Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Զուրաբ Ազարաշվիլիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ  Զուրաբ Ազարաշվիլիի հետ

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցությանը։