Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար, այդ թվում՝ տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասսայական հերթերի առաջացումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց…

Read More
ՀՀ հետաքրքրվածության դեպքում՝ ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում. Լավրով

ՀՀ հետաքրքրվածության դեպքում՝ ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում. Լավրով

Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը Եվրամիության հետ փաստաթուղթ են ստորագրել՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրի պայմաններով, Մոսկվան դժվարանում է իր հետագա քայլերի հետ կապված որոշումներ կայացնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ «Ալման-Աթայի հռչակագրում ասված է, որ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության վարչական սահմաններով, խոսքը…

Read More
Արցախում 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 53-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 1-ի դրությամբ: 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 192 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 560 քաղաքացի…

Read More
Կոնգրեսական Սանչեսն ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը

Կոնգրեսական Սանչեսն ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը

Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը: «Շուրջ 120 հազար հայ զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրական հոսանքի: Եթե սա շարունակվի, ապա հումանիտար աղետ կարող է առաջանալ: Մենք պետք…

Read More
Արցախից վեց հիվանդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ

Արցախից վեց հիվանդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ՝ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։  …

Read More
Լուի Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական
		02.02.2023 . Միջազգային

Լուի Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական 02.02.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագիտական ծառայության անդամ Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական: Այս պաշտոնում վերջինս կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, այդ թվում՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը: Պարոն…

Read More
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խորապես կարևոր են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար: Նա հնարավորություն է ունեցել զրուցելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ։ ԱՄՆ-ը շարունակելու է խորապես ներգրավված մնալ այս հարցում՝ ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: «Պարոն Բոնոն առաջնորդելու է ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Նա…

Read More
Իսրայելը կարող է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարել
		01.02.2023 . Միջազգային

Իսրայելը կարող է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարել 01.02.2023 . Միջազգային

Իսրայելը դիտարկում է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարելու հարցը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես, անկասկած, դիտարկում եմ այդ հարցը»,- ասել է նա՝ պատասխանելով CNN-ի այն հարցին, թե արդյոք Իսրայելը ուսումնասիրո՞ւմ է Ուկրաինային ռազմական օգնության հնարավորությունը, ներառյալ «երկաթե գմբեթ» համակարգի կամ օդային հարձակումներից պաշտպանվելու նախկին տեխնոլոգիաների տեղակայումը: Նեթանյահուն հավելել է, որ ԱՄՆ-ն…

Read More
ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցն ու Զելենսկու «խաղաղության ծրագիրը»

ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցն ու Զելենսկու «խաղաղության ծրագիրը»

Փետրվարի 3-ին Կիևում կանցկացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսված է քննարկել Ուկրաինայի անդամակցությունն ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության ծրագիրը»: Միջոցառման մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Կլինի 4 թեմա՝ Ուկրաինայի անդամակցության գործընթացը, ԵՄ արձագանքը նախագահ Զելենսկու 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին և գլոբալ պարենային անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։ Ավելի վաղ եվրոպական…

Read More
Անկարան պատրաստ է շարունակելու հատուկ գործողությունները Սիրիայում և Իրաքում. Հուլուսի Աքար

Անկարան պատրաստ է շարունակելու հատուկ գործողությունները Սիրիայում և Իրաքում. Հուլուսի Աքար

Անկարան կշարունակի հակաահաբեկչական անդրսահմանային գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի սահմանների մոտ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև վերջին զինյալի ոչնչացումը։ Դա վերաբերում է ինչպես Հյուսիսային Իրաքին, այնպես էլ Սիրիային»,- ասել է նախարարը: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զգուշացրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որ…

Read More
Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար Ախալքալաքում եւս կա ձերբակալված անձ

Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար Ախալքալաքում եւս կա ձերբակալված անձ

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք՝ 14 մարդ ձերբակալված է:  Հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Տեղեկության համաձայն՝ Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ ձերբակալել են 1985 թվականին ծնված Ռ.Մ.-ին՝ ապօրինի հրազեն և…

Read More
ԵԺԿ-ն աջակցում է Եվրախորհրդարանում Սաակաշվիլիի հարցի շուրջ հրատապ քննարկմանը

ԵԺԿ-ն աջակցում է Եվրախորհրդարանում Սաակաշվիլիի հարցի շուրջ հրատապ քննարկմանը

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնյավիչենեն Twitter-ում հրապարակել է Սահակաշվիլիի լուսանկարը փետրվարի 1-ի դատավարությունից և կոչ արել Վրաստանի իշխանություններին նախկին նախագահին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք՝ նշելով, որ քաղաքական քննարկումների ժամանակ չի մնացել. «Նախագահ Սահակաշվիլիի վիճակը հասել է կրիտիկական կետի և ամեն րոպե վատանում է: Ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին թույլտվություն տալ նրան անհապաղ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք՝ անհրաժեշտ…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ

Փետրվարի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։ Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Եվրոպական Միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության վերաբերյալ։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։

Read More
Պաշտոնատար անձը ֆեյսբուքյան կեղծ էջով տարածել է ապատեղեկատվություն. Արցախի ԱԱԾ

Պաշտոնատար անձը ֆեյսբուքյան կեղծ էջով տարածել է ապատեղեկատվություն. Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները: Այդ մասին ասված է Արցախի ԱԱԾ Ֆեյսբուքի էջում:   «Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ…

Read More
Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն

Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, կարծում է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխեիձեն, որտեղ բուժում է ստանում քաղաքական գործիչը։ «Ոչինչ չի փոխվել, հիվանդը հանգիստ է, նրան ստուգել են տարբեր մասնագետներ, նա վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ»,- «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում ասել է Չխեիձեն: Նախօրեին Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և նրա…

