ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Գազայում ենթադրյալ ցեղասպանության հարցով

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Գազայում ենթադրյալ ցեղասպանության հարցով

ՄԱԿ-ի միջազգային դատարանը հայտարարել է, որ հունվարի 26-ին որոշում կկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայտի վերաբերյալ: Նշված հայտը ներկայացվել է Իսրայելի դեմ` Գազայի հատվածում ենթադրյալ ցեղասպանություն իրականացնելու համար:

Read More
Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն

Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն

Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը: ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունենալով` այս մասին նշել է ԵԽԽՎ-ում Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակության անդամ, Ադրբեջանի հարցով զեկուցող Մորգենս Ենսենը: «Խիստ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կարողությունները՝ անցկացնելու ազատ և արդար ընտրություններ, իրականացնելու իշխանության ճյուղերի տարանջատում, հիմնելու անկախ դատական համակարգ, ինչպես նաև հարգելու…

Read More
Ո՞վ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով |

Ո՞վ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով |

Քաղաքացիությունը ենթադրում է մարդու և պետության իրավահարաբերություն, որը նրան տալիս է սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքներ։ Սակայն, միևնույն ժամանակ, այն սահմանում է որոշակի պարտավորություններ։ Որպես կանոն, Վրաստանի քաղաքացիություն ստանում են  տվյալ երկրում ծնվողները  և հպատակագրման միջոցով (տրվում է օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին), որն ունի իր ընթացակարգերը։ Հնարավոր է  նաև պարզեցված ձևով ստանալ Վրաստանի քաղաքացիություն։  Սա…

Read More
Վրաստանից դեպի Ռուսաստան ՀԳՀԾ «Վերին Լարս» ճանապարհը բացվել է |

Վրաստանից դեպի Ռուսաստան ՀԳՀԾ «Վերին Լարս» ճանապարհը բացվել է |

Վրաստանից դեպի Ռուսաստան ՀԳՀԾ «Վերին Լարս» ճանապարհը բացվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շարժումը վերականգնվել է Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածի մաքրումից հետո։

Read More
Բայդենի նախընտրական շտաբը խոստովանել է, որ Թրամփն է լինելու հանրապետականների թեկնածուն

Բայդենի նախընտրական շտաբը խոստովանել է, որ Թրամփն է լինելու հանրապետականների թեկնածուն

Նյու Հեմփշիրում հանրապետականների փրայմերիզը ցույց տվեց, որ Դոնալդ Թրամփը գործնականում ապահովել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը։ Նյու Հեմփշիրում հանրապետականների նախնական ընտրություններում Թրամփը ստացել է ընտրողների 53,7%-ի աջակցությունը, նրա հիմնական մրցակիցը՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ 33%-ը։ ԱՄՆ…

Read More
Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա

Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա

Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Հանդիպումը սկսվել է Անկարայի նախագահական համալիրում Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում…

Read More
Այազմա-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելված է ավտոմեքենաների առանձին տեսակների երթեւեկությունը

Այազմա-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելված է ավտոմեքենաների առանձին տեսակների երթեւեկությունը

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիության) Կոդա-Ֆարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհահատվածում արգելվում են կցորդներ, կիսակցորդներ և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներ (բացի վարորդի նստատեղից) հանրապետական ​​նշանակության կմ 94-ից մինչև կմ 147 կմ (Այազմա-Նինոծմինդա) միջև, իսկ  ուղևորներ տեղափոխելու համար նախատեսված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։…

Read More
Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել

Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել

Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով՝ իքնաթիռում եղել է ռազմագերիների հերթական փոխանակման համար տեղափոխվող Ուկրաինայի զինված ուժերի 65 զինծառայող, անձնակազմի 6 անդամ և ուղեկցող 3 անձ, գրում է РИА Новости-ն: Ինքնաթիռի կործանման վայր մեկնել են մասնագիտական խմբեր՝ պարզելու աղետի պատճառները, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուսական լրատվականները որպես…

Read More
Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում  հայտարարել է, թե դադարեցնում է մասնակցությունը ԵԽԽՎ-ում: Բաքվի պատվիրակները նշել են, թե իբր կառույցում տիրում է ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտ:  Հիշեցնենք՝ այսօր նախատեսված էր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու հարցի քննարկումը և համապատասխան բանաձևի քվեարկությունը: Փաստաթուղթն արդեն արժանացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հավանությանը: 

