Ադրբեջանում ընտրողները մնացել էին առանց իրական այլընտրանք. ԵԱՀԿ դիտորդական առաքելություն

Ադրբեջանում ընտրողները մնացել էին առանց իրական այլընտրանք. ԵԱՀԿ դիտորդական առաքելություն

Բազմակի քվեարկության փաստեր, զանգվածային լցոնումներ, քվեարկության գաղտնիությունը խախտող դեպքեր՝ ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները Ադրբեջանում նախագահի ընտրությանն արձանագրել են զգալի թերություններ: Սա, ըստ նրանց, լուրջ հարցադրումներ է առաջացնում՝ թե, արդյոք, քվեաթերթիկների հաշվարկն անաչառ է եղել: Համատեղ առաքելության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ ընտրական հանձնաժողովների կազմը քաղաքականապես հավասարակշռված չի եղել, ինչը չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին։ Տարածաշրջանային և…

Read More
Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցությունների հարթակ լինել․ Դարչիաշվիլի

Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցությունների հարթակ լինել․ Դարչիաշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ «Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։…

Read More
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը |

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը |

 Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։ Ձայների 84 կողմ , դեմ՝ 10-ի հարաբերակցությամբ ։Այսպիսի արդյունքով հաստատվեց Նախարարների կազմը, որը կգլխավորի Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետից բացի փոխվել է նաև պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրճուլաձեին փոխարինել է Իրակլի Չիկովանին։ Կառավարությունը հաստատվել է հետևյալ կազմով. Վարչապետ — Իրակլի Կոբախիձե; Կրթության, գիտության և երիտասարդության նախարար- Գիորգի…

Read More
Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում մնացել է չորս թեկնածու

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում մնացել է չորս թեկնածու

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում մնացել է չորս թեկնածու՝ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցության անդամ Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովը, երբ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է բլոգեր Ռադա Ռուսկիխի գրանցումը որպես թեկնածուի: Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ-ն մերժել էր ընտրություններին Սերգեյ Մալինկովիչի («Ռուսաստանի…

Read More
Ողջունում եմ Բաքվի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացը. Միշելը շնորհավորել է Ալիևին

Ողջունում եմ Բաքվի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացը. Միշելը շնորհավորել է Ալիևին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը: «Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան: Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ…

Read More
Ռուսաստանի դերակատարումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերակատարումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում այլընտրանք չունի. Գալուզին

ԵԱՏՄ-ում գործակցությունը արդյունավետ է Հայաստանի համար՝ ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ շեշտելով՝ վերջին մի քանի տարում Հայաստանը կառույցում դարձել է առաջատար, մասնավորապես, ՀՆԱ-ի աճի, կապիտալ ներդրումների, շինարարական աշխատանքների ծավալով։ «Միությանը անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չի լինի Հայաստանին»,- ասել է Պանկինը: Տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ տեսաշարում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ադրբեջանի նախագահի մյուս բոլոր թեկնածուները գրեթե չեն վիճարկել գործող նախագահի քաղաքականությունը. ԵԱՀԿ

Ադրբեջանի նախագահի մյուս բոլոր թեկնածուները գրեթե չեն վիճարկել գործող նախագահի քաղաքականությունը. ԵԱՀԿ

Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում բացակայում էր իրական բազմակարծությունը, իսկ քննադատների ձայները անընդհատ ճնշվում էին՝ հայտարարել են ԵԱՀԿ-ում: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ երկրում արտահայտվելու ազատության սահմանափակումներն ամրապնդվել են վերջին իրավական փոփոխություններով և հանգեցրել են միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող օրենսդրության ընդունմանը: «Քարոզարշավը եղել է զուսպ, չի ունեցել որևէ…

Read More
ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի ռուսական 55 ընկերության և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ. Bloomberg

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի ռուսական 55 ընկերության և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ. Bloomberg

Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում Եվրամիությունն առաջարկում է սահմանափակումներ կիրառել շուրջ 55 ընկերությունների և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ՝ հայտնում է Bloomberg-ը: Նշվում է, որ պաժամիջոցներն ուղղված են լինելու զենքի արտադրությամբ զբաղվող անհատների և ընկերությունների դեմ, որոնք արտադրում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ռուսական ռազմական ընկերությունների կողմից սպառազինությունների ստեղծման համար: Առաջարկվում է…

Read More
Պուտինի այցը Թուրքիա կհետաձգվի

Պուտինի այցը Թուրքիա կհետաձգվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը նախատեսված էր փետրվարին, կհետաձգվի ՌԴ-ում նախագահի ընտրության պատճառով: Հանդիպումը նախատեսվում է հետաձգել  մինչև գարնան երկրորդ կես: Այդ մասին հայտնել է Риа Новости-ն՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրը: Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այցի հստակ ժամկետ դեռևս չի որոշվել: Նրա խոսքով՝ այցի  նախապատրաստական աշխատանքները շարունակվում…

