Դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացման քայլերի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց առաջիկայում նախատեսված համատեղ մշակութային ծրագրերին։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ
