Մահացել է Գագիկ Գինոսյանը

Մահացել է Գագիկ Գինոսյանը

Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հաստատել են Գինոսյանի մտերիմները, սաները: Նա սրտի կաթված է ստացել, 58 տարեկան էր:

Read More
Եղանակային վատ պայմանների պատճառով Սամցխե-Ջավախքի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Եղանակային վատ պայմանների պատճառով Սամցխե-Ջավախքի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Հորդառատ տեղումների և ուժեղ քամու պատճառով Սամցխե Ջավախքի մի քանի շրջաններում  անջատվել է էլեկտրաէներգիան։ Այս պահին հոսանքազրկված են Աբասթումանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մի քանի գյուղեր։ «Ախալքալաքում և Նինոծմինդայում վթարային անջատում է եղել, տեղում աշխատում են համապատասխան խմբեր, և աստիճանաբար էլեկտրաէներգիա է մատակարարվում», — հայտնում են «Էներգո-Պրո Ջորջիա»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Ինչ վերաբերում է Աբասթումանիին,…

Read More
Խուլոյում եւ Քեդայում բնական  աղետի հետեւանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ շրջանային տեսուչ
		06.02.2024 news Վրաստան

Խուլոյում եւ Քեդայում բնական աղետի հետեւանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ շրջանային տեսուչ 06.02.2024 news Վրաստան

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Խուլոյում և Քեդայում տեղի ունեցած աղետի վերաբերյալ։ Գործակալության տվյալներով՝ մի կողմից ձնահոսքի հետևանքով զոհվել է 2 մարդ, մյուս կողմից՝ սողանքի։ ՆԳՆ տվյալներով՝ Քեդայի մունիցիպալիտետում սողանքի հետևանքով զոհվել է Աջարիայի ոստիկանության բաժնի Քեդայի շրջանի բաժնի կրտսեր տեսուչը՝ Թեմուր Բարամիձեն է։ Ինչպես նշվում է գործակալության տեղեկատվության մեջ, սողանքի ժամանակ նա եղել է…

Read More
Արգենտինան Իսրայելում իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ

Արգենտինան Իսրայելում իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Թել Ավիվ ժամանելուն պես հայտարարել է, որ Արգենտինան Իսրայելում իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ: Օդանավակայանում Միլեյին դիմավորել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար: Դեսպանության տեղափոխման մասին հայտարարությունը ողջունել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկել է Արգենտինայի նախագահի ընտրվելուց հետո և դրական արձագանք ստացել:…

Read More
Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել անկախ լրագրողների հետապնդումները

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել անկախ լրագրողների հետապնդումները

Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախօրեին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրել է, որ այդ երկրի իշխանությունների քննադատների ձերբակալությունից հետո Ադրբեջանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նրանց ընտանիքներին և հարազատներին թիրախավորելուն: Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել խոսքի ազատության իրավունքի նկատմամբ իշխանությունների վերջին բռնաճնշումներին, որոնք ուղղակիորեն խախտում են Ադրբեջանի ստանձնած միջազգային մարդասիրական պարտավորությունները։  Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է անհապաղ…

Read More
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դուրս է հանել ձյան մեջ խրված մեքենաներին

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դուրս է հանել ձյան մեջ խրված մեքենաներին

  Եղանակային վատ պայմանների պատճառով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին  մեքենաները   հայտնվել են  ձյան մեջ։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին ձյան մեջ խրված ավտոմեքենաները դուրս են բերվել։ Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ տարածաշրջանում  անբարենպաստ եղանակ է։ Նինոծմինդա և Ախալքալաք գյուղերի մեծ մասը կտրված է արտաքին աշխարհից, որոշ գյուղեր հոսանքազրկված են։

Read More
Ստամբուլում ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում 34 մարդ է ձերբակալվել

Ստամբուլում ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում 34 մարդ է ձերբակալվել

Ստամբուլի Չաղլայան շրջանում արդարադատության պալատի մուտքի մոտ ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։ «Ահաբեկչության փորձի գործը քննելու համար վեց դատախազ է նշանակվել։  Ձերբակալվել է 34 մարդ»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս քաղաքացի և երեք ոստիկան: Վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել…

Read More
ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը բողոքել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման դեմ

ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը բողոքել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման դեմ

ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը «վճռական բողոք է ներկայացրել» Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու բանաձևի դեմ: Այդ մասին նշված է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին ուղղված նամակում: Սերբիայի պատվիրակությունը քվեարկությանը չի մասնակցել, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին երկրում կայացած խորհրդարանի ընտրությունից հետո երկրի խորհրդարանի ձևավորման գործընթացը դեռ չէր ավարտվել: Նամակում նշվում է, թե Ադրբեջանի վերաբերյալ այդ բանաձևն ընդունվել է…

Read More
Բլինքենը Աս-Սիսիի հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում

Բլինքենը Աս-Սիսիի հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Եգիպտոս: Դա Բլինքենի մերձավորարևելյան շրջագայության երկրորդ կանգառն է: Պետքարտուղարն օդանավակայանից ուղիղ ճանապարհվել է նախագահական պալատ, որտեղ էլ հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ: Բլինքենի այցի նպատակը Գազայի հատվածում երեքամսյա զինադադարի հաստատումն է, պաղեստինցի կալանավորների և պատանդների փոխանակումը և Գազայի հատված օգնության թույլատրումը: «Գնդակը հիմա ՀԱՄԱՍ-ի դաշտում է»,-…

Read More
Ստամբուլում ձերբակալվել է Չաղլայան դատարանի վրա հարձակման երրորդ մասնակիցը

Ստամբուլում ձերբակալվել է Չաղլայան դատարանի վրա հարձակման երրորդ մասնակիցը

Ստամբուլում ձերբակալել են Չաղլայան դատարանի վրա հարձակման երրորդ մասնակցին: Ոստիկանության տվյալով՝ փոխհրաձգությունից հետո նա փախել էր դեպքի վայրից և փորձել թաքնվել: Նշվում է նաև, որ նա վիրավոր է: Վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է: Ավելի վաղ նշվել էր վեց վիրավորի մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է զինված հարձակումը: «Թուրքիան շարունակելու է վճռական պայքարը բոլոր տեսակի…

Read More
Ստամբուլում՝ դատարանի շենքի մոտ, հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել, հարձակվողները սպանվել են

Ստամբուլում՝ դատարանի շենքի մոտ, հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել, հարձակվողները սպանվել են

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել Չաղլայան դատարանի դարպասների դիմաց գտնվող անցակետի վրա։ Հարձակվողները տղամարդ և կին են եղել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք կրակ են բացել անցակետի ուղղությամբ, տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հարձակվողները սպանվել են։ Վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 3 աշխատակից և 3 քաղաքացիական անձ։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայայի տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական…

Read More
«Լրագրողներ առանց սահմանների»-ն  դատապարտել է Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների ալիքը

«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտել է Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների ալիքը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանում նախագահի ընտրությանն ընդառաջ դատապարտել է այդ երկրում նոյեմբերի 20-ից սկսված լրագրողների ձերբակալությունների ալիքը և կոչ է արել ԵԱՀԿ-ին վճռականորեն դատապարտել զանգվածային լրատվամիջոցների վրա այս հարձակումը: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանական վերնախավում առկա կոռուպցիան հետաքննող լրագրողների հետապնդումներն և կալանավորումը հաջորդեցին Լեռնային Ղարաբաղում գործողությանը, որի նկատմամբ Բաքվի կողմից վերահսկողություն սահմանելուց…

Read More
ԱՄՆ-ը հիասթափված է, որ Հունգարիան տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քվեարկությունը. Պատել

ԱՄՆ-ը հիասթափված է, որ Հունգարիան տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քվեարկությունը. Պատել

Միացյալ Նահանգները հիասթափված է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը՝ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը դեռ չի վավերացրել Ստոկհոլմի անդամակցության հայտը: Հունգարիայի խորհրդարանը քվորում չի ապահովել, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա: Դահլիճում ներկա է եղել միայն 51 պատգամավոր։

Read More
Բաքվում ԵՄ դեսպանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքներին

Բաքվում ԵՄ դեսպանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքներին

Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն: «Ես ընդգծում եմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը դիտարկելն է: Առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։ ԵՄ-ն…

Read More
Ադրբեջանում վաղը նախագահի ընտրություններ են

Ադրբեջանում վաղը նախագահի ընտրություններ են

Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրությունը: Թեկնածուներին հատկացված քարոզարշավի ժամանակը սպառվել է, այսօր Ադրբեջանում լռության օր է։ Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը դիտարկելու համար հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ընտրությունը ներկայացնել որպես…

Read More
Հոլանդացի, բելգիացի և ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են սահմանային անցակետերը

Հոլանդացի, բելգիացի և ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են սահմանային անցակետերը

