Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանն այցելել է Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ և ծանոթացել Վրաստանի պահպանվող տարածքների կառավարման առանձնահատկություններին և ռեյնջերների գործունեությանը։
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեսպանին հյուրընկալել է նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլին։
«Զրույցը շոշափել է շրջակա միջավայրի պահպանության և պահպանվող տարածքների ոլորտում Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջող և սերտ համագործակցության հարցերը, կողմերը քննարկել են ապագա նախաձեռնությունները, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի փոխանակման հարցեր։ Նշենք, որ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը և Պահպանվող տարածքների գործակալությունը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մի շարք ուղղություններով։ Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) աջակցությամբ հիմք են դրվել եզակի կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանն ու պահպանվող տարածքների համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդմանը միտված նախագծերին»,- ասված է հաղորդագրությունում։
Նրանց տեղեկություններով՝ Պահպանվող տարածքների գործակալությունը ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ Անտառային ծառայության հետ, որը զգալի աջակցություն է ցուցաբերում պահպանվող տարածքներին կենսաբազմազանության պահպանման առումով։ Հրդեհների կառավարման համակարգի հզորացման ուղղությամբ համագործակցությունը պետք է ընդգծվի հատկապես Բորժոմի-Խարագաուլի պարկում, որն ամենահրդեհավտանգ տարածքներից է։ Գործակալության տվյալներով՝ Ամերիկյան անտառային ծառայության օգնությամբ մշակվել է Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկի հրդեհների կառավարման պլանի աշխատանքային տարբերակը, որը ուղեցույց է Բորջոմ-Խարագաուլի ազգային պարկի և Պահպանվող տարածքների գործակալության հրդեհների կառավարման միջոցառումների իրականացման համար։
Ամերիկայի դեսպանն այցելել է Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ
