
ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիներին աջակցող՝ ՄԱԿ-ի ծրագրերից մեկի ֆինանսավորումը
Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալության լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Տեղեկություններ կան, որ գործակալության 12 անդամներ կարող են ներգրավված լինել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը: Ըստ պետքարտուղարության՝ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է տեղի ունեցածի հանգամանքները: Ամերիկյան կողմը ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պատրաստակամությունը՝ արձագանքելու ներկայացված…