Read More
Բելգորոդի օդային տարածքում օդանավ է կործանվել

Բելգորոդի օդային տարածքում օդանավ է կործանվել

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Իքնաթիռում եղել են հերթական փոխանակման համար տեղափոխվող Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ, գրում է РИА Новости-ն: Հատուկ հանձնաժողով է մեկնել ինքնաթիռի կործանման վայր՝ պարզելու աղետի պատճառները, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։…

Read More
Գերմանիան Ուկրաինային առաջին անգամ կմատակարարի Sea King ռազմական ուղղաթիռներ

Գերմանիան Ուկրաինային առաջին անգամ կմատակարարի Sea King ռազմական ուղղաթիռներ

Գերմանիան Ուկրաինային վեց բազմաֆունկցիոնալ Sea King ուղղաթիռ կմատակարարի, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Sea King-ը հուսալի և հզոր ուղղաթիռ է, որը կօգնի ուկրաինացիներին շատ ոլորտներում՝ սկսած Սև ծովի վրայով հետախուզություն իրականացնելուց մինչև զինվորականների տեղափոխումը: Սա Գերմանիայից այս տեսակի առաջին առաքումն է»,- ասել է նախարարը, բայց  չի նշել ուղղաթիռների մատակարարման ժամկետը։ Պիստորիուսը նաև մատնանշել…

Read More
ՌԴ Դաշնային խորհուրդը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը

ՌԴ Դաշնային խորհուրդը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, գրում է РИА Новости-ն: «Համաձայնելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը՝ Թուրքիան լուծում է իր ներքին քաղաքականության հարցերը, մնում է ափսոսանք հայտնել, որ Անկարան գործում է ոչ թե ամբողջ մարդկության, այլ առանձին դաշինքի շահերից ելնելով»,- ասել է պատգամավորը: «ՆԱՏՕ-ի պատճառով Թուրքիան բաց է թողնում…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են մեկամսյա զինադադարի շուրջ. Reuters

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են մեկամսյա զինադադարի շուրջ. Reuters

ԱՄՆ զինվորականները նոր հարվածներ են հասցրել Եմենի հութիներին՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ: Հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին։ Միջազգային անցուդարձի այլ ուշագրավ…

Read More
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը երեքշաբթի լիագումար նիստում առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Հայտնի է դարձել, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։ Մոնիթորինգի հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։ Թե ի՛նչ ձևով ԵԽԽՎ-ն կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա հունվարի 24-ի կայանալիք նիստում։…

Read More
Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի փրայմերիզում

Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի փրայմերիզում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային նահանգներից մեկում՝ Նյու Հեմփշիրում կայացած հանրապետականների փրայմերիզում՝ ստանալով ձայների գրեթե 55%-ը։ Այդպիսով, Թրամփը ստացել է հանրապետական ​​պատվիրակների առնվազն 11 ձայն, իսկ նրա միակ մրցակից Նիկի Հեյլին՝ 8։ Հանրապետականները Նյու Հեմփշիրում ունեն ընդհանուր առմամբ 22 պատվիրակ։ Հանրապետականի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է ապահովել 1215 պատվիրակների ձայները։ Թեկնածուի անունը…

Read More
ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել սկսել պատանդների ազատ արձակման նոր համաձայնության քննարկումը. WSJ

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել սկսել պատանդների ազատ արձակման նոր համաձայնության քննարկումը. WSJ

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է սկսել Գազայի հատվածում պատանդներին ազատելու նոր համաձայնության քննարկումը։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ այս նախաձեռնությունը «նշանակում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման զգալի փոփոխություն»։ «Շարժումը շաբաթներ շարունակ պնդում էր, որ պատանդների վերաբերյալ բանակցություններ կվարի միայն որպես համապարփակ համաձայնագրի մի մաս, որը վերջ կդնի հակամարտությանն…

Read More
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Թուրքիայի խորհրդարանը երկար հետաձգումից հետո ձայների ճնշող մեծամասնությամբ` 287 կողմ, 55-ի դեմ հարաբերակցությամբ՝ հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կստորագրի փաստաթուղթը: Թուրքիան մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար: Բացի Ստոկհոլմին ներկայացված…

Read More