իսրայելական բանտերից էլ ազատ է արձակվել 33…
Իլհամ Ալիևի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Բաքվի մասին Վաշինգտոնի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, թե Կոնգրեսում Հարավային Կովկասի մասին լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կողմնակալ հայտարարություններ է արել:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ համարձակություն է ցուցաբերել և հասկացրել, որ ցանկանում է՝ Հայաստանը առաջ շարժվի սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում, և որ նախկին ղեկավարների նման չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը: Ջեյմս Օ՛Բրայենի խոսքով՝ Փաշինյանը մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել,…
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, լրագրողների համար կազմակերպված հատուկ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է. «Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդավորված։ Եվ դրա միջոցով, մենք տեսնում ենք ողջ…
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Բուդապեշտը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին: «Դրան կարելի է հասնել երկխոսության միջոցով։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում ժողովուրդների միջև երկարաժամկետ հաշտեցում կլինի»,- ասել է Պետեր Սիյարտոն։ Դիվանագետն անդրադարձել է Հարավային Կովկասում կարգավորման գործընթացում տարբեր դերակատարների միջնորդական ջանքերին:…
Բելգիայի մայրաքաղաքի շրջանում և Վալոնյան Բրաբանտ կենտրոնական նահանգում նոյեմբերի 27-ին 27 դպրոց է փակվել ռումբի սպառնալիքի մասին տեղեկությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Վալոնիայի և Բրյուսելի կրթության տնօրինությունը։ Իշխանություններն ընդգծել են, որ փորձագետներն արդեն ստուգել են որոշ դպրոցներ, ստուգումները շարունակվում են։ «Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել վերջին շաբաթներին հաճախակի դարձած նման ահազանգերի և այն…
Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի արած լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում խորհրդային արտադրության «Aн-2» ինքնաթիռների բազա է կառուցում։ Նշվում է, որ ավիաբազայում՝ սահմանից ընդամենը 150 կմ հեռավորության վրա, այժմ առնվազն 41 ինքնաթիռ կա: Ըստ Aerospace Intelligence-ի՝ նախկինում էսկալացիաների ժամանակ Ադրբեջանի կողմից նման ինքնաթիռներն օգտագործվել են հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բացահայտելու համար։…
ԵՄ պատժամիջոցները չեն խանգարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։ «Այսինքն՝ անդամ երկրները կարող են թույլ տալ Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Եթե Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները թույլ տան պարոն Լավրովին անձամբ մասնակցել նախարարների հանդիպմանը, դա պատժամիջոցների խախտում…
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գոդարզին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանային գոտի, մասնավորապես՝ Աստարայի սահմանային կամուջ, Իրան-Ադրբեջան երկաթուղային սահման, ինչպես նաև ստուգել է երկաթուղային սահմանի հսկողությունը և տեղակայված ուժերի օպերատիվ ու մարտական պատրաստվածությունը։ Այցի ընթացքում Գոդարզին նշել է, որ Իրանի և Ադրբեջանի սահմանը բարեկամության և Իրանի կայուն սահմաններից է։
Ադրբեջանում բանտ են նետում լրագրողներին, այլ ոչ թե կոռումպացված վերնախավին, որի հանցագործությունները բացահայտում է մամուլը: Լրատվամիջոցների մասին նոր օրենքը, որն ուղղված է անկախ ձայները խեղդելուն, կարծես թե իշխանություններին այլևս չի բավարարում, և նրանք խեղդում են երկրի վերջին անկախ լրատվամիջոցները։ Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ՝ կապված Abzas Media առցանց լրատվամիջոցի ղեկավարության…
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Հնարավո՞ր է Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակի ուղիղ բանակցություն՝ առանց միջնորդների, արդյոք ռիսկայի՞ն է այդ ձևաչափը Հայաստանի համար: Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում արևմտյան միջնորդությունը, ինչո՞ւ է Վաշինգտոնը բավարարվում միայն Բաքվի հասցեին կոշտ հայտարարություններով ու պատժամիջոցներ չի նախաձեռնում….
Ղրիմում հորդառատ անձրևներ են ու ուժեղ քամիներ, սկսված փոթորկի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ անհետ կորել, մեկ տասնյակ մարդ էլ վիրավորվել է: Փրկարարներն ամբողջ գիշեր տարհանման աշխատանքներ են իրականացրել, հեղեղված տներից հարյուրավոր բնակիչների տեղափոխել են ժամանակավոր կացարաններ: Ըստ ԶԼՄ-ների՝ 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն:…
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա է եղել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից: Հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ պետք է կարողանա քննադատել Իսրայելի կառավարությանը՝ առանց հակասեմականության համար մեղադրվելու։ Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Գազայի հատվածի ռմբակոծությունների պատկերները նույնքան սարսափելի են, որքան զանգվածային սպանությունները կիբուցիներում: «Մի սարսափը չի արդարացնում մյուսը, իսկ այնտեղից մի քանի կիլոմետր հեռու տեղի են ունենում բաներ, որոնք ՄԱԿ-ը…
Պատժամիջոցների հարցերով ԵՄ միջազգային հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, հաղորդում է Ղազախստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկությունների, Օ’Սալիվանը մտադիր է այցի ընթացքում հանդիպել մի քանի ղազախ պաշտոնյաների հետ, իսկ այցից հետո հատուկ բանագնացը նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել լրատվամիջոցների համար։ Եվրահանձնաժողովը սահմանել է պատժամիջոցների գծով ԵՄ միջազգային հատուկ…
Հանգստյան օրերին հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները հարվածել են Թուրքիային, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է երկու մարդ։ Վատ եղանակի ազդեցության գոտում են հայտնվել երկրի արևմտյան, հարավային և հյուսիսային շրջանները։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը երկուշաբթի երկրի գրեթե մեկ երրորդի համար դեղին և նարնջագույն եղանակային ահազանգ է հայտարարել։ Անթալիայի մերձակայքում ուժեղ քամու պատճառով ծովում բարձր…
Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ USS Eisenhower ատոմային ավիակրի գլխավորությամբ, Հորմուզի նեղուցով մտել է Պարսից ծոց, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը: Գտնվելով Պարսից ծոցում ՝ խումբը «պարեկություն կիրականացնի միջազգային առանցքային ջրային ուղիներում ազատ նավարկություն ապահովելու համար» ՝ միաժամանակ կատարելով տարածաշրջանում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության առաջադրանքները, նշվում է հաղորդագրության մեջ: Ավիակիրների հարվածային խմբում են USS Philippine Sea կառավարվող…
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից: «Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ…
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է…
ՀԱՄԱՍ-ը բաց է թողել գերիների առաջին խմբին: Գազայի հատվածից Իսրայել է տեղափոխվել 24 պատանդ՝ իսրայելցիներ և օտարերկրյա քաղաքացիներ։ Հրեական պետությանը փոխանցված պատանդների թվում ԱՄՆ քաղաքացիներ չեն եղել: Ջո Բայդենը հայտարարել է, որ տեղյակ չէ՝ երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել գերությունից: Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման իրական հնարավորություն կա:…