Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը

Թեհրանում հանդիպել են Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սուբրամանիամ Ջայշանքարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տնտեսական երկկողմ գործակցությունը, ռազմավարական կապերը: Իրանական կողմի տվյալով՝ օրակարգում է եղել Չաբահար նավահանգստի և Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը։ Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
Թուրքիայում ձերբակալված հրեա ֆուտբոլիստն արտաքսվել է Իսրայել

Թուրքիայում ձերբակալված հրեա ֆուտբոլիստն արտաքսվել է Իսրայել

Իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելն ազատ է արձակվել կալանքից և արտաքսվել Թուրքիայից: Նրան ձերբակալել էին «Տրաբզոնսպորի» հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող Եհեզկելը ձերբակալվել էր հունվարի 14-ին թուրքական ոստիկանության կողմից՝ «Տրաբզոնսպոր» ակումբի հետ հանդիպման ժամանակ Իսրայելին համերաշխություն հայտնելու համար։ Նա իր խփած գոլը նվիրել էր ՀԱՄԱՍ-ի գերեվարած մարդկանց։ Դրանից հետո «Անթալիասփոր»-ի տնօրենների խորհուրդը խաղացողին…

Read More
Դավոսում Կիևի խաղաղության ծրագրի շուրջ հանդիպումն ավարտվել է «առանց հստակ պլանի». Bloomberg

Դավոսում Կիևի խաղաղության ծրագրի շուրջ հանդիպումն ավարտվել է «առանց հստակ պլանի». Bloomberg

Հունվարի 14-ին Դավոսում կայացած ուկրաինական «Խաղաղության բանաձևի» վերաբերյալ ազգային անվտանգության հարցով խորհրդականների հանդիպումն ավարտվել է առանց գործողությունների հստակ ծրագրի մշակման։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 83 պատվիրակություն, որոնցից 18-ը՝ ասիական երկրներից, 12-ը՝ Աֆրիկայից։ Չինաստանը, ներկա չի եղել միջոցառմանը, ընդգծում են Bloomberg-ի փորձագետները։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը խոստովանել է, որ Կիևի առաջ քաշած…

Read More
Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 24 հոգի: «Թարմացված տեղեկատվության համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել վեց մարդու դի»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է…

Read More
Պետք է կանխել  բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Պետք է կանխել բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարություն X-ի իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերում սպանված անմեղ զոհերի հիշատակին: «34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին…

Read More
Հնդկաստանի արտգործնախարարն Իրանում քննարկել է իրավիճակը Կովկասում, Մերձավոր Արևելքում և Չաբահար նավահանգստի զարգացման հեռանկարները

Հնդկաստանի արտգործնախարարն Իրանում քննարկել է իրավիճակը Կովկասում, Մերձավոր Արևելքում և Չաբահար նավահանգստի զարգացման հեռանկարները

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Թեհրան և առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ։ Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Աբդոլլահիանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում խոսել են երկու երկրի տնտեսական համագործակցության, ռազմավարական կապերի, Չաբահար նավահանգստի զարգացման, հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի և…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
		15.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 15.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

Read More
Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը կիրակի Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից դանիական թագի հպատակներին հայտարարել է թագավոր Ֆրեդերիկ X-ի գահ բարձրանալու մասին, որը նույնպես առաջին անգամ հայտնվել է հանրության առջև` որպես թագավոր: 83-ամյա Մարգրետե II թագուհին 52 տարվա կառավարումից հետո պաշտոնապես հրաժարվել է գահից՝ միապետ հռչակելով ավագ որդուն՝ 55-ամյա Ֆրեդերիկին: Թագուհի Մարգրետե II-ը գահից հրաժարվելու մասին…

Read More
Իսլանդիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ակտիվացել

Իսլանդիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ակտիվացել

Կիրակի հրաբխի ժայթքում է սկսվել Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքից հյուսիս:   Իսլանդական ռադիոյի տվյալներով՝ ժայթքումին նախորդել է փոքր երկրաշարժերի շարք։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայումս լավայի հոսքն արդեն ձևավորվել է, և այն մեծանում է, սակայն հստակ վայրը, թե որտեղից է լավան դուրս գալիս, առայժմ հնարավոր չէ որոշել: Մեծանում է նաև ժայթքման հետևանքով գետնի…