Եվրոպայում շարունակվում են ֆերմերների զանգվածային ակցիաները: Հոլանդացի ֆերմերներն այս գիշեր բելգիացի և ֆրանսիացի ֆերմերների հետ մեկտեղ արգելափակել են սահմանային անցակետերը, որոշ մայրուղիներում նրանք խարույկ են վառել: Ավելի վաղ Ուտրեխտ նահանգում ֆերմերները շուրջ 40 տրակտորով հավաքվել էին շրջանային իշխանությունների շենքի մոտ: Լրատվամիջոցների տվյալով՝ մոտ մեկ ժամ բանակցություններից հետո նրանք դուրս են եկել, շենքի մուտքի դիմաց գոմաղբի…

Read More
Շվեդ պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի նավթադոլարներին

Շվեդ պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի նավթադոլարներին

Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնը անդրադարձել է Ադրբեջանի բնական պաշարներից ստացված եկամուտներին: «Ադրբեջանը բնական պաշարներով հարուստ երկիր է։ Նրանք ունեն ոսկու, արծաթի, նավթի և բնական գազի հարուստ պաշարներ։ Այնուամենայնիվ, միջին վիճակագրական բնակիչն ամսական վաստակում է ընդամենը 500 ԱՄՆ դոլար, իսկ որոշները՝ 200։ Հետաքրքիր է՝ ուր են գնում բոլոր փողերը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հելսբորնը:…

Read More
Բորելը ժամանել է Կիև

Բորելը ժամանել է Կիև

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Բորելի հետ Ուկրաինայի մայրաքաղաք են եկել Ռիգայի քաղաքապետ Մարտինշ Ստակիսը և նրա տեղակալ Լինդա Օզոլան: Ավելի վաղ Բորելը այցելել էր Լեհաստան, հայտնել, որ Կիև նախատեսվող այցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկելու է Եվրամիության պարտավորությունները երկրի անվտանգության…

Read More
Ղազախստանը մտադիր է Տրանսկասպյան երթուղով նավթի մատակարարումների ծավալը հասցնել 3 մլն տոննայի

Ղազախստանը մտադիր է Տրանսկասպյան երթուղով նավթի մատակարարումների ծավալը հասցնել 3 մլն տոննայի

Ղազախստանը մտադիր է երկու տարվա ընթացքում Տրանսկասպյան երթուղով նավթի մատակարարումների ծավալը հասցնել 3 մլն տոննայի: Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ 2023 թվականին այդ երթուղով տեղափոխվել է 1 մլն տոննա նավթ, 2024 թվականին նախատեսվում է տեղափոխել մինչև 1,5 մլն տոննա: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը 2022 թվականին հանձնարարել է ավելացնել Տրանսկասպյան միջանցքով նավթի տեղափոխման ծավալը։ Համաձայն…

Read More
Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված տղամարդուն մահապատժի են դատապարտել

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված տղամարդուն մահապատժի են դատապարտել

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված տղամարդուն մահապատժի են դատապարտել։ Այդ մասին հայտնել են Իրանի արդարադատության նախարարությունից: Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը մեղադրվում է դեսպանատան ներսում հրազենի գործադրմամբ Ադրբեջանի քաղաքացուն դիտավորյալ սպանելու, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու համար:

Read More
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
		06.02.2024 . Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել 06.02.2024 . Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է Բուքինգհեմյան պալատը: «Չարլզ III-ը քաղցկեղի հայտնաբերումից հետո կշարունակի պետական պարտականությունների իրականացումն ու փաստաթղթերի հետ աշխատանքը. բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները»,- հայտնում են պալատից: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Լիրայի արժեզրկումը նոր ռեկորդ է գրանցել. Թուրքիայում ԿԲ նախագահի հրաժարական՝ սկանդալից հետո

Լիրայի արժեզրկումը նոր ռեկորդ է գրանցել. Թուրքիայում ԿԲ նախագահի հրաժարական՝ սկանդալից հետո

Լիրայի արժեզրկումը նոր ռեկորդ է գրանցել: Հերթական սկանդալից հետո Թուրքիայում հրաժարական են ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահը և մի շարք այլ պաշտոնյաներ: Տնտեսական ցնցումները, մասնագետների գնահատմամբ, կարող են հանգեցնել քաղաքական ճգնաժամի: Էրդողանը շատ քիչ ժամանակ ունի իրավիճակը կարգավորելու համար. արդեն մարտին երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:

Read More