Ֆրանսիայի Սենատում կքննարկվի ֆրանս-հայկական համագործակցությունը

Ֆրանսիայի Սենատում կքննարկվի ֆրանս-հայկական համագործակցությունը


Փետրվարի 12-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո կկազմակերպվի կլոր սեղան Միացյալ Cities France կազմակերպության հետ համատեղ՝ «Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության ամրապնդում և զարգացում» թեմայով:

 

Կլոր սեղանի շուրջ կհավաքվեն խորհրդարանականներ, տեղական ընտրված պաշտոնյաներ, ֆրանսիացի և հայ դիվանագետներ:

 

Առանցքային թեմաներն են լինելու՝

 

• Հայաստանի քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայից մի քանի ամիս անց.

 

• հայ համայնքների խնդիրներն ու կարիքները Հայաստանի անվտանգության և դիվանագիտական մարտահրավերների պայմաններում.

 

• Սենատի աջակցությունը Հայաստանին իր խորհրդարանական դիվանագիտության միջոցով.

 

• նորություններ ֆրանս-հայկական համագործակցությունից:

 

Հեղինակ՝ Գոհար Սահակյան