Read More
Արցախում 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Արցախում 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 52-րդ օրվա՝ հունվարի 31-ի տեղեկագիրը: Օրվա վիճակագրական թարմացումները հետևյալն են. 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման…

Read More
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը ցանկանում է առաջադրվել 2024թ. ընտրություններին. CNN

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը ցանկանում է առաջադրվել 2024թ. ընտրություններին. CNN

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ​​ներկայացուցիչ Նիկի Հեյլին ցանկանում է մասնակցել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Հանրապետական ​​կուսակցությունից, հայտնում է CNN-ը։ Աղբյուրի տվյալներով՝ Հեյլին ծրագրում է իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել փետրվարի 15-ին՝ Չառլսթոնում։ Այսպիսով, նա կարող է դառնալ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը, որն ընտրություններին նույնպես կմասնակցի Հանրապետական կուսակցությունից։ Հեյլին 2011-2017 թվականներին զբաղեցրել է Հարավային Կարոլինայի…

Read More
Թուրքիան դեմ է ռազմանավերի մուտքին Սև ծով

Թուրքիան դեմ է ռազմանավերի մուտքին Սև ծով

Անկարան դեմ է Սև ծով ռազմանավերի մուտքին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը։ Արտգործնախարարի խոսքով՝ թուրքական կողմը դեմ է նաև տարածաշրջանում ռազմական հակամարտությունների սրմանը և աջակցում է կողմերի միջև շփումների հաստատմանը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ, ինչի պատճառով էլ չի աջակցել…

Read More
ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը
		01.02.2023 . Արցախ

ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը 01.02.2023 . Արցախ

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Ֆրանսիա) ստորագրած և…

Read More
Ախալքալաքի մարզական համալիրի սաները հաղթանակներով սկսեցին Վրաստանում անցկացվող բռնցքամարտի առաջնությունը

Ախալքալաքի մարզական համալիրի սաները հաղթանակներով սկսեցին Վրաստանում անցկացվող բռնցքամարտի առաջնությունը

Սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև Ախալքալաքի մարզական կենտրոնից 11 մարզիկներ 5-ը կմրցեն 17-18 տարեկան երիտասարդական խմբում, նրանք են՝ Գոռ Այվազյանը, Սամվել Ղազարյանը, Վիգեն Փիլոսյանը, Պավլիկ Եղոյանը, Էդուարդ Ստեփանյանը։ 6-ը՝ 18 տարեկանից բարձր հանդես կգան մեծահասակների խմբում, նրանք են՝ Արտյուշ Գոմցյանը, Նաիր Մելիքյանը, Արտյոմ Յորդանյանը, Արշակ Էլիզբարյանը, Արամ…

Read More
ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային փոխանցելու ավելի մեծ հեռահարության հրթիռներ. Reuters

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային փոխանցելու ավելի մեծ հեռահարության հրթիռներ. Reuters

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթն է պատրաստում. այս մասին Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու անանուն պաշտոնյաներ: Նրանք նշել են, որ փաթեթում  առաջին անգամ ներառվելու են ավելի մեծ հեռահարության հրթիռներ։ Գործակալության աղբյուրները, սակայն, դժվարացել են հստակեցնել, թե ինչ տեսակի հրթիռների մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, Կիևը կստանա 2,2 միլիարդ դոլարի զենք։ The Wall Street Journal-ն…

Read More
Եվրատեսիլ 2023-ին Վրաստանի ներկայացուցիչը կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուում |

Եվրատեսիլ 2023-ին Վրաստանի ներկայացուցիչը կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուում |

Մրցույթի վիճակահանությունը կայացել է Եվրատեսիլ 2023-ը հյուրընկալող Լիվերպուլում, որտեղ հայտարարվել է, որ Վրաստանի ներկայացուցիչը կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուի երկրորդ կեսին։ Վրաստանի հետ միասին երկրորդ կիսաեզրափակչում կերգեն Հայաստանը, Կիպրոսը, Ռումինիան, Դանիան, Բելգիան, Իսլանդիան, Հունաստանը, Էստոնիան, Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան և Լեհաստանը։ Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչ շոուին, այստեղ ելույթ կունենան Սերբիան, Լատվիան, Պորտուգալիան,…

Read More
Ֆրանսիան Կիևին կփոխանցի ևս 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ. ԶՈՒ նախարար

Ֆրանսիան Կիևին կփոխանցի ևս 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ. ԶՈՒ նախարար

Ֆրանսիան մտադիր է Կիևին փոխանցել լրացուցիչ 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ, ինչպես նաև մինչև այս տարվա ամառվա սկիզբը մարզել մինչև 2 հազար ուկրաինացի զինվորականների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Նախարար Ռեզնիկովի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցների արդյունքում ես…

Read More
Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Բլինքենի ուղերձը

Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Բլինքենի ուղերձը

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձy Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Պարոն նախարարը նշեց, որ փոխանցել է պետքարտուղար Բլինքենի ուղերձը, որը վերջերս այցելել էր Կահիրե։ Ես դա հաստատում եմ»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է լսել ցանկացած…

Read More
Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները: Դատախազությունը պարզաբանում է՝ այսօր Արցախի դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց տված…

Read More
Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։   Գլխավոր հանձնակատարն այցելել է տեղի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Աստվածամայր եկեղեցի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան հայկական կիրակնօրյա նորաբաց դպրոց, որտեղ զրույց է ընթացել ուսուցչակազմի և աշակերտների ծնողների հետ, քննարկվել են ուսումնական գործընթացների կազմակերպմանն ու Հայաստանի կողմից ուսումնական գրականության տրամադրմանը…

Read More
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը
		31.01.2023 . Արցախ

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը 31.01.2023 . Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի…

Read More
Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար…

Read More
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին: «Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որը մեր տարածաշրջանը ներկայացնում է։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքy դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի…

Read More