Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը բնակչությանը տեղեկացրել է ռուսական ավիացիայի ակտիվության ուժեղացման պատճառով Ուկրաինայի հետ սահմանի մոտ հանրապետության և նրա դաշնակիցների ռազմական ինքնաթիռների թռիչքների մասին: Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ակտիվացնել լեհական ավիացիան՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար:

Read More
Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք մարդ

Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք մարդ

Կիևի Սոլոմենսկի շրջանում հրդեհվել է «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնի 4-րդ հարկը, 200 մարդ տարհանվել է: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ հրդեհը մարվել է, տուժել է երեք մարդ, որոնցից մեկը՝ երեխա: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Read More
Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում

Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում

Էկվադորում անկարգությունների և բռնության կտրուկ աճի ֆոնին ոստիկանությունը և բանակն ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում: Reuters-ը գրում է, որ ռեյդերի ընթացքում հանցավոր խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Էկվադորում անվտանգային իրավիճակը կտրուկ վատթարացել է հունվարի 7-ին,երբ «Լոս Չոներոս» և «Լոս-Լոբոս» խմբավորումների առաջնորդները փախել են բանտից, ընդհանուր առմամբ 30-ից ավելի…

Read More
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարածքին, Կիևի շրջանում և մայրաքաղաքում գործարկվել է ՀՕՊ համակարգը, լսվել են պայթյուններ: Իշխանությունը բնակիչներին կոչ է արել թաքնվել ապաստարաններում: Լարված է իրավիճակը նաև այլ բնակավայրերում, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ երկրի Զինված ուժերը ծովային և օդային հեռահար ճշգրիտ զինատեսակներով, այդ թվում՝…

Read More
Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուռնեն այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Կիև: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ այցի նպատակն է «շարունակել Փարիզի դիվանագիտական ջանքերը և հաստատել Ֆրանսիայի նվիրվածությունը իր դաշնակիցներին և քաղաքացիական բնակչությանը»: Ժամանելով Կիև՝ Սեժուռնեն հայտարարել է, որ Ուկրաինան գրեթե երկու տարի պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու ապահովում Եվրոպայի անվտանգությունը: «Ֆրանսիայի օգնությունը…

Read More
Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել

Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել: Գերատեսչության տվյալով՝ հարձակումն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Հարձակմանն ի պատասխան՝ թուրքական օդուժը այսօր հարվածներ է հասցրել զինյալների ենթակառուցվածքին և Իրաքի քրդաբնակ շրջաններին։ Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ոչնչացվել է քրդական ուժերի 29 օբյեկտ,…

Read More
Ադրբեջանը իր բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել. Հասանով

Ադրբեջանը իր բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել. Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Բաքուն ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել: Զաքիր Հասանովի խոսքով՝ այդ գործընթացը շարունակական է լինելու:

Read More
Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Եմենի շուրջ վերջին զարգացումների հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել հութիներին այն բանից հետո, երբ սպառել է Կարմիր ծովում նավագնացությանը սպառնացող վտանգները հաղթահարելու ոչ ռազմական տարբերակները: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում: Եգիպտոսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել՝ Կարմիր…

Read More
Հալեպի հայ ավետարանական Բեթել եկեղեցին բոլորել է հարյուրամյակը

Հալեպի հայ ավետարանական Բեթել եկեղեցին բոլորել է հարյուրամյակը

Հալեպի հայ ավետարանական Բեթել եկեղեցին կարևոր դերակատարում է ունեցել սիրիահայ համայնքի ազգային, կրոնական, կրթական, սոցիալ-տնտեսական կյանքում: Գործունեության անցած մեկ դարի ընթացքում հոգևոր կառույցը մեծ աջակցություն է ցուցաբերել հայերին՝ Ցեղասպանությունից հետո, Սիրիայում սկիզբ առած պատերազմի տարիներին և այսօր էլ շարունակում է հայանվեր գործունեությունը: Եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառման մասին է Մարիա Գաբրիելյանի ռեպորտաժը:

Read More
Սունակը Կիևում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին

Սունակը Կիևում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի շրջանակում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին։ Այն կներառի հակաօդային պաշտպանության սարքավորումներ, հակատանկային զենք, հեռահար հրթիռներ, հազարավոր արկեր: Սունակի խոսքով` ուկրաինացի հազարավոր զինվորականների համար վարժանքներ կանցկացվեն: Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Լոնդոնը Կիևին երկարաժամկետ աջակցություն է խոստացել: Պաշտոնյաները հանդիպման ավարտին անվտանգության երաշխիքների…

Read More
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում` Շուշարի ավանում գտնվող Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է 50 հազար քառակուսի մետր մակերեսով: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի 112 աշխատակից և 25 միավոր տեխնիկա: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Լրատվամիջոցները նշում են, որ պահեստն ամբողջությամբ ավերվել է 20-30 րոպեի ընթացքում: Նշվում է, որ…

Read More
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի այցերը 2023 թվականին

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի այցերը 2023 թվականին

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այս համատեքստում 2023 թվականը նշանավորվել է մի քանի կարևոր իրադարձություններով:     Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:   ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին:  …

Read More
Նեթանյահուն Շոլցին շնորհակալություն է հայտնել Հաագայի դատարանում ՀԱՀ-ի հայցով Իսրայելին աջակցելու համար
		13.01.2024 . Միջազգային

Նեթանյահուն Շոլցին շնորհակալություն է հայտնել Հաագայի դատարանում ՀԱՀ-ի հայցով Իսրայելին աջակցելու համար 13.01.2024 . Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, շնորհակալություն հայտնել Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի քննարկմանը որպես երրորդ կողմ միանալու՝ Գերմանիայի որոշման համար: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ավելի վաղ ՀԱՀ-ը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման…

Read More