
Ախալցխա էին այցելել Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Ռումինիայի դեսպանը եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը
Այսօր` մարտի 21-ին Ախալցխա էին այցելել Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Ռումինիայի դեսպանը եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Հյուրերը հանդիպում ունեցան տեղական իշխանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մասնակցեցին ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ «Տոլեռանտ» կազմակերպության գրասենյակում,որին մասնակցում էր նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն ` Էդուարդ Այվազյանը։…