Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում  հայտարարել է, թե դադարեցնում է մասնակցությունը ԵԽԽՎ-ում: Բաքվի պատվիրակները նշել են, թե իբր կառույցում տիրում է ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտ: 
Հիշեցնենք՝ այսօր նախատեսված էր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու հարցի քննարկումը և համապատասխան բանաձևի քվեարկությունը: Փաստաթուղթն արդեն արժանացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հավանությանը: