Կարևոր է ուշադրություն դարձնել Հայաստանին. Ժոզեպ Բորել

Կարևոր է ուշադրություն դարձնել Հայաստանին. Ժոզեպ Բորել

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Նիստի մեկնարկից առաջ Բորելը նշել է, որ իր առաջին հանդիպումը մինչև ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովը, լինելու է Հայաստանի արտգործնախարարի հետ: Նրա խոսքով՝ վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ գործընթացներ են…

Read More
Ադրբեջանում COVID-19-ի պատճառով կարանտինային ռեժիմը կպահպանվի մինչև ապրիլի 2-ը

Ադրբեջանում COVID-19-ի պատճառով կարանտինային ռեժիմը կպահպանվի մինչև ապրիլի 2-ը

Ադրբեջանի նախարարների կաբինետը երկուշաբթի կորոնավիրուսի պատճառով երկրում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել է մինչև 2024 թվականի ապրիլի 2-ը: Կարանտինային ռեժիմի ժամկետն ավարտվում էր 2024 թվականի հունվարի 2-ին: Ադրբեջանում COVID-19-ի պատճառով հատուկ կարանտինային ռեժիմը գործում է 2020 թվականի մարտից։ Կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների մեծ մասն արդեն հանվել է։

Read More
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային և Մերձավոր Արևելքի հակամարտությունը

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային և Մերձավոր Արևելքի հակամարտությունը

Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կրկին կդառնան Բրյուսելում Եվրամիության 27 երկրի արտգործնախարարների նիստի գլխավոր թեմաները, որն այս տարի վերջինն է: Նախօրեին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ Միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է նախարարներին կոչ անել աջակցել Կիևին ռազմաճակատում տիրող բարդ իրավիճակի և ԱՄՆ Սենատի կողմից Ուկրաինային օգնություն ցույց չտալու պատճառով: Դիվանագետն ընդգծել…

Read More
Ուրախ եմ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու հնարավորության համար. Արարատ Միրզոյան

Ուրախ եմ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու հնարավորության համար. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Իքսի իր էջում տեղեկացրել է արտգործնախարար Միրզոյանի Բրյուսել այցի մասին: Մինչև ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումը, Միրզոյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որպեսզի մասնակցեմ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը: Դա պատիվ է և լավ հնարավորություն՝ ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը,…

Read More
Գերիների ազատ արձակման ու արտահերթ ընտրության պատճառները. ո՞րն է Ալիևի նպատակը՝ ըստ քաղաքագետների

Գերիների ազատ արձակման ու արտահերթ ընտրության պատճառները. ո՞րն է Ալիևի նպատակը՝ ըստ քաղաքագետների

Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ մի բան տեղի ունեցավ: Երկրների ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Երկու պետությունների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը վերահաստատելուց բացի, Երևանն ու Բաքուն հայտարարեցին գերիների փոխանակման մասին: Սա դեռ «Բոլորը բոլորի դիմաց» չէ, սկզբունք, որին Հայաստանը կողմ է,…

Read More
Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Կոռուպցիան լարվածությունների և հակամարտությունների աղբյուր է, այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա և UNCAC-ի (ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա) 20-ամյակի կապակցությամբ Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ, նաև համագործակցությունն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն…

Read More
Շոլցը չի բացառել, որ Գերմանիան ստիպված լինի ավելացնել աջակցությունը Ուկրաինային

Շոլցը չի բացառել, որ Գերմանիան ստիպված լինի ավելացնել աջակցությունը Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառել, որ Գերմանիան ստիպված լինի ավելացնել աջակցությունը Ուկրաինային, եթե այլ երկրներ նվազեցնեն այն: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ճիշտ է: «Պուտինը չպետք է ակնկալի, որ մենք հետ կկանգնենք։ Այս պատերազմը, հավանաբար, շուտ չի ավարտվի: Կարևոր է, որ մենք կարողանանք անել այն, ինչ անհրաժեշտ է երկար ժամանակ, շարունակենք աջակցել Ուկրաինային…

Read More
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում զարգացումների հարցում համախոհներ չունի. Ֆիդան
		09.12.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում զարգացումների հարցում համախոհներ չունի. Ֆիդան 09.12.2023 . Միջազգային

