Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
		20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ 20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգի քաղաքի մոտակայքում՝ Մպոկո գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը: Նավում ավելի քան 300 մարդ է եղել: Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան շարունակում են որոնումները՝ զոհերի մարմինները գտնելու հույսով: Ականատեսների խոսքով՝ նավը խորտակվել է գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում. Շառլ Միշել

Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում. Շառլ Միշել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել են Վաշինգտոնը, Բրյուսելը, Բեռլինը, Թուրքիան և ՄԱԿ գլխավոր քարտուղարը: Հայտարարություններում ընդգծվել է Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու պայմանավորվածությունը: Երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել խաղաղ բանակցություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ երկու երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է…

Read More
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի
		20.04.2024 . Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի 20.04.2024 . Միջազգային

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նման տվյալներ է ներկայացրել անկլավի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 34049-ի, իսկ վիրավորների թիվը՝ 76901-ի: Առողջապահության նախարարության տվյալով՝ անկլավի չորս շրջանում, որտեղ կատաղի մարտական գործողություններ են ընթանում, կան տուժածներ, որոնք մինչ օրս…

Read More
Բայրամովն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Բայրամովն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիին` Բաքվում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։   Ընդգծվել է, որ ներկայումս կարևոր քայլեր են ձեռնարկվում՝ զարգացնելու քաղաքական, առևտրային, տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը։   Բայրամովը և Մուսավին մտքեր…

Read More
Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր
		20.04.2024 . Տարածաշրջան

Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր 20.04.2024 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելի հետ պատանդների փոխանակման և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցերը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը

Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը

Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը: «1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման մասին Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին առկա էական խոչընդոտը: Գերմանիան պատրաստ է հնարավորինս աջակցել տևական խաղաղության հաստատման գործընթացին»,- ասված է Գերմանիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում: The agreement between #Armenia & #Azerbaijan upon the Alma Ata…

Read More
ԵՄ-ին անդամակցելու դեպքում Վրաստանը կարող է վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը. Ղարիբաշվիլի

ԵՄ-ին անդամակցելու դեպքում Վրաստանը կարող է վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը. Ղարիբաշվիլի

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե Եվրամիությունը որոշի երկիրն ընդունել իր շարքերը: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: «Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա կարելի կլինի շատ հեշտությամբ չեղարկել այն, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»,- ասել է Ղարիբաշվիլին: Նախօրեին ԵՄ…

Read More
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան

Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջան: Գերագույն ռադայից հայտնել են, որ պատվիրակության այցը տեղի կունենա մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում: Ուկրաինական պատվիրակությունը Բաքվում կմասնակցի միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում:

Read More
Այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան

Այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ստեփանավան այցի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու…

Read More
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան
		20.04.2024 . Տարածաշրջան

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան 20.04.2024 . Տարածաշրջան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը: «Մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր, երբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը գրավոր կերպով պայմանավորվեցին, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք…

Read More
Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան

Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարարը NBC News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է երեկ Իսլամական Հանրապետության տարածքին ԱԹՍ-ներով հարվածներին, որոնք, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հասցրել է Իսրայելը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իսրայելի դեմ իրանական ռազմական գործողության: Թել Ավիվը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ըստ NBC News-ի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի հաստատել տեղի ունեցածին Թել Ավիվի ներգրավվածությունը: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ավելի…

Read More
Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց. Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց. Նիկոլ Փաշինյան

Երեկվա հայտարարության հետ կապված նախ կուզենայի, որ տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: «Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու…

Read More
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը

Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի էջում գրառում է կատարել. «Մենք ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»։ Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի…

Read More
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի…

Read More