Խուլոյում եւ Քեդայում բնական աղետի հետեւանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ շրջանային տեսուչ 06.02.2024 news Վրաստան

Խուլոյում եւ Քեդայում բնական  աղետի հետեւանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ շրջանային տեսուչ
		06.02.2024 news Վրաստան


Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Խուլոյում և Քեդայում տեղի ունեցած աղետի վերաբերյալ։ Գործակալության տվյալներով՝ մի կողմից ձնահոսքի հետևանքով զոհվել է 2 մարդ, մյուս կողմից՝ սողանքի։

ՆԳՆ տվյալներով՝ Քեդայի մունիցիպալիտետում սողանքի հետևանքով զոհվել է Աջարիայի ոստիկանության բաժնի Քեդայի շրջանի բաժնի կրտսեր տեսուչը՝ Թեմուր Բարամիձեն է։ Ինչպես նշվում է գործակալության տեղեկատվության մեջ, սողանքի ժամանակ նա եղել է իր տանը։

 Նույն շրջանում՝ Խուլոյի մունիցիպալիտետի Տխիլվանա գյուղում ձնահոսքի տակ են  մնացել երկու հոգի, ինչի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է անվտանգ տարածք։

Աղետի վայրում ներկա են ՆԳՆ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են ակտիվ ռեժիմով։

«Աղետ կա նաև Արևմտյան Վրաստանի մի քանի այլ շրջաններում, որտեղ մոբիլիզացված են համապատասխան ծառայություններ, այդ թվում՝ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումներ»,- ասվում է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։