Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ

Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիան կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը` կից լուսանկար հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև միշտ եղել են և կլինեն առանձնահատուկ հարաբերություններ:

Read More
Ժոզեպ Բորելը մտադիր է այցելել Հայաստան

Ժոզեպ Բորելը մտադիր է այցելել Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ։ «Կարծում եմ՝ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա անցյալ շաբաթ հայտնել է ԱԳՆ-ին»,- ասաց նա։ ԵՄ դեսպանը նշեց, որ արդեն իսկ կան…

Read More
Ախալցխայի շրջանի Կլդե գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է մի կին

Ախալցխայի շրջանի Կլդե գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է մի կին

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրդեհ է բռնկվել Ախալցխայի շրջանի Կլդե  գյուղի բնակելի տանը։ Արդյունքում միջին տարիքի կինը դեմքի եւ ձեռքերի այրվածքներ է ստացել, սակայն  նա հրաժարվել է տեղափոխվել  հիվանդանոց։ Այրվել է առաջին հարկի երկու սենյակ։ Այն հանգցվել է հարևանների օգնությամբ։ Տան սեփականատիրոջ՝ Բիճիկո Կուրտանիձեի խոսքերով՝  հրդեհը բռնկվել է  մոմ վառելուց։  

Read More
Ախալքալաքիի մոտակայքում  հրդեհ է բռնկվել

Ախալքալաքիի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ախալքալաքի մոտակայքում գտնվող տարածքում  հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է քամու պատճառով։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ծառայությունները։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բնակելի տարածքից  հեռու է։ Այն բաց տարածքում է։ Այրվում են թփերն ու խոտը։

Read More
ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում. Կիմ

ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում. Կիմ

ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում, քանի որ Վաշինգտոնը կարծում է, որ դա համապատասխանում է իր շահերին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմը: Նրա խոսքով՝ Ուկրաինան չէ, որ սկսել է այս պատերազմը, և ԱՄՆ-ի նպատակն է թույլ տալ Ուկրաինային հաղթել:

Read More
Լավրովը G20-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Լավրովը G20-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի նախարարական հանդիպման շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:   Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին. լրատվամիջոցներ

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին. լրատվամիջոցներ

Իսրայելական և պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, այդ թվում՝ հարավային Ռաֆահ քաղաքին, որտեղ այժմ 1 միլիոնից ավելի փախստական է ապաստանել:   Իսրայելական կողմը խոստանում է ցամաքային գործողություն իրականացնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, եթե ՀԱՄԱՍ-ը Ռամադանի ընթացքում բաց չթողնի Գազայի հատվածում պահվող գերիներին: Մի շարք երկրներ,…

Read More
Դանիան 10 տարով երկկողմ անվտանգության համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ

Դանիան 10 տարով երկկողմ անվտանգության համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ

Դանիան 10 տարով երկկողմ անվտանգության համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ՝ հայտնել են Դանիայի կառավարությից: «Համաձայնագիրը նշանակում է, որ ապագա ռազմական և քաղաքացիական աջակցությունը կորոշվի առաջիկա 10 տարվա համար երկկողմ քաղաքական համաձայնագրի շրջանակներում»,- ասված է կառավարության հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ աջակցությունը կֆինանսավորի Ուկրաինայի համար դանիական հիմնադրամը, որը ներկայումս գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար:…

Read More
Բայրամովն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կողմերը քննարկել են ԵՄ-Բաքու գործակցությունը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարը։ Բայրամովը հերթական անգամ Հայաստանին է մեղադրել սահմանին իրավիճակը սրելու համար: Նա տեղեկացրել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները:…

Read More
Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային ոլորտներում գործակցությունը

Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային ոլորտներում գործակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Կազանում «Ապագայի խաղեր» միջազգային մրցաշարի շրջանակում ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային և այլ ոլորտներում գործակցությունը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանում ջերմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ։ Օրակարգում է Ղազախստանի տարածքով Չինաստան գազատարի կառուցումը»,- մանրամասնել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևն ընդգծել է՝ Ռուսաստանում նախատեսված նախագահի ընտրության…

Read More
Հայաստանն առաջընթաց է գրանցել Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում

Հայաստանն առաջընթաց է գրանցել Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում

Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Հայաստանը դիտարկվել է Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա բաժնում, նշվում է, որ «երկիրը տեսանելի առաջընթաց է գրանցել» վերջին տարում: Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 89: Թուրքիան 39-րդն է, Ռուսաստանը`51-րդը, Իրանը` 62-րդը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան: Նրան հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ…

Read More
Ստոլտենբերգը Կոբախիձեին հորդորել է շարունակել բարեփոխումները՝ ՆԱՏՕ-ին ավելի մոտենալու համար

Ստոլտենբերգը Կոբախիձեին հորդորել է շարունակել բարեփոխումները՝ ՆԱՏՕ-ին ավելի մոտենալու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում հանդիպել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Համատեղ մամուլի ասուլիսում Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիին հորդորել է շարունակել բարեփոխումները, պաշտպանել ժողովրդավարական արժեքները՝ ավելի մոտենալու Հյուսիսատլանտյան դաշինքին: «Ողջունում եմ այն փաստը, որը Վրաստանն առաջընթաց է գրանցել ճգնաժամային կառավարման, կիբեռանվտանգության, ռազմատեխնիկական և անվտանգ կապի ոլորտներում»,- հավելել է Ստոլտենբերգը: Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի տարածքի 20 տոկոսն…

Read More
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին

Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ RTL հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն: «Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովել տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը: Շուտով Հայաստան կմեկնեմ՝ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ»,- նշել է նախարարը։ Նա հստակեցրել է, որ Փարիզը ռազմական տեխնիկա է մատակարարում…

Read More
Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են  Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

Ռիո դե Ժանեյրոյում G-20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ են վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Դիվանագետները քննարկել են Գազայի հատվածում կարճաժամկետ և երկարաժամկետ հրադադար հաստատելուն ուղղված քայլերը։ Ըստ թուրքական կողմի՝ Բլինքենը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների, ՆԱՏՕ-ի ընդլայնման և ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն»
		22.02.2024 . Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն» 22.02.2024 . Միջազգային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը, համատեղ մամուլի ասուլիսում Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն»: «Ֆրանսիական կողմը, որը 30 տարի չի խոսել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին, չի կարող խոսել նաև իրենց կամքով, առանց հարկադրանքի Ադրբեջանի տարածքը լքած հայերի իրավունքների ու անվտանգության մասին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:…

Read More
Իրանում մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը

Իրանում մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը

Իրանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը: Այն տևելու է 1 շաբաթ, ընտրությունը նշանակված է մարտի 1-ին: Մասնակցում է 15200-ից ավելի թեկնածու: Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ընտրությունը որակել է որպես իրական մրցակցություն տարբեր քաղաքական խմբերի և խմբակցությունների միջև: Հայ համայնքը պատգամավորական երկու տեղ ունի:

Read More
Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին ու Բաքվին. Միլլեր

Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին ու Բաքվին. Միլլեր

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էնթոնի Բլինքենի հանդիպումներին: Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարը հավատո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է: «Նա դեռ հավատում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Այդ հարցը Բլինքենը քննարկել է երկու երկրների…

Read More