Ավդեևկայում ՌԴ կորուստները 7 անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ավդեևկայում ՌԴ կորուստները 7 անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։ «Հաշվի առնելով քաղաքի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ շրջափակումից խուսափելու նպատակով նման որոշում է կայացվել: Անցնում ենք պաշտպանության ավելի հարմար գծերում»,- նշել է գեներալը։ Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում։

Read More
Հունգարիան կարող է փետրվարի վերջին վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը. Օրբան

Հունգարիան կարող է փետրվարի վերջին վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը. Օրբան

Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը հնարավոր է՝ վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը փետրվարի վերջին, երբ մեկնարկի գարնանային նստաշրջանը: «Շվեդիայի վարչապետի հետ կարևոր քայլեր ենք ձեռնարկել երկկողմ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Օրբանը երկրի քաղաքականության հիմնական առաջնահերթությունների մասին ամենամյա ելույթում: Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի միակ անդամն է, որը դեռ հավանություն չի տվել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը:…

Read More
ԱՄՆ-ը ռուսական ֆոնդերից Էստոնիային է փոխանցել մոտ 500 հազար դոլար` Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ-ը ռուսական ֆոնդերից Էստոնիային է փոխանցել մոտ 500 հազար դոլար` Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ-ը բռնագրավված ռուսական ֆոնդերից Էստոնիային է փոխանցել մոտ 500 հազար դոլար՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից, հավելել՝ սա առաջին նման դեպքն է: «Առգրավված միջոցները փոխանցվում են Էստոնիային, քանի որ այս գործի հանգամանքները թույլ չեն տալիս դրանք ուղղակիորեն փոխանցել Ուկրաինային: Էստոնիան այդ միջոցները կօգտագործի վնասի գնահատումն արագացնելու և ուկրաինական էլեկտրաէներգիայի…

Read More
Բլինքենը աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն

Բլինքենը աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն

Մյունխենում հանդիպել են Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը:    Հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը աշխատանք է տանում այդ ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում կշարունակի աշխատել:    Բլինքենը նաև աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի անցկացմանը Ադրբեջանում:   Ալիևն էլ…

Read More
Ուկրաինան և Ֆրանսիան Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Ֆրանսիան Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել

Կիևը և Փարիզն Ուկրաինային 10 տարով անվտանգության երաշխիքների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գոհունակություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ նմանատիպ պայմանագրեր են կնքել նաև Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Փաստաթղթի համաձայն՝ Ֆրանսիան 2024 թվականին մինչև 3 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն կտրամադրի, ռազմական և քաղաքացիական աջակցություն կհատկացնի,…

Read More
Բաքվի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անսասան է. Ալիևը՝ Զելենսկու հետ հանդիպմանը

Բաքվի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անսասան է. Ալիևը՝ Զելենսկու հետ հանդիպմանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ: Ուկրաինայի և Ադրբեջանի ղեկավարները…

Read More
Ավդեևվկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ավդեևվկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ավդեևկայի շուրջ զարգացումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին: Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այժմ առաջնահերթություն է զինվորականների փրկությունը: Նրա խոսքով՝ Ավդեևվկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը։ Զելենսկին միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական կողմը բավականաչափ զինամթերք չունի՝ դիմակայելու ռուսական հարձակումներին: «Մի հարցրեք Ուկրաինային՝ երբ կավարտվի պատերազմը, հարցրեք՝…

Read More
Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին

Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները: Այդ մասին հայտնել են Գերմանիայի կառավարությունից: «Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև…

Read More
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է. Ալիևը՝ Մյունխենում

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է. Ալիևը՝ Մյունխենում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի արտգործնախարարը: Իլհամ Ալիևը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում: Պաշտոնյաների օրակարգում են եղել Հարավային Կովկասում զարգացումները, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, խաղաղության պայմանագրի բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ալիևը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ: Ադրբեջանական կողմի տվյալով՝…

Read More
Արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ. Բլինքեն

Արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Այսօր արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը: Had a productive conversation with…

Read More
Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների

Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
		17.02.2024 . Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր 17.02.2024 . Տարածաշրջան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության…

Read More
Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության գործով և պարտավորեցրել է վճարել մոտ 355 մլն դոլար

Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության գործով և պարտավորեցրել է վճարել մոտ 355 մլն դոլար

Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization ընկերության ակտիվները գնահատելիս խարդախություն կատարելու գործով և պարտավորեցրել է վճարել մոտ 355 մլն դոլար: Թրամփին երեք տարով կարգելվի աշխատել Նյու Յորք նահանգի ցանկացած կորպորացիայում որպես աշխատակից կամ տնօրեն և վարկերի համար դիմել Նյու Յորք նահանգում գրանցված որևէ ֆինանսական ինստիտուտի: ԱՄՆ նախկին նախագահը…

Read More
Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հեռանկարը

Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հեռանկարը

Մյունխենում բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Կողմերը քննարկել են ԱՄՆ-Ադրբեջան վերջին շրջանի լարված հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հեռանկարը։ Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ սահմանին իբր լարվածություն հրահրելու համար: Նա պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նշված է պետքարտուղարի մյունխենյան օրակարգում: Պետքարտուղարության հրապարակման համաձայն՝ եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Պարույր Հովհաննիսյանը պերուական կողմին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Պարույր Հովհաննիսյանը պերուական կողմին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական…

Read More
ԱՄՆ-ը Նավալնու մահվան հետ կապված հնարավոր գործողություններ է դիտարկում. Բայդեն

ԱՄՆ-ը Նավալնու մահվան հետ կապված հնարավոր գործողություններ է դիտարկում. Բայդեն

ԱՄՆ նախագահը երեկ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի «Բևեռային գայլ» գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո հանդես է եկել հատուկ ուղերձով, հայտարարել՝ տեղի ունեցածի համար պատասխանատու է Ռուսաստանի նախագահը։ «Պուտինը ոչ միայն թիրախավորում է այլ երկրների քաղաքացիներին, ինչն այժմ տեսնում ենք Ուկրաինայում, այլև սարսափելի հանցագործություններ է կատարում սեփական ժողովրդի դեմ»,- ասել է Ջո Բայդենը։ «Նավալնին…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		17.02.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 17.02.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Գերմանիան Կիևին 1.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

Գերմանիան Կիևին 1.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

Ուկրաինայի նախագահը Բեռլինում է: Նրան ընդունել է Գերմանիայի կանցլերը: Վոլոդիմիր Զելենսկին և Օլաֆ Շոլցը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Կանցլերը հայտնել է Կիևին 1,1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է 36 զրահապատ և անվավոր հաուբիցներ, 120,000 արկ, Skynex զենիթային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ։ Զելենսկին շեշտել…

Read More