Read More
ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը

ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը

Երկուշաբթի Այովա նահանգում անցկացվելու են Հանրապետական կուսակցության ակտիվիստների առաջին հանդիպումները, որոնք էլ պաշտոնական մեկնարկ են տալու  նախագահի հանրապետական թեկնածուի որոշման գործընթացին։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հանրապետականները որոշել են հավատարիմ մնալ 50-ամյա ավանդույթին և անցկացնել թեկնածուի առաջին ընտրությունը: Այս տարի դեմոկրատները փոխել են ժամանակացույցը և Նյու Հեմփշիր նահանգում կուսակցության նախագահի թեկնածուին ընտրելու են հունվարի 23-ին: Այովա…

Read More
Պայթյուն և հրդեհ Բաքվում. կան զոհեր

Պայթյուն և հրդեհ Բաքվում. կան զոհեր

Պայթյուն է որոտացել Բաքվի կահույքի արտադրամասերից մեկում, որից հետո հրդեհ է բռնկվել: Ըստ լրատվամիջոցների՝ պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել: Դեպքի վայր են եկել պետական հրշեջ ծառայության, հատուկ ռիսկի փրկարար ծառայության և ԱԻՆ Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը, շտապօգնության 15 բրիգադ։ Ըստ վերջին տեղեկությունների, հրդեհը մասամբ մարվել է:

Read More
Կոնգրեսը համաձայնել է երկարաձգել ԱՄՆ գերատեսչությունների ֆինանսավորումը

Կոնգրեսը համաձայնել է երկարաձգել ԱՄՆ գերատեսչությունների ֆինանսավորումը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել մի օրինագծի շուրջ, որը երկարաձգում է որոշ պետական ​​մարմինների ֆինանսավորումը մինչև մարտի 1-ը, իսկ մյուսների համար՝ մինչև մարտի 8-ը: Այդ մասին ասված է Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի՝ կիրակի հրապարակված հայտարարության մեջ։ Օրենսդիրն ակնկալում է, որ համաձայնեցված փաստաթուղթը Կոնգրեսը կընդունի առաջիկա օրերին, որպեսզի ԱՄՆ նախագահ Ջո…

Read More
Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրության քարոզարշավը: «Հանրապետության ընտրական օրենսդրության համաձայն՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից 23 օր առաջ, որը նշանակված է փետրվարի 7-ին, այսինքն՝ հունվարի 15-ին, և ավարտվում է ընտրություններից մեկ օր առաջ»,-հաղորդում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է յոթ թեկնածու։ Նրանց թվում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի…

Read More
Գրիգոլ Հեգելիա. Այն, ինչ մենք տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, վրեժ է քաղաքական Արևմուտքից. սրանք քայլեր են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ.

Գրիգոլ Հեգելիա. Այն, ինչ մենք տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, վրեժ է քաղաքական Արևմուտքից. սրանք քայլեր են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ.

Այն, ինչ մենք տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, վրեժն է քաղաքական Արևմուտքի նկատմամբ, «Սրանք քայլեր են Ամերիկայի և ԵՄ-ի դեմ»,- ասել է Լելոյի առաջնորդներից Գրիգոլ Գեգելիան՝ գնահատելով «Վրացական երազանքի» պատվիրակության այցը Չինաստան։ Նրա խոսքով, Չինաստանն ունի մի շարք շահեր, որոնք չեն համընկնում և չեն կարող համընկնել անկախ, ազատ, ինքնիշխան Վրաստանի շահերի հետ, համապատասխանաբար,…

Read More
ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Նեֆյուի այցը Հայաստան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Նեֆյուի այցը Հայաստան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Երկու երկրում էլ նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կսահմանի հետագա համագործակցության ոլորտները: Հայաստանում համակարգող Նեֆյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, կմասնակցի…

Read More