Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական. Ֆրենկ Փալոնը՝ Լիլիթ Մակունցին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 14-ին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից: Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է՝ Լաչինի միջանցքը արգելափակված է։ Նա իր երախտագիտությունն է…