Read More
Վստահ եմ, որ Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի կյանքի կոչման ակտիվ մասնակից. Կաուկորանտա

Վստահ եմ, որ Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի կյանքի կոչման ակտիվ մասնակից. Կաուկորանտա

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ընդգծում է Միջազգային քրեական դատարանի սկզբունքներին մեր համատեղ հանձնառությունը: Այդ մասին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը նշել է դատարանի մասնակից պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտան: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի և աշխարհի այլ պետություններ կհետևեն Հայաստանի օրինակին, ինչը կամրապնդի Միջազգային քրեական դատարանը որպես անպատժելիության դեմ պայքարին ուղղված կառույց:…

Read More
Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը. Գալուզին

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը. Գալուզին

Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման ու խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ դուրս գալու հարցում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:   «Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,- ասել է Գալուզինը Россия 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։   Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բաքվին…

Read More
Հանձնառու ենք աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ամբողջ համակարգը. Հոֆմանսկի

Հանձնառու ենք աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու միջազգային քրեական արդարադատության ամբողջ համակարգը. Հոֆմանսկի

Ուրախ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, թե ինչ է նշանակում լինել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Այդ մասին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը նշել է դատարանի նախագահ Պյոտր Հոֆմանսկին: Նա հույս է հայտնել, որ բոլոր երկրները կհետևեն Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի օրինակին: Հոֆմանսկին կարևորել է ամբողջ աշխարհի կողմից փաստաթղթի վավերացումը, ինչը, նրա խոսքով,…

Read More
Ընտրություններում Ալիևի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղությանը. Լեբեդև

Ընտրություններում Ալիևի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղությանը. Լեբեդև

Արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը գլխավորում է ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ադրբեջանում։ «Իմ կարծիքով՝ այդ հաղթանակը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում լրացուցիչ ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում համաձայնության հասնելուն: ԱՊՀ բոլոր երկրները…

Read More
Ըստ Պնկինի ՀԱՊԿ-ի շրջանակում երկխոսությունը բխում է Հայաստանի շահերից և նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը

Ըստ Պնկինի ՀԱՊԿ-ի շրջանակում երկխոսությունը բխում է Հայաստանի շահերից և նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: «Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և որպես ռազմաքաղաքական միություն դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն…

Read More
Պուտինն Ալիևին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ

Պուտինն Ալիևին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել նրան վերընտրման կապակցությամբ: «Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ պետական նման բարձր պաշտոնում աշխատելիս: Հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա զարգացման հարցում։ Պայմանավորվածություն…

Read More
Ադրբեջանում ներկայացրել են արտահերթ նախագահական ընտրության թարմացված արդյունքը

Ադրբեջանում ներկայացրել են արտահերթ նախագահական ընտրության թարմացված արդյունքը

Ադրբեջանում ներկայացրել են արտահերթ նախագահական ընտրության ձայների հաշվարկի թարմացված տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իլհամ Ալիևը քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակման արդյունքում ստացել է ձայների 92,05 տոկոսը: Մյուս թեկնածուներից Զահիդ Օրուջը հավաքել է ձայների 2,19 %-ը, Ֆազիլ Մուստաֆան՝ 2 %-ը, Գուդրյաթ Հասանգուլիևը՝ 1,76 %-ը, Ռազի Նուրուլլաևը՝ 0,8 %-ը,…

Read More
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում առաջատար է դարձել մի շարք ցուցանիշներով. Պանկին

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում առաջատար է դարձել մի շարք ցուցանիշներով. Պանկին

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չի լինի Հայաստանին. դա հակասում է Երևանի շահերին՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար. մի քանի տարում Հայաստանը Միության շրջանակներում առաջատար է դարձել ՀՆԱ-ի աճով, հիմնական կապիտալում ներդրումներով, կատարված շինարարական աշխատանքների ծավալով և այլ ցուցանիշներով: «ՀՀ…

Read More
ԱՄՆ-ը հարվածել է Բաղդադին, սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը

ԱՄՆ-ը հարվածել է Բաղդադին, սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը

ԱՄՆ-ը հարված է հասցրել Բաղդադին, որի հետևանքով սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը: ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության համաձայն՝ վերջինս պատասխանատու է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա հարձակումների անմիջական պլանավորման և մասնակցության համար: Քաղաքացիական բնակչության շրջանում վնասի կամ զոհերի մասին տվյալներ չկան: «Միացյալ Նահանգները շարունակելու է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեր ժողովրդի պաշտպանության համար։ Մենք առանց վարանելու պատասխանատվության…

Read More