Միջազգային հանրությունը շարունակում է ողջունել հարաբերությունները կարգավորելու մտադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար, իսկ Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկավարը հայտարարությունը հույսի շող է համարել: Կանադայի արտգործնախարարի գնահատմամբ՝ կատարվածը լուրջ առաջընթաց է խաղաղության ճանապարհին: Տարածաշրջանային, միջազգային նորությունները՝…

Read More
Ֆիդանը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ֆիդանը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո նշել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ «Ասացի, որ մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին և հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք դրա իրականացման համար։ Նրանք ևս այս հարցում նույն կարծիքին են, մտածում ենք, որ մ…

Read More
Եվրամիությունը արհեստական բանականության մասին աշխարհում առաջին օրենքը կունենա

Եվրամիությունը արհեստական բանականության մասին աշխարհում առաջին օրենքը կունենա

Եվրամիության անդամ երկրները և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել արհեստական բանականության մասին աշխարհում առաջին օրենքի շուրջ՝ հայտնել է ԵՄ խորհրդում Իսպանիայի ներկայացուցչությունը: Նախաձեռնության նպատակն է, որ ԵՄ-ում օգտագործվող AI համակարգերն անվտանգ լինեն և չխախտեն համայնքի հիմնարար իրավունքներն ու արժեքները։ Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է, որ այսպիսով Եվրոպան դառնում է առաջին մայրցամաքը, որն արհեստական…

Read More
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը
		09.12.2023 . Միջազգային

Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը 09.12.2023 . Միջազգային

Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դեկտեմբերի 8-ին այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Շարժման բոլոր անդամներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,- նշել է պատրիարքը:

Read More
Դևլեթ Բահչելին հայտնել է, թե որ դեպքում Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Դևլեթ Բահչելին հայտնել է, թե որ դեպքում Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտնել է, թե որ դեպքում Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը: Նրա խոսքով՝ Գազայում պետք է խաղաղություն հաստատվի, Պաղեստինի անկախությունը ճանաչվի, Իսրայելը փոխհատուցի հասցրած վնասները, իսկ այդ Բենիամին Նեթանյահուն պատժվի օրենքով: Ռեջեփ Էրդողանն էլ ավելի վաղ ակնարկել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կանաչ լույս չի վառի Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրման համար,…

Read More
Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում վերահաստատվում է երկխոսություն հաստատելու և խորացնելու մտադրությունը և հայտարարվում են երկու երկրների կողմից առաջարկվող վստահության և բարի կամքի ամրապնդման միջոցները։ Այդ մասին նշված է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ: «Կանադան ողջունում է 2 ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է…

Read More
Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին։ Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից:   Հանդիպմանը ներկա է եղել նաև Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը:   Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։   Դեսպան Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Օլիխվերին…

Read More
Լուազոն հույսի շող է անվանել Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը

Լուազոն հույսի շող է անվանել Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը

Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը` այն անվանելով հույսի շող: «Թող դրան հետևի խաղաղության պայմանագիր կնքումը»,- X-ի միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը: L’annonce d’un échange de prisonniers entre l’Arménie et l’Azerbaïdjan est une lueur d’espoir. Puisse un accord de paix suivre rapidement entre les 2 pays….

Read More
Խաղաղության հարցում լավատեսությունը մեծացել է, բանակցությունների համար լուրջ խոչընդոտներ չկան. Ալիև

Խաղաղության հարցում լավատեսությունը մեծացել է, բանակցությունների համար լուրջ խոչընդոտներ չկան. Ալիև

Իլհամ Ալիևը Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չստորագրեն, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Նա հերթական անգամ Հայաստանին է մեղադրել՝ խաղաղության գործընթացն իբր ձգձգելու համար: Միաժամանակ, Ալիևն ընդգծել է, որ խաղաղության հասնելու հարցում լավատեսությունը մեծացել է, իսկ բանակցային գործընթացն առաջ մղելու ճանապարհին, նրա խոսքով, լուրջ խոչընդոտներ այլևս չկան:…

Read More
Գազայի հատվածում հրթիռակոծությունները և փողոցային մարտերը չեն դադարում

Գազայի հատվածում հրթիռակոծությունները և փողոցային մարտերը չեն դադարում

Գազայի հատվածում հրթիռակոծությունները և փողոցային մարտերը չեն դադարում, ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների և մեկը մյուսի կենդանի ուժը ոչնչացնելու մասին, իսրայելական կողմը պնդում է, որ շարունակում է բացահայտել շարժման թունելները՝ հիմնականում քաղաքացիական նշանակության կառույցների տակ: Կրակոցներ են լսվում նաև Իսրայելի սահմանամերձ տարածքներում, Թել Ավիվում գործարկվել է օդային պաշտպանության համակարգը, լարված է իրավիճակը Իսրայել-Լիբանան…

Read More
Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը, ընդգծել առևտրի զարգացման դրական դինամիկան: «Փոխվարչապետները վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		09.12.2023 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09.12.2023 . Տարածաշրջան

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում…

Read More
Հանրապետության նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հանրապետության նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։ Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Read More
Գերիներին կվերադարձնենք ռազմական ճանապարհով. ՑԱՀԱԼ

Գերիներին կվերադարձնենք ռազմական ճանապարհով. ՑԱՀԱԼ

Գազայի հատվածում բախումները շարունակվում են: Reuters-ը գրում է, որ իսրայելական ուժերը հրթիռներ են արձակել պաղեստինյան անկլավի ուղղությամբ, թիրախում են հայտնվել նաև փախստականների ճամբարներ, հիվանդանոցներ. խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: ԶԼՄ-ները գրում են, որ ամենակատաղի մարտերն այժմ ծավալվում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում: Իսրայելի սահմանամերձ տարածքներում էլ պայթյուններ են լսվել: Լարված է իրավիճակը…

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը` հարաբերությունները կարգավորելու մտադրության վերաբերյալ և հուսով է, որ այն կծառայի տևական խաղաղության ապահովմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այս համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության…

Read More
Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով պահվող անձանց ազատ արձակելու ու հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը: Ֆրանսիական կողմը հուսով է, որ սա առաջին քայլն է պահվող և, կալանավորված անձանց, անհետ կորածների ճակատագրի բացահայտման հարցերում։ «Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ: Կայուն խաղաղությունը հնարավոր…

Read More
Լոնդոնը ոգևորված է հարաբերությունների կարգավորմանն ուղղված  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերով

Լոնդոնը ոգևորված է հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու հանրապետությունների ղեկավարների ջանքերը ողջունել է նաև Մեծ Բրիտանիան: Այդ երկրի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։ Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում…

Read More
Շվեդիայի ԱԳՆ-ն ողջունել է  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

Շվեդիայի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

Խաղաղության գործընթացին ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ջանքերը ողջունել է Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը: «Շատ լավ լուր ստացանք այս երեկո: Շվեդիան աջակցում է Շառլ Միշելի ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ ի շահ երկու երկրի և տարածաշրջանի»,- գրել է արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում:

Read More
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ
		08.12.2023 . Տարածաշրջան

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ 08.12.2023 . Տարածաշրջան

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ՀՀ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը:   «Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների…

Read More
Պուտինը հայտարարել է նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Պուտինը հայտարարել է նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Հայրենիքի հերոսների օրվա առթիվ պարգևատրման արարողությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի մարտին կայանալիք ընտրությանը: Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսի 7-ին։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահի ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝…

Read More
Ռուսաստանը հետևողականորեն առաջ է տարել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու գաղափարը. Զախարովա

Ռուսաստանը հետևողականորեն առաջ է տարել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու գաղափարը. Զախարովա

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու՝ երկու երկրի մտադրությունը՝ ասված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ: «Ռուսաստանը հետևողականորեն առաջ է տարել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու գաղափարը»,- նշել է Մարիա Զախարովան։ «Դա նպաստում է վստահության ամրապնդմանը և…

Read More
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության

Հրթիռակոծվել է Բաղդադի Կանաչ գոտում տեղակայված ԱՄՆ դեսպանատան շրջակայքը: Այս մասին գրում է Shafaq News լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը։ Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունները լսվել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան անմիջական հարևանությամբ, շենքի ներսում հնչել են ազդանշաններ։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հրթիռ է արձակվել։ Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ կառավարության աշխատակիցներին հրահանգել է…

Read More
Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

Հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ողջունել է Ավստրիայի արտգործնախարարությունը: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Դա խթան կհանդիսանա ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

Read More