Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Թուրքիայի արտգործնախարար

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Թուրքիայի արտգործնախարար


«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ համակարգը փոխվում է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ: «Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Լիովին աջակցում ենք բանակցությունների խաղաղ առաջընթացին»,- ասել է նա։

 

Ֆիդանը նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմը մոլեգնում է ավելի քան երկու տարի։ «Այս տարիների ընթացքում ենթակառուցվածքներն ավերվել են, եղել են մեծաթիվ զոհեր։ Այս պատերազմում հաղթող չի լինի: Այս հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Կարևոր ենք համարում եվրոպական մայրցամաքում 21-րդ դարին համապատասխան հրադադարի ռեժիմի հաստատումը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

 

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան