ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ «Քսան երկիր նաև համաձայնել է մասնակցել ականազերծման կոալիցիային»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի դրանից՝ Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններին կոչ է արել ավելի արագ զինամթերք արտադրել Կիևին մատակարարելու…

Read More
Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա…

Read More
Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում. Սերդյուկով

Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում. Սերդյուկով

ՀԱՊԿ-ը Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև նրանց նախապատրաստման դաշտային ճամբարների ցանցը, և օտարերկրյա զինյալների հիմնական հատվածը կենտրոնացած է Աֆղանստանի հյուսիսային նահանգներում։ Ըստ Սերդյուկովի՝ իրադրության վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի ավելացումը՝…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար. Լիբբի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար. Լիբբի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է Վաշինգտոնի համար՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Մարկ Լիբբիի խոսքով՝ վերջին շրջանում կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց և հնարավորություններ են նկատվում: «Վաշինգտոնը ոչինչ չի կարող պարտադրել, սակայն պատրաստ է հնարավորինս աջակցել Բաքվին և Երևանին՝ հասնելու խաղաղության»,- նշել է դեսպանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում վերահսկել կարգավորման…

Read More
Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
		15.02.2024 . Միջազգային

Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ 15.02.2024 . Միջազգային

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի տարածքում 14 հրթիռ է խոցել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունն արձակումների համար մեղադրել է Ուկրաինային: Ռուսական կողմը հայտնում է խաղաղ բնակչության շրջանում հինգ զոհի և տասնութ վիրավորի մասին, տուժել են քաղաքացիական օբյեկտներ: Բելառուսական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Ուկրաինային սահմանակից Գոմելի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ուկրաինական…

Read More
Ադրբեջանը դեսպանություն կբացի Աֆղանստանում

Ադրբեջանը դեսպանություն կբացի Աֆղանստանում

Աֆղանստանում Ադրբեջանի դեսպան Իլհամ Մամեդովը թալիբների կառավարության արտաքին գործերի նախարար Մավլավի Ամիր խան Մութաքիին Քաբուլում ադրբեջանական դեսպանատուն բացելու մասին նոտա է հանձնել: Այդ մասին հայտնել է գերատեսչության խոսնակ Աբդուլ Գահար Բալխին: Նա նշել է, որ Մամեդովն այցելել է Մութաքիին՝ Քաբուլում դեսպանություն բացելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ նոտան հանձնելու համար: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են համագործակցության հարցեր,…

Read More
Իսրայելը կշարունակի Ռաֆահի վրա հարձակումները՝ քաղաքացիական անձանց հեռանալուց հետո. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի Ռաֆահի վրա հարձակումները՝ քաղաքացիական անձանց հեռանալուց հետո. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ…

Read More
Ե՞րբ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Լեքսման

Ե՞րբ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Լեքսման

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորեց բռնապետին «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ է սպասում հարաբերությունների կարգավորման աշխատանքներին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: «Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- գրել է եվրապատգամավորը: Just last week @eucopresident congratulated the…

Read More
Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որը  վերաբերում է Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների շուրջ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այդ մասին հայտնել է Financial Times-ը: Թերթի տվյալով՝ Հունգարիան միակ երկիրն է, որ Եվրամիության երկրների դեսպանների հանդիպմանը դեմ է արտահայտվել նախագծին։ Սակայն այս անգամ Բուդապեշտի որոշումը կապված էր ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի դեմ…

Read More
ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին
		15.02.2024 . Տարածաշրջան

ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին 15.02.2024 . Տարածաշրջան

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում: «Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով:…

Read More
Միլլերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց հնարավոր աջակցությանը

Միլլերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց հնարավոր աջակցությանը

Հավելյալ պաշտպանական ծախսերի մասին օրինագծի շրջանակում հակամարտություններից տուժածներին հումանիտար աջակցությանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Մեթյու Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարությունը լրացուցիչ միջոցներ նախատեսո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու համար: «Ներկայացված լրացուցիչ հայտում և Սենատի ընդունած օրինագծում մարդասիրական օգնության կետ կա: Միացյալ Նահանգները կարող է դա օգտագործել տարբեր տարածաշրջաններում…

Read More
Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը և աջակցում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` կից նշելով. «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները դատապարտող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջով բանաձևի…

Read More