Մենք կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ. Զախարովա

Մենք կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացումը:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր նյութերը, որոնցում նույնիսկ ակնարկ կա Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծման մասին։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե որտեղ և ով է անում։
Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի շրջանակում մենք երկու կողմին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ: Պարզապես բոլորս պետք է պայմաններ ստեղծենք վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման համար, առանց որի դժվար կլինի խաղաղության հասնել Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան և վստահեցրել, որ այդ հարցը կքննարկեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ իրենց երկկողմ շփումների ժամանակ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին